TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լարսը բաց է

13:55 15.02.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը

13:16 15.02.2023

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

̰
Թուրքիայում երկրաշարժից 9 օր անց փլատակների տակից փրկել են տարեց կնոջը

10:50 15.02.2023

Թուրքիայում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից մի տարեց կնոջ են փրկել, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից 212 ժամ անց փլատակների տակից ողջ-առողջ փրկել են 77-ամյա մի կնոջ, Ֆաթմա Գյունգորին փրկել են համանուն նահանգի վարչական կենտրոնում փլուզված շենքի ավերակներից։ Տուժածը հոսպիտալացվել է։ Շուրջը հավաքված կնոջ հարազատներն անկեղծորեն շնորհակալություն են հայտնել փրկարարներին»,- ասվում […]

̰
Հայաստանը Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը. Հունանյան

10:27 15.02.2023

Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը. մասնավորապես նշել է. «Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են #հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով» Armenia continues sending humanitarian aid to earthquake-affected regions. Late last night, trucks loaded with the second […]

̰
Տոյվո Կլաարը Միրզոյանի այցը Թուրքիա  համարել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան

10:10 15.02.2023

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին: Նա մասնավորապես նշել է. «Սա պատմական այց է իր կարիքավոր հարևանին աջակցելու Հայաստանի որոշումից հետո: Հուսով ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան է»: This is a historic visit following 🇦🇲 decision to support its neighbour in […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումի ափերի մոտ տեղի ունեցած արտակարգ դեպքի հետաքննություն է անցկացնում

09:43 15.02.2023

Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է պայթուցիկ սարքի մնացորդներ, ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի տարածքային ջրերում և մի շարք հետախուզական միջոցառումներ է անցկացնում երկուշաբթի օրը Բաթումի քաղաքի ափամերձ հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո։ Երկուշաբթի ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Բաթումիի ծովափին, ենթադրաբար, ծովային ական է պայթել, որը բերվել է հոսանքով։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է […]

̰
Փորձագետը խոսել է Ստամբուլում հնարավոր երկրաշարժերի մասին

09:16 15.02.2023

Ստամբուլը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում, որտեղ տեղի են ունեցել և տեղի կունենան երկրաշարժեր, բայց ոչ այնպիսի ավերիչ ուժի, ինչպիսին տեղի ունեցավ փետրվարի սկզբին Թուրքիայի հարավ-արևելքում։ ՌԻԱ Նովոստիին ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը: «Ստամբուլը սեյսմիկ վտանգավոր գոտի է, ուստի այնտեղ ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել և դեռ տեղի կունենան, դրանք ոչ մի տեղ […]

̰
Վերջին տվյալները Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ

23:52 14.02.2023

Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի վերջնական թիվը հասել է 1414-ի, վիրավորվել՝ 2357-ը, հայտնել է Սիրիայի առողջապահության նախարար Հասան Մուհամմեդ ալ-Գաբաշը։ «Երկրաշարժի զոհերի վերջնական թիվը կազմում է 1414 մարդ, 2357-ը՝ վիրավորվել»,- ասել է ալ-Գաբաշը, որի հայտարարությունը հրապարակել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ Այս վիճակագրությունը պաշտոնական Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքների վերաբերյալ տվյալներ չի […]

̰
Ամուսիններ են բաժանվում, որովհետև տարբեր տեսակետներ ունեն. զրույց հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ

23:25 14.02.2023

Ի՞նչ ազդեցություն են գործում վերջին շրջանում մեր երկրում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեր հոգեբանության, մեր հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպիսի՞ն է մեր արձագանքը այդ իրավիճակներին, ի՞նչն է մտահոգիչ և ի՞նչ է պետք  փոխել մարդկային վարքագծում: Թեմայի շուրջ «Հորիզոնը» այսօր  հեռավար զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ: Նախ հարց է ուղղվել Թուրքիայի երկրշարժի վերաբերյալ: Սոցիալական […]

̰
Էրդողանը կարող է օգտվել արտակարգ դրությունից ընտրությունները հետաձգելու ու իր իշխանությունը արհեստականորեն երկարաձգելու համար

23:10 14.02.2023

Ավերիչ երկրաժարժի պատճառով մայիսին նախատեսված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում հնարավոր է հետաձգվեն առնվազն մեկ տարով: Այդ մասին ասել է երկրի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Առինչը վարչակազմի անդամ չէ, բայց իշխող կուսակցության առաջնորդներից է: Կարելի՞ է ենթադրել, որ նա արել է այս հայտարարությունը երկրի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր հավանությամբ: Ի՞նչ են մտածում այս մասին ընդդիմության […]

̰
Տեղի է ունեցել Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության հարցը

22:38 14.02.2023

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը: Մանրամասն քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Դիտարկվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։ Այս […]

̰
Էրդողանը հայտնել է Թուրքիայում մարդկային կորուստների թիվը

21:50 14.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35 418-ի։ Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Քահրամանմարաշում երկրաշարժերի մասշտաբներն ու ավերվածություները համարվում են բացառիկ բնական երևույթ։ Թող հանգստանան իմ 35 418 զոհված քաղաքացիների հոգիները»,- ասել է նա Անկարայում կառավարության նիստի ավարտին։ Էրդողանը նաև նշել է, որ աղետի հետևանքով տուժել է 105 505 […]

̰
Վրաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումն աճել է շուրջ 338 տոկոսով

21:00 14.02.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ 2022 թվականի ցուցանիշն ավելի բարձր է 2019 թվականի նախահամաճարակային ցուցանիշի համեմատ և […]

̰
Թուրքիայում երկրաշարժից հետո 291 երեխայի ինքնությունը դեռևս պարզ չէ

20:30 14.02.2023

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ երկրաշարժից հետո սոցիալական ծառայություններից օգտվող 291 երեխա կա, որոնց ինքնությունը դեռևս չեն կարողացել հաստատել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ նախարարության վերահսկողության տակ է գտնվում 1362 գրանցված երեխա։ Նրանցից 792-ը հիվանդանոցներում են, նախարարական կառույցներում գտնվողները՝ 201-ը։ Նրանցից 1071-ի ինքնությունն արդեն պարզվել է։ […]

̰
Բայդենը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին

19:15 14.02.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին: Հաղորդում է aliq. ge-ն։ Դաննիգանը ԱՄՆ-ի արտաքին գործերի ավագ ծառայության անդամ է, ներկայումս ծառայում է որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Մինչ այդ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նա կատարել է ԱՄՆ դեսպանատան […]

̰
Թուրքիայում երկրաշարժից ավերված տները կվերականգնվեն մեկ տարվա ընթացքում․ Էրդողան

18:58 14.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերը կվերակառուցվեն մեկ տարվա ընթացքում, երեքշաբթի օրը Արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնակայանում հայտարարել է նախագահ Էրդողանը։ «Սա մեծ աղետ է, մենք հետևում ենք զարգացումներին։ Մեր նպատակն է վերակառուցել և վերականգնել այդ տները մեկ տարվա ընթացքում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է գրեթե 32 […]

̰
Վրաստանում COVID-ի «kraken» ենթատեսակով վարակման դեպք է հաստատվել

18:50 14.02.2023

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի նոր «kraken» ենթատեսակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «մտահոգիչ» է գնահատվել՝ հաստատվել է նաև Վրաստանում։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ Ցերցվաձեն նշել է, որ Վրաստանն աշխատում է նոր սերնդի՝ երկվալենտ պատվաստանյութի ներմուծման ուղղությամբ: Ըստ Ցերցվաձեի՝ COVID-ի «անհետացման» օբյեկտիվ հիմքեր դեռ չկան. շարունակում […]

̰
Բարզանին կհանդիպի Չավուշօղլուի հետ

18:23 14.02.2023

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին կայցելի Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Սպասվում է, որ նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, այնուհետև՝ որոնողափրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմի հետ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Նշենք, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը ևս հումանիտար օգնություն ու որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա երկրաշարժից անմիջապես հետո։ Ավելի վաղ նախագահ Բարզանին զորակցությունն էր հայտնել թուրք […]

̰
Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ ԱԽ քարտուղար

17:18 14.02.2023

Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Պայմանավորվածություն է եղել, որից մեկը՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն է։ […]

̰
Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ

13:23 14.02.2023

Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու, փոխանցում է Ermenihaber-ը։ Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել […]

̰
Ռուս փրկարարները Թուրքիայում շենքի փլատակներում 150 հազար դոլար են հայտնաբերել

13:18 14.02.2023

Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակներում մեծ գումար են հայտնաբերել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա, հայտնաբերված 150.000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը գույքագրման համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ

11:27 14.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար․ խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Թուրքիայում երկրաշարժի 9-րդ օրը փլատակներից փրկվել է ևս երկու մարդ

10:58 14.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 198 ժամ անց երկու մարդ է փրկվել փլատակներից, հայտնում է TRT Haber-ը։ Հրաշքներ իններորդ օրը Քահրամանմարաշում. 198-րդ ժամին փլատակների տակից մեկը մյուսի հետևից դուրս են բերվել ևս երկու մարդ»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին ավելի քան 9 ժամ տարբերությամբ 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի […]

̰
Ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի. Նիդերլանդների արտգործնախարար

10:36 14.02.2023

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Նշվում է, որ պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին տրված հարցերին ի պատասխան՝ Նիդեռլանդների արտգործնախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում. 2023 թվականի […]

̰
Փորձագետները գնահատում են երկրաշարժերից հետո Թուրքիայի տնտեսության փլուզման վտանգը

10:28 14.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Bloomberg-ի տվյալներով՝ վնասը գնահատվում է 84 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 10%-ը։ Որքանո՞վ են իրական այս թվերը, և արդյոք Թուրքիայի տնտեսությանը սպառնում է հզոր կոլապս, ուսումնասիրել է «Իզվեստիան»: «Տնտեսական ազդեցությունը որոշելու համար կպահանջվի մի քանի ամիս՝ հաշվի առնելով երկրաշարժի անհայտ ուղղակի և […]

̰
Հալեպի նահանգապետը հայ փրկարարներին հանձնել է նահանգապետարանի շնորհակալագիրը

00:19 14.02.2023

2023թ. փետրվարի 13֊ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպեցին Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։ Բ. Բադալյանը խորին ցավակցություն հայտնեց Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին։ Բ.Բադալյանը նշեց, […]

̰
Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 37 հազար մարդկային կորուստ, ՄԱԿ-ը զգուշացնում է, որ թիվը կարող է կրկնապատկվել. BBC-ի անդրադարձը

23:40 13.02.2023

Թուրքիան ու Սիրիան ցնցած աղետալի երկրաշարժից անցել է մեկ շաբաթ։ Փրկարարները սկսում են կրճատել փլատակների տակ ողջ մնացածների որոնումները։ Երկու երկրներում երկուշաբթի երեկոյան ավելի քան 37,000 մարդ է մահացել, սակայն այդ թվերը, թվում է, հեռու են վերջնական լինելուց: Այս մասին գրում է BBC-ն: Թուրքիայի աղետների կառավարման մարմնի տվյալներով՝ երկրում զոհվել է 31643 մարդ, մինչդեռ Սիրիայի […]

̰
Սիրիական Լաթաքիայի իշխանությունները հայտարարել են փրկարարական աշխատանքների ավարտի մասին

23:26 13.02.2023

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգի իշխանությունները հայտարարել են երկրաշարժից փրկվածների որոնումների ավարտի մասին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Asharq հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ Լաթաքիայի նահանգապետը (Ամեր Իսմայիլ Հիլալը) հայտարարել է «նահանգում փրկարարական աշխատանքների դադարեցման եւ ավերված շենքերի փլատակների վերլուծության շարունակման մասին»։ Նահանգապետը հայտնել է, որ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 805 մարդ, […]

̰
Թուրքիայում ձերբակալել են փլուզված շենքի կապալառուին, ով աղետից տուժած էր ձևացել

22:46 13.02.2023

Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժերից հետո փլուզված բնակելի շենքերից մեկի շինարարության կապալառուն ձերբակալվել է Թուրքիայի Անթալիա նահանգում, իսկ հետո դատարանը նրան կալանքի տակ է վերցրել։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, հայտնել է Lider Bursa պորտալը։ Ինչպես նշվում է նյութում, կապալառուն կալանավորվել է հյուրանոցում, որտեղ նա ձևացել է, թե վիրավորվել է աղետից։ «Քահրամանմարաշի երկրաշարժի հետևանքով ավերված Թաուերի […]

̰
Արտակարգ պատահար Բաթումի լողափում

20:51 13.02.2023

Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Բաթումի լողափում պայթյուն է որոտացել, փոխանցում է Aliq.ge-ն։ «Բաթումելեբի»-ի այս պահի տեղեկություններով՝ անհայտ առարկա է պայթել ծովում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բաթումում՝ Սև ծովի ափին ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին փետրվարի 13-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն ։

̰
BACK_TO_TOP