TIME
Ամսաթիվ
05 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում երկրաշարժը, ըստ վերջին տվյալների, ավելի քան 41000 մարդու կյանք է խլել

00:06 20.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41020-ի։Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, հայտարարել են Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակից (AFAD): «Մահացածների թիվը ներկայում կազմում է 41020»,- ասվում է հաղորդագրության մեջ։   Փետրվարի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է տարածաշրջանում վերջին 100 տարվա […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

23:35 19.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մարդկային կորուստների թիվն ավելանում է

18:40 19.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40689-ի։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, հայտարարել է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի  ղեկավար Յունուս Սեզերը։ «Ցավոք սրտի, զոհերի թիվն աճում է, այս պահին այն կազմում է 40 689 մարդ»,- ասել է նա տեղական հեռուստաալիքներով։ Սեզերն ընդգծել է, որ Թուրքիայի շրջանների մեծ մասում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, սակայն […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թուրքիա

18:14 19.02.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել էԹուրքիա, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Սա Բլինկենի առաջին այցն է Թուրքիա՝ որպես ԱՄՆ պետքարտուղար։ Պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլիքի ամերիկյան բազայում։ Նրան դիմավորել է ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։ Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Բլինկենը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից դիտել են երկրաշարժի գոտին։    

̰
Թուրքիայում 12 օրվա ընթացքում ավելի քան 6000 հետցնցում է գրանցվել

15:04 19.02.2023

  Փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժերից հետո Թուրքիայում հետցնցումների թիվը գերազանցել է 6000-ը, ինչը երկրում գրանցվող ցնցումների չորս ամսվա նորմա էր համարվում ընթացքում, կիրակի օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը : «Փետրվարի 6-ից ի վեր հետցնցումների թիվը գերազանցել է 6040-ը. նորմալ ժամանակներում այսքան երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում չորս ամսվա ընթացքում»,- ճեպազրույցում ասել է վարչության պետ Օրհան […]

̰
Թուրքիայում ընտրությունները հունիսի 18-ից ուշ հետաձգելու հնարավորություն չկա․ ԶԼՄ-ներ

14:11 19.02.2023

Ներկայում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ից ուշ ժամկետով հետաձգելու օրենսդրական հնարավորություններ չկան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով կուսակցությունների աղբյուրներին։ Նշվում է, որ ընտրությունները հունիսի 18-ից ուշ նշանակելու համար, որը խստորեն սահմանված է օրենքով, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, և Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծված իրավիճակում չի կարող որոշում կայացնել […]

̰
Թուրքական ավիաուղիները երկրաշարժի գոտուց տարհանել է մոտ 266 հազար մարդու

13:40 19.02.2023

  Թուրքական ավիաուղիները Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանել է մոտ 266 հազար մարդու, հայտնում է ընկերությունը։ «Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանվել է 265.754 մարդ: Տարածաշրջան է ուղարկվել 143.740 փրկարար և մարդասիրական անձնակազմ, տեղափոխվել է 10.753 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է հաղորդագրությունում։   Թուրքական ավիաուղիները մինչև մարտի 1-ը երկարաձգում է անվճար տարհանման թռիչքները։

̰
Թուրքիայի հյուսիսում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

11:32 19.02.2023

  Թուրքիայում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրի հյուսիսում՝ Չորում քաղաքում 3,6 մագնիտուդով երկու ցնցում է  տեղի ունեցել 5 կմ խորության վրա։ Տեղի բնակիչները, զգալով ցնցումները, վազել են փողոց՝ վախենալով շենքերի փլուզումից։ Ըստ թուրք սեյսմոլոգ Սուլեյման Փամպալի՝ մոտ ապագայում Անկարայում և Ստամբուլում կարող են էլ ավելի ավերիչ երկրաշարժեր տեղի ունենալ։ Նա նաև նշել է, որ […]

̰
Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում փլատակներից երեք մարդ է ողջ դուրս բերվել 

10:25 19.02.2023

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում փլատակներից դուրս են բերել երեք մարդու։ Այս մասին փետրվարի 19-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։ «Հաթայի շրջանում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ղրղզ փրկարարները փլատակներից դուրս են բերել հինգ մարդու։ Նախնական տեղեկություններով՝ նրանք նույն ընտանիքի անդամներ են եղել։ Հինգից երեքը ողջ են, երկու երեխա մահացել […]

̰

23:59 18.02.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները: Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա ՝ Գեքսուն քաղաքի մոտակայքում: Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ […]

̰
Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը Արցախի շրջափակումից հետո. փորձագետի վերլուծությունը

22:15 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովը մեզ համար առավել ուշագրավ է նրանով, որ դրա շրջանակներում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Սա առաջին հանդիպումն է Արցախի շրջափակումից հետո: Միաժամանակ Հարավային Կովկասը բուն համաժողովի պանելային քննարկումներից մեկի առանցքում է: Պանելային քննարկումը կրում է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Մյունխենյան օրակարգն ու շաբաթվա արտաքին […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

20:33 18.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: […]

̰
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել

19:30 18.02.2023

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։ «Ես նշեցի, որ լավ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմանի անցակետեր […]

̰
Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պատմական շանսի մասին

19:10 18.02.2023

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է […]

̰
Մյունխենում կայացած եռակողմ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին

18:42 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Վարչապետ Փաշինյանը […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 40,5 հազարը

17:56 18.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40642-ի։ Այս մասին փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի ղեկավար Յունուս Սեզերը։ «Ցավոք սրտի, զոհերի թիվն աճում է, այս պահին 40642 մարդ է»,- ասել է նա։ Հաղորդվում է նաև, որ աղետի շրջաններից տարհանվել է 430 հազար մարդ։   Փետրվարի 15-ին առողջապահական համակարգի մասնագետները զգուշացրել […]

̰
Ստամբուլում կփակվի 93 դպրոց, որոնք չեն համապատասխանում սեյսմիկ չափանիշներին

17:38 18.02.2023

Ստամբուլի նահանգապետարանը որոշել է փակել տարածաշրջանի 93 դպրոց, քանի որ դրանք սեյսմակայունության առումով վտանգի տակ են։ Այս մասին ասված է նահանգապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը ։ «2023 թվականի փետրվարի 20-ից՝ երկուշաբթի օրվանից, վտանգի տակ գտնվող այս 93 դպրոցների և ուսումնական հաստատությունների աշակերտները կտեղափոխվեն սեյսմիկ անվտանգ դպրոցներ, որտեղ նրանք կշարունակեն ուսումը։ Որոշում է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

15:52 18.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Սեյսմոլոգները սարսափելի կանխատեսումներ են անում Ստամբուլի ապագայի վերաբերյալ

14:07 18.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, տեղական իշխանությունների տվյալներով, մոտեցել է 40 հազարին։ Փրկարարները շարունակում են աշխատանքները տուժած տարածքներում։ Հազվադեպ հայտնաբերվում են կենդանի մարդիկ և կենդանիներ, որոնք ավելի քան 10 օր են անցկացրել փլատակների տակ։ Ուժեղ ցնցումները գետնին են հավասարեցրել ավելի քան 84000 շենք: Այնուամենայնիվ, սեյսմոլոգներն ասում են, որ վատագույնը դեռ առջևում է: Շուտով Թուրքիայում […]

̰
Երկրաշարժից 296 ժամ անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել

13:14 18.02.2023

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, հայտնում է TRT Haber-ը։ «Հրաշքը տեղի է ունեցել 296-րդ ժամին. Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։ Միաժամանակ Anadolu գործակալությունը տեղեկացնում  է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։ Թուրքիայի […]

̰
Մյունխենում տեղի կունենա Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպում

11:26 18.02.2023

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: «Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- նշված է պետքարտուղարի օրակարգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-19-ն աշխատանքային […]

̰
Բեռնատարների համար երկկողմանի փակ է նաև Խաչի լեռնանցքը. ՊԵԿ

11:15 18.02.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով ռուսական «Վերին Լարս» անցակետը և Խաչի լեռնանցքը երկկողմանի փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

̰
Թուրքիայում փլատակներում գտել են «Չելսիի» նախկին խաղացող Աթսուի մարմինը

10:52 18.02.2023

Թուրքական Hatayspor-ի և Գանայի հավաքականի հարձակվող Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի փլատակների տակ։ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի մահվան մասին Twitter-ում հայտնել է նրա գործակալ Մուրատ Ուզունմեհմեդը։ 31-ամյա ֆուտբոլիստի ճակատագրի մասին գրեթե երկու շաբաթ ոչինչ հայտնի չէր, նա փլատակներում մնաց փետրվարի 6-ին, երբ երկրում մի շարք հզոր ցնցումներ տեղի ունեցան։ Հիշեցնենք, […]

̰
Թուրքիայում փրկարարները տան փլատակների տակ 2 մլն դոլար են հայտնաբերել

09:44 18.02.2023

Թուրք փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում երկրաշարժերից ամենաշատը տուժած Գազիանթեփ քաղաքի փլատակների տակ հայտնաբերել են մոտ 2 մլն դոլար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները միջոցները փոխանցել են տեղի ոստիկանությանը։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 17-ին, հայտնում է Anadolu գործակալությունը։ Գումարը հայտնաբերվել է, երբ փրկարարները տղամարդու դին հայտնաբերել են Այշե-Մեհմեթ Փոլաթ բնակելի համալիրի փլատակների տակ։ «Տղամարդու կողքին եղել է ընդհանուր […]

̰
Ադրբեջանի նախագահը և Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությունը

09:19 18.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Մյունխենում կայացած բանակցություններում քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կրում են բարեկամական և գործընկերային բնույթ և հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական […]

̰
Թուրքիայում փլատակների մաքրման աշխատանքներին մասնակցել է 88 երկրի 11 հազար փրկարար

09:10 18.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո փլատակների վերացման աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են եղել 88 երկրների փրկարարներ։ Այս մասին ուրբաթ օրը Գազիանթեփում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։ «Ընդհանուր առմամբ մեզ օգնություն է առաջարկել 102 երկիր, որոնցից 88-ի փրկարար ծառայությունների ներկայացուցիչներ անմիջականորեն մասնակցել են մեր երկրում որոնողափրկարարական աշխատանքներին: 23 […]

̰
ԵՄ-ն 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

08:59 18.02.2023

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին ուրբաթ օրը գրել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Twitter-ում։ «ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 անդամից բաղկացած առաքելություն՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունը: Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ձեռք բերված առաջընթացը և կհիմնվենք մեր տնտեսական ներդրումային ծրագրի ներուժի վրա», […]

̰
Լարսում կան երթևեկության սահմանափակումներ

08:31 18.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման քայլերին

08:16 18.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ խաղաղության ու կայունության ամրապնդման քայլերին:Այս մասին հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում։

̰
Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների փրկարարների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայերին

22:58 17.02.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 […]

̰
BACK_TO_TOP