19:39 24.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ աշխատանքային ընթրիքի ընթացքում արդյունավետ զրույց է ունեցել: Հաղորդում է aliq.ge-ն։
Վարչապետի փոխանցմամբ, խոսել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետ կապված բազմաթիվ ընթացիկ հարցերի մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Վրաստանի համար հիմնական ռազմավարական գործընկերներից է, և համար առաջին առևտրային գործընկերը։
«Երկու տարի առաջ մենք նպատակ ենք դրել ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, այս հայտարարությունն արել ենք երկու տարի առաջ, երբ ես պաշտոնական այցով Անկարայում էի, և ուզում եմ ձեզ ասել, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 2,8 միլիարդ դոլարի, ինչն, իհարկե, շատ կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլիի խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր.
«Բնական է, որ մենք վերանայել ենք մեր երկրների միջև առկա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, և այդ հարաբերությունների զարգացման ավելի մեծ ներուժ կա, որպեսզի երկուստեք էլ ավելի օգտակար գործեր անենք»:
Ի դեպ, Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Թուրքիա սկսվել է փետրվարի 23-ին։ Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
12:38 03.06.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետՃապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […] ...
12:30 03.06.2025
Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […] ...
12:19 03.06.2025
Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդինՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...
12:12 03.06.2025
ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...
12:05 03.06.2025
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...