TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում շարունակում է աճել երկրաշարժից մարդկային կորուստների և ծնողազուրկ երեխաների թիվը

20:40 13.02.2023

Ավելի քան 31.000 զոհ և 80.000 վիրավոր: Թուրքիայի աղետի գոտիներում կյանքեր փրկելու հավանականությունը ժամ առ ժամ նվազում է, ավելանում է ծնողազուրկ մնացած երեխաների թիվը: «Հորիզոնի» հետ զրույցում «Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը մանրամասներ է ներկայացրել, ինչպես զոհերի ու վիրավորների, այնպես էլ Թուրքիայում սպասվող տնտեսական ճգնաժամի ու առաջիկայում նախատեսված ընտրությունները չեղարկելու հավանականության մասին: Մանրամասները՝ ձայնագրությունում:

̰
ԱՄՆ-ն ու Վրաստանը Փոթիում փոխադրման երկաթուղի են կառուցել

20:30 13.02.2023

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Փոթի քաղաքում ավարտվել է փոխադրման երկաթուղու նախագծի շինարարությունը, հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ փոխադրման կետը կօգնի Վրաստանին անցկացնել լայնածավալ զորավարժություններ և տեղափոխել անհրաժեշտ տեխնիկա: «Մենք աշխատել ենք պաշտպանության նախարարության հետ: Շինարարության գործին ԱՄՆ-ից ներգրավվել է ռազմածովային ուժերի 133-րդ շինարարական գումարտակը: Ուժը միասնության մեջ է»,- նշել են […]

̰
Թուրքիայում կքանդվի մի ամբողջ քաղաք

19:48 13.02.2023

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի երկրաշարժից տուժած Նուրդաղի քաղաքն ամբողջությամբ կքանդվի, հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը։ Մինչ երկրաշարժը այնտեղ մոտ 17 հազար մարդ էր ապրում։ Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը։ Հաղորդվում է նաև ավելի քան տասնյակ հազարավոր տուժածների տարհանման մասին։ Մարդկանց որոնողական աշխատանքները […]

̰
Վրաստանը չորրորդն է, որտեղ ռուսները քաղաքացիություն են ստանում

19:40 13.02.2023

Վրաստանը չորրորդն է այն հիմնական երկրների թվում, որտեղ 2022 թվականին քաղաքացիության կամ կացության թույլտվության վկայական է  ստացել ավելի քան 50 հազար ռուսաստանցի,Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տվյալների՝ ՌԴ քաղաքացիները հիմնականում ունեն Իսրայելի, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի անձնագրեր։ Տեղեկության համաձայն, 2022 թվականին 4 306 մարդ հրաժարվել է ռուսական անձնագրից, ինչը ամենաբարձր ցուցանիշն […]

̰
Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են

18:54 13.02.2023

Երկրաշարժից տուժած Թուրքիային օգնող երկրների փրկարար ջոկատները սկսել են վերադառնալ իրենց երկրներ, քանի որ գնալով զրոյանում են փլատակներից կենդանի մարդ դուրս բերելու և փրկելու հույսերը։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Օրինակ՝ իսպանացիների որոնողափրկարարական խումբը, փրկելով տասնյակ մարդկանց կյանքեր, ավարտել է իր աշխատանքները և վերադարձել Իսպանիա։ Իսրայելի փրկարարների մի մասն արդեն վերադարձել է Երուսաղեմ։ Հունական որոնողափրկարարական խմբերը […]

̰
Սամցխե-Ջավախեթիում «Շարժական արդարադատության տուն» է գործում

18:35 13.02.2023

Վրաստանի «Շարժական արդարադատության տունը» արդեն սպասարկում է Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակչությանը, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է արդարադատության նախարարությունը: Նշվում է, որ «Շարժական արդարադատության տան» աշխարհագրական տարածքը մեծացել է և այսօրվանից ավելի քան 470 ծառայություն կտրամադրի Սամցխե-Ջավախեթիի հինգ գյուղերում և նրանց շրջակայքում ապրող 10 հազար բնակչի: Ըստ տեղեկության՝ «Շարժական արդարադատության տան» նոր մեքենան իր առաջին ծառայությունն է մատուցել […]

̰
Թուրքիայի գյուղերից մեկում 130 տնից 120-ը երկրաշարժից ավերվել է

18:09 13.02.2023

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած 2 երկրաշարժները զգալի ավերածություններ են առաջացրել ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում: Մասնավորապես Մալաթիայի նահանգում Բյույուք մահալլե անունով փոքրիկ գյուղի 130 տներից 120-ը դարձել են բնակության համար այլևս անպիտան: Գյուղի բնակիչներից մեկի խոսքով տները տարբեր աստիճանի վնասներ են կրել: Լեռնային գյուղում շատ տներ կանգուն են, սակայն դրանց […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին, Լարսը բեռնատարների համար փակ է

17:44 13.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Հայ փրկարարների աշխատանքը՝ թուրքական լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում

16:40 13.02.2023

Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է Ադիյաման նահանգում հայ փրկրարների աշխատանքին, որոնք Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո իրենց աջակցությունն են ցուցաբերում, ջանում կյանքեր փրկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական թիմի անդամ Գարի Արմագանյանը «Անադոլու»-ին պատմել է, որ թիմը Թուրքիա է ժամանել ավերիչ երկրաշարժերից մեկ օր անց՝ ՀՀ կառավարության հանձնարարականով։ Նշվում է, որ հայկական որոնողափրկարարական խումբը շարունակում է իր ջանքերը՝ Թուրքիայի […]

̰
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվել է 13 հայ

15:49 13.02.2023

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ […]

̰
Հայ փրկարարները Ադիյամանում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու

14:06 13.02.2023

Արդեն որերորդ օրն է, չնայած աշխատանքային բարդ պայմաններին, հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ շղթաներ կազմած, շարունակ փորձում են փորել փլուզված շենքերը՝ հորդորելով հաճախակի լռել՝ օգնության համար խնդրանքի ձայներ լսելու հույսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ը։ Որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, փնտրում են «դատարկություններ»՝ մեծ բետոնե ճառագայթների կամ փլուզված աստիճանահարթակների տարածքներ, որտեղ կարելի […]

̰
Ամերիկացի զինվորականները Հուրոն լճի վրա թռչող օբյեկտ են խոցել

13:58 13.02.2023

ԱՄՆ-ում հայտնել են Հուրոն լճի վրա խոցված թռչող օբյեկտի մասին։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ջեք Բերգմանը։ Նա հավելել է, որ ամերիկյան հասարակությունն արժանի է «զգալիորեն ավելի շատ պատասխանների, քան ստանում է»: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ օբյեկտը, որը հայտնաբերվել է Հուրոն լճի օդային տարածքում, խոցվել է ամերիկացի […]

̰
Հալեպ նահանգում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվեցին

13:50 13.02.2023

Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվեցին: Այս մասին տեղեկացնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ կից լուսանկարներ տեղադրելով։  

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում են

13:28 13.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել աշխարհում երբևէ տեղի ունեցած ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում: Այս մասին հայտնել է Բրիտանական Կոլումբիա նահանգի վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Այն, ինչը նրանց այդքան կործանարար է դարձնում, մասշտաբների և գտնվելու վայրի համադրությունն է Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում»,- ասել է Նիսենը: Նրա խոսքով՝ […]

̰
Թուրքիայում կինը փրկվել է 163 ժամ փլատակներում մնալուց հետո

13:19 13.02.2023

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում փլատակներում գտնվող կնոջը փրկել են ավերիչ երկրաշարժից 163 ժամ անց, գրում է Anadolu գործակալությունը: «Թուրքական Գազիանթեփում, որը լրջորեն տուժել էր երկրաշարժից, 163 ժամ փլատակներում գտնվող մի կին է փրկվել։ 62-ամյա Նազիֆե Յըլմազին դուրս են բերել Նուրդաղի շրջանում փլուզված շենքի փլատակներից։ Տուժածը հոսպիտալացվել է»,- հայտնում է գործակալությունը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]

̰
Հրապարակվել է տեսանյութ Թուրքիայի երկրաշարժի էպիկենտրոնից

11:17 13.02.2023

Սոցցանցերում հրապարակվել են են փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կադրերը։ Տեսանյութը նկարահանվել է Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը դարձել է ամենաուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ հրապարակվել էր մեկ այլ տեսանյութ։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք […]

̰
Թուրքիայում ընտրությունները կարող են չկայանալ երկրաշարժերի հետևանքների պատճառով

10:14 13.02.2023

Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված համապետական ընտրությունները կարող են անհնարին դառնալ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) դեռ չի քննարկել դրանց չեղարկումը, ասվում է TGRT Haber հեռուստաալիքի կայքում տեղադրված գրառման մեջ: Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի, […]

̰
Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում. Արայիկ Հարությունյան

09:58 13.02.2023

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Հարիսայի ավանդական փառատոնը՝ Թբիլիսիում

22:08 12.02.2023

Այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հարիսայի փառատոնը։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Ավանդույթ դարձած փառատոնը կազմակերպվել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ։ Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, ներկաները «Հայարտուն» կենտրոնի սրահում համտեսեցին տարբեր խոհարարների պատրաստած հարիսան։ Իրենց հարիսաներով […]

̰
Վրաստանում մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է գրանցվել

21:46 12.02.2023

Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել. այս անգամ 3 բալ ուժգնությամբ ցնցումները զգացվել են Քվեմո Քարթլիի շրջանում։ Այս մասին newsgeorgia.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով ժամը 21:51-ին Դմանիսի շրջկենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա՝ Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։ Վերջին մեկ օրվա […]

̰
Բլումբերգը տեղեկացրել է, թե որքան է կազմում Թուրքիայի տնտեսությանը երկրաշարժերի հասցրած վնասը

20:17 12.02.2023

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 84 միլիարդ դոլարի վնաս, փետրվարի 12-ին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի և հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները։ «Ակնկալվում է, որ երկու ուժեղ երկրաշարժերը <…> կհանգեցնեն ազգային տնտեսության համար ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ի չափով կորուստների»,- ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վնասը […]

̰
Ըստ ԱՀԿ-ի` երկրաշարժը Սիրիայում 8,5 հազար մարդու կյանք է խլել

19:48 12.02.2023

Սիրիայում երկրաշարժից հետո մոտ 8,5 հազար մարդ է մահացել։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է Իզվեստիան։ Նախօրեին Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ զոհերի թիվը կազմել է 1408 մարդ, եւս 2341 բնակիչ վիրավորվել է։ 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաս նահանգում՝ […]

̰
Շուրջ 30 հազար մարդկային կորուստ. վերջին տվյալները Թուրքիայից

18:50 12.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29605-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից նահանգներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ […]

̰
Թուրքիայում ղրղզ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երեխայի ու կնոջ

18:38 12.02.2023

Ղրղըզ փրկարարները Թուրքիայում փրկել են յոթամյա տղային և հղի կնոջը, որոնք վեց օր շարունակ մնացել էին փլատակների տակ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության ԱԻՆ-ում։ «Այսօր՝ փետրվարի 12-ին, ղրղզ փրկարարները փրկել են 2016 թվականին ծնված Ալյաիչիչեկ անունով տղային, ցավոք, այնտեղ մահացել են տղայի մայրն ու եղբայրը, նրանց մարմինները դուրս են բերվել փլատակների տակից և հանձնվել հարազատներին»,- […]

̰
Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում մոտ 60 կողոպտիչ է ձերբակալվել

18:13 12.02.2023

Թուրքիայում առնվազն 57 մարդ է ձերբակալվել երկրաշարժից տուժած շրջաններում թալանելու մեղադրանքով։ Այս մասին կիրակի օրը տեղական հեռուստաալիքների եթերում հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Թալանի 75 գործով քրեական պատասխանատվության է ենթարկվել առնվազն 64 կասկածյալ, նրանցից 57-ը ձերբակալվել է»,- ասել է նա։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ավելի վաղ հայտարարել էր, որ անվտանգության […]

̰
CNN-ը հրապարակել է կադրեր, թե ինչպես է Սաակաշվիլին հիվանդանոցում ընկնում հատակին

16:32 12.02.2023

CNN հեռուստաալիքը կադրեր է հրապարակել Վիվամեդ հիվանդանոցի բաժանմունքից, որտեղ բուժվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչն ընկնում մինչև մահճակալին հասնելը, իսկ մյուս տեսանյութերում նա ինքնուրույն չի կարողանում ոտքի կանգնել, և նրան օգնության են հասնում կլինիկայի աշխատակիցները։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է 2022 թվականի հոկտեմբերին, և Սաակաշվիլիի […]

̰
Թուրքիայի ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը. Տոյվո Կլաար

15:19 12.02.2023

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Թուրքիայի այնքան մեծ ողբերգության պայմաններում հուզիչ է տեսնել հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը և դրա առաջացրած դրական արձագանքը»։ In the face of so much tragedy in 🇹🇷it is heartwarming to see the support that it’s neighbour 🇦🇲has provided and the positive response this has engendered. pic.twitter.com/GHhkmCGMmC […]

̰
Հայ փրկարարների մասնակցությամբ երկրաշարժի յոթերորդ օրը փլատակներից փրկվել է երկու աղջիկ. Կարո Փայլան

15:04 12.02.2023

Երկրաշարժի յոթերորդ օրը ևս երկու հրաշք է կատարվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ստամբուլահայ պատգամավոր Կարո Փայլանը։ «Եօթներորդ օրը երկու հրաշքներ եւս պատահեցան։ Ատըեամանի մէջ, Թուրքիոյ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ջոկատներու գործակցութեամբ երկու աղջնակ դուրս հանուեցան փլատակներու տակէն։ Զօրակցութիւնը կեանք է…»,-գրել է Փայլանը։

̰
Դուբայից Մախաչկալա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

14:57 12.02.2023

Դուբայից Մախաչկալա թռչող FlyDubai ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ նպատակակետում մառախուղի պատճառով։ Այս մասին կիրակի հայտնել է Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Դուբայ-Մախաչկալա չվերթ իրականացնող FlyDubai ինքնաթիռի կապիտանը վայրէջք է խնդրել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում՝ նպատակակետում թանձր մառախուղի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Boeing 737-ը Բաքվի օդանավակայանում […]

̰
Փլատակների ու պատժամիջոցների տակ. Ինչպե՞ս է Սիրիան վերապրում հերթական ավերիչ հարվածը

14:45 12.02.2023

Երկրաշարժի հետեւանքների պատճառով Սիրիան բախվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Երկիրը դրանց դեմ պայքարելու շատ ավելի քիչ կարողություններ ունի, քան Թուրքիան, որը նույնպես տուժել է տարերքի հարվածից, պատմում է ՏԱՍՍ-ը: Սիրիայի նորագույն պատմության վերջին իրադարձությունները մի շարք հարվածներ են երկրի սոցիալ-տնտեսական կյանքին. պատերազմը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, Արևմտյան պատժամիջոցները, COVID-19-ը։ Անցյալ շաբաթ էլ երկիրը տուժել է հզոր […]

̰
BACK_TO_TOP