21:21 07.02.2023
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 18.48-ին, Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,0 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Սա 165-րդ երկրաշարժն է, որը զգացվում է կենտրոնում Թուրքիայի տարածքում վերջին 39 ժամվա ընթացքում»,- ասվում է […]
20:30 07.02.2023
Թուրքիայում և Սիրիայում արդեն երկու օր շարունակ գրանցվում են ուժգին երկրաշարժեր: Որո՞նք են պատճառները և ի՞նչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար: Մանրամասները՝ ԱԻՆ-ի տեսանյութում։
20:04 07.02.2023
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
20:00 07.02.2023
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Բաղերին և Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին այցելել են ռազմաօդային ուժերի «Արծիվ-44» առաջին ստորգետնյա ավիաբազա, հաղորդում է IRNA գործակալությունը։ Մարտավարական ավիաբազան ունակ է ընդունելու բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այս ընդարձակ ստորգետնյա ավիաբազան նույնպես կկարողանա ընդունել և օպերատիվ կերպով օգտագործել ռազմաօդային […]
19:54 07.02.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։ Հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանում ծնելիությունը նվազել է գրեթե 14 տոկոսով։ Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մարզերում տարեցտարի ծնունդների թիվը նվազում է: Տեղեկության համաձայն, Թբիլիսիում, որտեղ տարեկան ծնվում է միջինը 15 հազար երեխա, էական տարբերություն չի գրանցվել։
19:20 07.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով նոր տվյալներ է հայտնել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու զոհերի վերաբերյալ։Հաղորդում է Ermenihaber. am-ը։ «Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․549-ի, իսկ վիրավորներինը՝ 22․168-ի։ Փրկվել է ավելի քան 8000 մարդ։ Մասնագետներն ասում են, որ սա նախադեպը չունեցող երկրաշարժ էր։ Ոչ միայն մեր հանրապետական Թուրքիայի պատմության, այլև տարածաշրջանի և աշխարհի ամենամեծ աղետներից […]
19:05 07.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ,Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են Վրաստանի կառավարությունից: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ «Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա […]
18:51 07.02.2023
Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում. «Հորիզոնը» կրկին կապ է հաստատել «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Նա փոխանցել է, որ ուժգին երկրաշարժին երեկ և այսօր հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ: Օդանավակայանների, ճանապարհների վթարված լինելու պատճառով փրկարարները չեն կարողանում փլատակներում եղած մարդկանց օգնության հասնել: Նախնական տվյալներով, Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև […]
16:37 07.02.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։ Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է […]
16:07 07.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Մեղրու […]
14:23 07.02.2023
Երկրաշարժից տուժած Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված […]
12:33 07.02.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին: Ինչպես տեղեկանում enq պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար: […]
11:20 07.02.2023
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան […]
10:37 07.02.2023
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել. Նորածնի մայրը մահացել է, հայտնում է Arbat.media-ն El Balad-ին հղումով։ Հալեպ քաղաքում նորածին երեխա է հայտնաբերվել. կինը նրան ծննդաբերել է հենց փլատակների տակ. Մորը չի հաջողվել փրկել, նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Նշվում է, որ երկրաշարժի ժամանակ Հալեպում 47 շենք է փլուզվել։ Սիրիայի 58 […]
10:10 07.02.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Քան անունով 14-ամյա տղան մնացել է փլատակների տակ։ Փետրվարի 7-ին TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երեխային փլատակների տակից դուրս են բերել մեկ օր անց։ «Քանը 24 ժամ անց դուրս է բերվել կենտրոնում գտնվող Տրապիզոնի փողոցի փլուզված տան փլատակներից», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Փետրվարի 6-ի գիշերը սեյսմոլոգները 7,7 մագնիտուդով երկրաշարժ […]
09:58 07.02.2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը։ […]
09:32 07.02.2023
Չինաստանի Կարմիր Խաչի ընկերությունը 200,000-ական դոլար կուղարկի Թուրքիա և Սիրիա՝ աջակցելու փրկարարական աշխատանքներին հզոր երկրաշարժից հետո, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց, հայտնում է կազմակերպությունը: «Չինական Կարմիր խաչի ընկերությունը որոշել է 200,000-ական դոլար տրամադրել Թուրքիայի Կարմիր մահիկի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերությանը՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ աղետից տուժածներին օգնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու համար», – ասվում […]
08:40 07.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորվել է 15834 մարդ: «Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2921-ի, 15834-ը՝ վիրավորվել», – հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ էր հայտարարել ամբողջ երկրում մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Թուրքիայի Քքահրամանմարաշ նահանգում […]
08:28 07.02.2023
Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Նրա խոսքով, ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 03.13-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը ընկած էր երկու կիլոմետր խորության վրա։ Երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է […]
23:47 06.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, […]
23:02 06.02.2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 593-ի, տուժել է ավելի քան 1,4 հազար մարդ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ «Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 593, վիրավորվել՝ 1411 մարդ, այս տվյալները վերջնական չեն»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը, ըստ նախագահ Ռեջեփ […]
22:52 06.02.2023
Թուրքիայում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի թիվը հասել է 5606-ի։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման վարչության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։ Նա քաղաքացիներին հորդորել է չմտնել վնասված շենքեր այն հատվածներում, որտեղ հետցնցումները շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 1,6 հազար մարդ, վիրավորվել՝ 11,1 հազարը։ Փետրվարի 6-ի գիշերը սեյսմոլոգները […]
22:38 06.02.2023
Թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին ղեկավար, պրոֆեսոր Սինան Աթեշի սպանության մեջ կասկածվողին բերման են ենթարկել Հունաստան փախչելու փորձի ժամանակ, փետրվարի 6-ին հայտնել է Sözçü թերթը։ Էդիրնե քաղաքում Հունաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է Էրայ Օզյագջի անունով տղամարդը։ Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը դեկտեմբերի 31-ին գնդակահարվել են երկու մոտոցիկլավարների կողմից, երբ նրանք դուրս էին գալիս […]
22:13 06.02.2023
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման գործը երկու-երեք օրից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։ «Անշուշտ, մենք կբողոքարկենք սա [Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ Սաակաշվիլիին առողջական նկատառումներով կալանքից ազատելուց հրաժարվելու մասին] միայն վերաքննիչ դատարանում, որպեսզի փուլերն արագ ավարտվեն, և երկու-երեք օրից, Կանոնակարգի 39-րդ կետի համաձայն […]
21:48 06.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ Է հայտարարել մինչև փետրվարի 12-ը ներառյալ՝ տեղի ունեցած երկրաշարժի և բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Այս մասին ասվում է նրա հրամանագրում։ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, փետրվարի 6-ին «Իզվեստիա»-ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը: Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, […]
21:21 06.02.2023
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: «Հալեպի, Լաթաքիայի, Համայի և Տարտուսի նահանգներում զոհվել է 538, տուժել՝ 1353 մարդ»,- հայտարարել է նախարարությունը ՝ ընդգծելով, որ այդ տվյալները դեռ վերջնական չեն: «Հորիզոն»-ին լ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ցերեկվա դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա։ […]
21:10 06.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, փետրվարի 6-ին «Իզվեստիա»- ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը: Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, զոհվել է 1541 մարդ, ևս 9733-ը տուժել են: Բացի այդ, ըստ նրա, ավերվել է 3471 շենք։ Ավելի վաղ հաղորդվել էր 1498 զոհվածների և 8533 տուժածների մասին: […]
21:03 06.02.2023
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել […]
20:59 06.02.2023
Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել ։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է Sabah թերթը ։ Հրդեհի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։ Հայտնի է, որ ավելի վաղ տեղի ունեցած ցնցումների պատճառով նավահանգստում շրջվել են կոնտեյներները, ջրատարածքը ժամանակավորապես հանվել է շահագործումից: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 […]