TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

11:59 10.02.2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում է  Բայրամովը Twitter-ում, քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։    

̰
17 674 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից

10:21 10.02.2023

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 17 674-ի, տուժել է 72 879 մարդ։ Այս թարմացված տվյալները տեղական հեռուստաալիքների եթերում հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, ստիպված ենք հայտնել զոհերի թվի աճի մասին։ Այժմ կա 17 674 զոհ: Տուժել է 72 879 մարդ։ Փլատակներից վերջին օրերին դուրս է բերվել 121 մարդ», – ասել է նա։ […]

̰
Փրկարարները Թուրքիայում 4 օր անց փլատակներից դուրս են բերել մի երիտասարդի

08:27 10.02.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից 4 օր անց տղամարդուն դուրս են բերել փլատակներից։ Փետրվարի 10-ին դեպքի վայր է այցելել «Իզվեստիայի» նկարահանող խումբը և կիսվել փրկության կադրերով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շրջապատողները դիմավորում փլատակներից դուրս բերված երիտասարդին: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ […]

̰
Սիրիայի առողջապահության նախարարը կոչ է անում երկրին տրամադրել բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ

22:50 09.02.2023

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին փրկելու համար Սիրիան պետք է ապահովվի բժշկական սարքավորումներով, պարագաներով և դեղամիջոցներով։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարար Հասան ալ Գաբաշը, նրա ելույթը հեռարձակել է Al Ekhbariya հեռուստաալիքը։ «Աղետի մասշտաբները մեծ են, և մենք պետք է բժշկական սարքավորումներ, պարագաներ և դեղամիջոցներ տրամադրենք տուժածներին փրկելու […]

̰
Իրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին

22:30 09.02.2023

Թեհրանը կմիանա Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ բանակցություններին՝ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Հարցին, թե Իրանը պատրա՞ստ է միանալ համապատասխան եռակողմ շփումներին՝ Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսությունը լուծելու համար, Իրանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը դրական […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 17 հազարը

22:24 09.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17134-ի, ավելի քան 70000-ը՝ վիրավորվել։ Այս մասին, ինչպես փոխանցում է Իզվեստիան, հինգշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնել են հանրապետության իշխանությունները։ Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ […]

̰
Վրաստանում ապաստան հայցողների թիվն աճել է

20:29 09.02.2023

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության (ՆԳՆ) համաձայն, 2022 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ՆԳՆ վիճակագրական տվյալների, մեկ տարվա ընթացքում Վրաստանում հումանիտար կարգավիճակ ստացած անձանցից 39-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 14-ը՝ չպարզված քաղաքացիություն ունեն, 13-ը՝ Եմենի, 11-ը՝ Իրաքի, 4-ը՝ Սիրիայի, 4-ը՝ Սոմալիի, […]

̰
«Հայաստան» համայկական հիմնադրամը հրատապ հումանիտար աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հայ համայնքին

20:10 09.02.2023

Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ […]

̰
Fitch-ը գնահատել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասների չափերը

20:04 09.02.2023

  Թուրքիայում երկրաշարժի տնտեսական վնասը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 2 միլիարդ դոլարը և կարող է հասնել 4 միլիարդ դոլարի: Այս նախնական գնահատականն է տալիս Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։ Fitch-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի ապահովագրական վնասները մի քանի անգամ ավելի քիչ կլինեն՝ ենթադրաբար 1 մլրդ դոլար, որի պատճառը տուժած շրջաններում ապահովագրական ցածր ծածկույթն է։ Մասնավորապես, […]

̰
Սիրիայում հայ փրկարարները 4 մարդու կյանք են փրկել

19:50 09.02.2023

Սիրիայում այսօր հայ փրկարարները փլատակներից 4 մարդու կյանք են փրկել: «Հորիզոնին» այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Նրա փոխանցմամբ՝ այսօր շենքեր են փլուզվել նաև Լաթաքիայում. կան զոհեր և վիրավորներ, նրանց մեջ հայեր չկան: Մանրամասները՝ ձայնագրությունում:

̰
Վերջապես իջի՛ր էս ժողովրդի վզից․ Դեմիրթաշն՝ Էրդողանին

18:47 09.02.2023

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։ «Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

18:23 09.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատված։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը […]

̰
Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Թուրքիայում հայ փրկարարների աշխատանքից

18:09 09.02.2023

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքը: Ermenistan kurtarma ekibi Adıyaman’da başka bir enkazda çalışmalarına devam ediyor. Canlı çıkarma umudumuz var. pic.twitter.com/AwpRm9hT9W — Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) February 9, 2023

̰
Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանն Իրանը դեմ չէ. Աբբաս Բադախշան Զոհուրի

17:39 09.02.2023

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը Իրանը դեմ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»,- նկատել է դեսպանը: Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների […]

̰
Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջանցքի ստեղծում. ՀՀ-ում Իրանի դեսպան

16:31 09.02.2023

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշում է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ընդգծում է, որ այդ համատեքստում Հայաստանն ու Իրանը պետք է ունենան հատուկ օրակարգ: «Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների […]

̰
Ադրբեջանի կողմից իր ԶՈՒ-ի ռազմական հանցագործությունները հետաքննելու հայտարարությունը կեղծիք էր. ՀՀ ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ի մանդատակիրների նամակի մասին

16:12 09.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի մանդատակիրների կողմից Ադրբեջանին ուղղված նամակին, որով Ադրբեջանի կառավարությունից պահանջվում է բացատրություններ ներկայացնել Հայաստանի դեմ հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց. ՄԱԿ մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:07 09.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան, Վարդաղբյուր-Ցողամարգ, […]

̰
Ավելի քան 14 000 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից

15:53 09.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14 351-ի, հայտարարել է հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Այս մեծ աղետի հետևանքով այս պահին 14 351 մարդ է զոհվել»,— ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր […]

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են կյանքից զրկվել

15:40 09.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Ստեփան Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ընտանիքի հարազատը։ Աղբյուրի փոխանցմամբ’ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի […]

̰
Թուրքիա և Սիրիա մեկնած հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում

15:24 09.02.2023

Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում […]

̰
Դիարբեքիրում փլատակներից հանել են հայ երգչուհի Զիլան Տիգրիսի մարմինը

13:24 09.02.2023

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։ Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար […]

̰
Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում

13:20 09.02.2023

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը, բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 09-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում։ Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։

̰
Ադրբեջանի «բնապահպաններն» Արցախի համար նաև իրական բնապահպանական ճգնաժամ են ստեղծել. Նիկոլ Փաշինյան

12:09 09.02.2023

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն արդեն 7 անգամ փակել է Արցախ մտնող գազատարը: Այն փակ է հիմա էլ: Ձմռան պայմաններում բնական գազի պարբերաբար ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները արցախցիներին այլընտրանք չեն թողնում, քան հատել անտառներն ու ջեռուցման հարց լուծել: Այսպիսով, Ադրբեջանի չակերտավոր բնապահպանները հումանիտար աղետից զատ, Արցախում ստեղծել են նաև բնապահպանական իրական ճգնաժամ: Աղաղակող այս խնդիրը, […]

̰
Էրզրումում երկրաշարժ է գրանցվել

11:15 09.02.2023

Նախօրեին Էրզրում քաղաքում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին չի հաղորդվում։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ […]

̰
Թուրքիայում փլատակներից փրկել են շանը

10:38 09.02.2023

Թուրքիայի Հաթայ քաղաքում երկրաշարժից հետո փրկարարները փլատակների տակից դուրս են բերել փոքրիկ շանը։ Տեսանյութը համացանցում հայտնվել է փետրվարի 9-ին։ Կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները բետոնե սալիկների կույտից հանում փոքրիկ սպիտակ շանը և փորձում ջուր տալ վախեցած կենդանուն: Փետրվարի 8-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո փլատակներից ջրազրկված աղջկան են փրկել։ Բետոնի բեկորների […]

̰
Թուրքիայում երկրաշարժից 68 ժամ անց 6 մարդ է փրկվել

10:28 09.02.2023

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 68 ժամ անց շենքի փլատակների տակից դուրս են բերվել վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Չորումի ազգային բժշկական փրկարարական թիմը (UMKE), որը շարունակում է իր աշխատանքը Հաթայ-Կիրըխխանում, երկրաշարժից 68 ժամ անց փլատակների տակից դուրս է բերել վեց մարդու, որոնցից երեքը երեխաներ են։ Շարունակելով որոնողափրկարարական աշխատանքները Կիրիխանում, […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն արդեն մոտ 13 հազար մարդու կյանք է խլել

10:12 09.02.2023

Փետրվարի 9-ին Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 13 հազարի։ «Վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 12 873 մարդ, վիրավորներինը՝ 62 937»,- հայտնել է գործակալությունը։ Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 […]

̰
Վրաստանի սեյսմիկ վիճակը՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի ֆոնին

10:04 09.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանին մոտ տեղի ունեցած երկրաշարժերն ակտիվ քննարկման առարկա են դարձել նաև Վրաստանում։ Բացի դրանից, Թուրքիային սահմանակից Բաթումիում և մոտակա այլ տարածքներում Վրաստանի բնակիչները ևս զգացել են ուժգին երկրաշարժի ցնցումները։ Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում ակտիվացած երկրաշարժերի ալիքը Վրաստանի վրա և ինչպիսին է այս պահին Վրաստանում սեյսմիկ վիճակը, Ալիք մեդիան զրուցել […]

̰
ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան ներկայացրել է Արցախի հակաշրջափակման մասին օրենքը

09:11 09.02.2023

ԱՄՆ ներկայացուցիչների երկկուսակցական լայն կոալիցիան Կոնգրեսի հայկական խմբի գլխավորությամբ, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ և ամերիկյան քաղաքացիական հասարակության կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի աջակցությամբ ներկայացրել է հակաշրջափակման մասին օրենքը՝ մեծացնելով ԱՄՆ ճնշումը` պահանջելով Ադրբեջանի կողմից դադարեցնել իր երկամսյա շրջափակումը 120,000 հայերի նկատմամբ իրենց բնակավայր Արցախում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Հակաշրջափակման բանաձևի […]

̰
Թուրքիայում երկրաշարժը կանխատեսած սեյսմոլոգը նոր կանխատեսում է արել

09:03 09.02.2023

Մերձավոր Արևելքի տարածաշրջանը սկսել է փոխվել, Twitter-ում հայտնել է հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը։ «Կենտրոնական Թուրքիայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերը զգալի փոփոխություններ են առաջացրել ամբողջ տարածաշրջանում սթրեսների բաշխման մեջ, որի արդյունքում սեյսմիկ ակտիվությունը իջել է մինչև Պաղեստին: Ակնհայտ է, որ տարածաշրջանը փոխվում է», – գրել է նա: Փետրվարի 3-ին Հուգերբիթսը կանխատեսել էր, որ «վաղ թե ուշ» […]

̰
BACK_TO_TOP