TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

13:40 16.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]

̰
Դեմիրթաշը շնորհակալություն է հայտնել նաև հայերեն

13:08 16.02.2023

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, […]

̰

12:52 16.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36 187-ի, հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD): «Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 36 187 մարդ, իսկ աղետից տուժած 216 347 մարդ տարածաշրջանից տարհանվել է այլ նահանգներ»,- հայտնել է վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ վիրավորների թիվը 108 068 է։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 […]

̰
Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է Հայաստանից

12:35 16.02.2023

Վրաստան կտրած ծաղիկների և ծաղկի կոկոնների ներմուծումն աճել է։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 3 մլն դոլարին համարժեք՝ 1203 տոննա ծաղիկ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,2 մլն դոլարի՝ 878 տոննա ծաղիկ։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, «Business Press News»-ի փոխանցմամբ, ամենաշատ ծաղիկներ Վրաստան են ներմուծվել Հայաստանից։ Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը և թե որքան գումարի […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները

12:03 16.02.2023

Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 15-ին ավարտել  է աշխատանքներն ու ադրբեջանական կողմին փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, առաջարկներն ուղարկվել են նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 16-ի նիստում: «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված […]

̰
Նեդ Փրայսը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը

10:47 16.02.2023

Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հենց կողմերին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել և նորից ընթանալ համապարփակ […]

̰
Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով

10:41 16.02.2023

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով, այսպիսի նախաձեռնությամբ հանդես կգա երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK), գրում է Habertürk-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված են համընդհանուր ընտրություններ (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական): Թուրք առաջնորդն ասել է, որ […]

̰
Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան

10:33 16.02.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հաճախակի անջատումներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ՝ հասնելու իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը»: During freezing winter temperatures & with an […]

̰
Վրաստանի ԱՏՊԾ-ն Սաակաշվիլիին ցուցադրող կադրերի հանրայնացման գործով ուսումնասիրություն է սկսել

10:12 16.02.2023

Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը (ԱՏՊԾ) հետաքննություն է սկսել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի անձնական տվյալների հանրայնացման օրինականությունն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Գործը վերաբերում է «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիի վիճակը ցուցադրող այն տեսագրություններին, որ տարածել է Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը։ «2023 թվականի փետրվարի 15-ին հատուկ քրեակատարողական ծառայությունը՝ Վրաստանի […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու նոր անցակետերի միջոցով օգնության առաքելու հնարավորությունը

09:14 16.02.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի ողջունել է Դամասկոսի համաձայնությունը՝ բացելու երկու լրացուցիչ անցակետեր՝ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Sana գործակալությունը։ Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ։ «Քննարկվել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Բաբ էս-Սալամ» և «Ալ-Ռայի» անցակետերով տուժած բնակչության համար մարդասիրական ապրանքների մատակարարման հարցը», […]

̰
Երկրաշարժի 9-րդ օրը փլատակներից դուրս բերված թուրքը պատմել է, թե ինչպես է փորձել փրկել իր փոքրիկ որդուն

23:36 15.02.2023

Թուրքիայում երկրաշարժից հետո իններորդ օրը փլատակների տակից փրկված Մուհարեմ Փոլաթը պատմել է, թե ինչպես է փորձել փրկել իր վեց ամսական որդուն։ Այդ մասին տղամարդը փետրվարի 14-ին հայտնել է Anadolu-ին։ Քահրամանմարաշում 202 ժամ անց, կամ երկրաշարժից հետո իններորդ օրը, փլատակների տակից փրկվել է տղամարդը և նրա կինը։ Փոլաթն ասել է, որ ընտանիքը առանց սննդի է մնացել […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը փետրվարի 16-22-ը կայցելի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան

23:23 15.02.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 16-22-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա, Հունաստան եւ Թուրքիա, հայտնում է Reuters-ը։ Ըստ Պետդեպարտամենտի՝ ​​նա կայցելի թուրքական Ինջիրլիք ավիաբազա՝ հետևելու երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներին։

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

21:31 15.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքները չէին լինի այդքան ողբերգական, եթե պահպանվեին կառուցապատման նորմերը

21:15 15.02.2023

Թուրքիայում նոր քրեական գործեր են հարուցվել երկրաշարժի գոտում շինարարական նորմերի խախտման կապակցությամբ: Անբարեխիղճ կառուցապատման խնդիրը քաղաքական երանգներ է ստանում, քանի որ կարող է կարևոր գործոն դառնալ գալիք նախագահական ընտրարշավի ընթացքում: Շինարարական նորմերի ի՞նչ տեսակի խախտումներ են բացահայտվել և ի՞նչ հետևանքներ կունենան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը: «Երկրաշարժից տուժած 10 նահանգներում, դատախազություններում ստեղծվել են հատուկ […]

̰
Լավրովը կայցելի Ադրբեջան

20:48 15.02.2023

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին АПА-ի մոսկովյան թղթակցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

̰
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի աջակցությունը երկրաշարժից տուժած Թուրքիային

19:40 15.02.2023

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա ՝ երկրաշարժերից տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում Հայաստանի ներդրման համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ հայտարարել Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող […]

̰
Երկրաշարժից տուժած Ադիյամանում Արարատ Միրզոյանին  ներկայացրել են հայ փրկարարների կատարած աշխատանքները

19:23 15.02.2023

Փետրվարի 15-ին Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին: ՀՀ որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ […]

̰
Սաակաշվիլիի հարցով բանաձևը ԵԽ-ի օրակարգում է

18:55 15.02.2023

Եվրախորհրդարանում փետրվարի 15-ին քվեարկության կդրվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բանաձևը,aliq. ge-ի փոխանցմամբ տեղեկացնում է Եվրախորհրդարանի կայքը։ Եվրախորհրդարան է ներկայացվել բանաձևի հինգ տեքստ, որոնցից երկուսում Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մեջ մեղադրվում է իշխող ուժի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Հիշյալ բանաձևերը հեղինակել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական […]

̰
Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ

17:43 15.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

17:33 15.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի տարածաշրջանում և Հրազդան քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Էրդողանն Անկարայում ընդունել է Իսրայելի արտգործնախարարին

16:53 15.02.2023

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը գտնվում է Թուրքիայում։ Արտակարգ իրավիճակների վարչության շենքում նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ընթանում է լրատվամիջոցների համար դռնփակ պայմաններում։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

̰
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են նոր թափ հաղորդել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու աշխատանքներին

16:39 15.02.2023

Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին: «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, մեր նախարարն էլ ելույթի ընթացքում նշեց, որ համաձայնություն են ձեռք բերել […]

̰
Արարատ Միրզոյանը ժամանել է Ադըյաման

16:28 15.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում հայ փրկարարները: Լուսանկարները՝ Արմենպրես պետական լրատվական գործակալության Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Ադըյամանում միջազգային որոնղափրկարարական խմբերի աշխատանքները համակարգող, դիվանագետ Ջերեն Յազգանը: Ջերեն Յազգանի հետ առանձնազրույց ունենալուց հետո Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադըյամանում […]

̰
Այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային Կովկասում հարաբերությունների նորմալացմանը. Չավուշօղլու

16:12 15.02.2023

Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա այցելել […]

̰
Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ

16:09 15.02.2023

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է: «Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, […]

̰
Ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման․ Միրզոյան

14:03 15.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի համար խորթ չէ այն վիշտը, որն ավերիչ երկրաշարժի հետևանքով այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ, քանի որ 1988 թվականին նույն ողբերգությանը բախվել է հայ ժողովուրդը: «Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ […]

̰
Լարսը բաց է

13:55 15.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը

13:16 15.02.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

̰
Թուրքիայում երկրաշարժից 9 օր անց փլատակների տակից փրկել են տարեց կնոջը

10:50 15.02.2023

Թուրքիայում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից մի տարեց կնոջ են փրկել, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից ողջ-առողջ փրկել են 77-ամյա մի կնոջ, Ֆաթմա Գյունգորին փրկել են համանուն նահանգի վարչական կենտրոնում փլուզված շենքի ավերակներից։ Տուժածը հոսպիտալացվել է։ Շուրջը հավաքված կնոջ հարազատներն անկեղծորեն շնորհակալություն են հայտնել փրկարարներին»,- ասվում […]

̰
Հայաստանը Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը. Հունանյան

10:27 15.02.2023

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը. մասնավորապես նշել է. «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են #հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով» Armenia continues sending humanitarian aid to earthquake-affected regions. Late last night, trucks loaded with the second […]

̰
BACK_TO_TOP