TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժը 12391 մարդու կյանք է խլել

08:42 09.02.2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12391-ի, հայտնում է տեղական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների վարչությանը (AFAD): «Հյուրիեթ» թերթը, վկայակոչելով նույն գերատեսչությանը, նշում է, որ զոհերի թիվը հասել է գրեթե 63 հազարի։ Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:39 09.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով […]

̰
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին. Արամ Ա-ի ուղերձը

23:31 08.02.2023

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ուղերձ է հղել երկրաշարժի հետևանքով Սիրիայում տեղի ունեցած ավերածությունների կապակցությամբ, որում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Սիրիայի ժողովրդին: «Սիրելի զաւակներ հայ ազգի, Մտահոգութեամբ եւ մօտէն կը հետեւիմ երկրաշարժին պատճառած ահաւոր քանդումներուն ու աւերին։ Սուրիոյ տագնապի ընթացքին, մեր համայնքի զաւակները մնացին կանգուն ու կազմակերպ՝ համախմբուած մեր եկեղեցւոյ ու […]

̰
Ձայները լսում են, բայց չեն կարողանում օգնել, 4-5 ժամ ունենք, հետո ուշ կլինի. նոր մանրամասներ Թուրքիայից

22:28 08.02.2023

Թուրքիայի աղետի որոշ գոտիներում մարդիկ չեն կարողանում փլատակներում հայտնված հարազատներին օգնել. չկա համապատասխան տեխնիկա, և Ստամբուլում ապրող մեր հայրենակցի կարծիքով` նաև ցանկություն իշխանությունների կողմից, քանի որ այդ հատվածներում ապրողները փոքրամասնության ներկայացուցիչներ են: «Հորիզոնին» տված հարցազրույցում արխիվագետ Գայուշ Չալըքման Կավրիլոֆը նշել է, որ զոհերի թիվը կրկնակի քիչ է հաղորդվում, զոհերի թվում կան ծպտված հայեր, պաշտոնական լրահոսով […]

̰
Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա օգնություն

21:57 08.02.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը: Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի […]

̰
Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժն ավելի քան 9000 մարդու կյանք է խլել

19:56 08.02.2023

  Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, վիրավորներինը՝ 52979-ի։ Ավերվել է 6444 շինություն։ Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար հանրապետությունն աջակցություն ու օգնություն է ստացել ավելի քան 60 երկրներից։  

̰
Թուրքիայի երկրաշարժերը 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին․ ճապոնացի սեյսմոլոգ

19:52 08.02.2023

Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով  փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։ Նրա խոսքով՝ երկրաշարժերի էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան […]

̰
Ադրբեջանը ստորագրել է Սևծովյան էներգետիկ մալուխի կառուցման հրամանագիրը

19:13 08.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի հաստատման մասին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Կովկասյան տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգետիկ մալուխի կառուցում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման վերաբերյալ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2022 […]

̰
Բացարձակ սուտ է. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

19:04 08.02.2023

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։ «Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

̰
ԱՄՆ-ից 10 մլն դոլարի օգնություն Թուրքիային

18:44 08.02.2023

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող «Գլոբալ հզորացման առաքելությունը» (Global Empowerment Mission-GEM) Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն է ուղարկել։ Դրանում տեղ են գտել բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։ Օգնությունը կազմել է մոտ 10 մլն դոլար, և ուղարկվել «Türk Hava Yolları» (THY) թուրքական ավիաընկերության միջոցով։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ GEM-ի խորհրդի անդամ, պակիստանցի գործարար Մուբասիր Քազին նշել է, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

18:08 08.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի […]

̰
Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

17:34 08.02.2023

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ ավերիչ երկրաշարժի կապակցությամբ. «Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Պաշշար Ալ-Ասատին յղած ցաւակցագիրով, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, իր խորազգաց վշտակցութիւնը կը յայտնէ Սուրիան հարուածած ծանր երկրաշարժին հետեւանքով ինկած զոհերուն, ինչպէս նաեւ զօրակցութիւն՝ վերապրողներուն։ Վեհափառ Հայրապետը […]

̰
Հաթայի քաղաքապետը զգուշացրել էր հնարավոր երկրաշարժի մասին

16:54 08.02.2023

Թուրքական «BBO Yapım»-ով հեռարձակվող «40» կոչվող հեռուստածրագրի շրջանակներում 2 շաբաթ առաջ հյուրընկալվել էր Հաթայի քաղաքապետ Լյութֆյու Սավաշը։ Նա հանդես էր եկել նախազգուշական կոչով՝ կապված հնարավոր երկրաշարժի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդման ընթացքում հաղորդավարը հարցնում է քաղաքապետին, թե արդյոք պատրաստ են հնարավոր ավերիչ երկրաշարժին, իսկ վերջինս պատասխանում է՝ ոչ, այնուհետև շարունակում․ «Պատրաստ լինելու համար կառավարությունը պետք է […]

̰
Հալեպում վայրէջք է կատարել Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը

16:01 08.02.2023

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին հայտնում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից: Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։ Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ […]

̰
Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա

15:25 08.02.2023

Գերմանական «Deutsche Telekom» բջջային կապի օպերատորը հայտարարել է, որ մինչև փետրվարի 15-ը Գերմանիայից Թուրքիա և Սիրիա կատարվող ելքային զանգերի համար րոպեավճար չի գանձի, քանի որ այդ երկրներում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Նշվում է, որ անվճար կլինեն նաև SMS հաղորդագրությունները վերոնշյալ ժամանակաշրջանում: Բացի այդ «Deutsche Telekom» ընկերությունը մեկ միլիոն եվրո կփոխանցի «Aktion Deutschland Hilft» հիմնադրամին, […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

15:12 08.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող […]

̰
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

12:30 08.02.2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10.48-ին, Քահրամանմարաշ քաղաքից 85 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են […]

̰
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

11:24 08.02.2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդքվ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08.52-ին Թուրքիայի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Քահրամանմարաս քաղաքից 58 կմ հյուսիս-արևմուտք: Ըստ EMSC կայքի՝ երկրաշարժին հաջորդել են ևս յոթ հետցնցումներ Թուրքիայում՝ 2,5-ից 4,4 մագնիտուդով: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլատակներից դուրս բերված մարմինների թիվը գերազանցել է 6200-ը

10:55 08.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6234-ի, վիրավորներինը՝ 37,011-ի, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը։ «Այս պահին զոհվել է 6 234 մարդ, վիրավորվել՝ 37  011 քաղաքացի»,- հայտնել են նախարարությունից։ Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի,  դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր: […]

̰
Այսօրվա շրջափակումը 2020-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է. ԱՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Արցախպրեսին»

10:40 08.02.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը: -Դուք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել եք շատ ծանր շրջանում, երբ Հանրապետության առջև ծառացած են գոյաբանական մարտահրավերներ, որոնք ավելի են սրվում Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Կարճաժամկետ հեռանկարում […]

̰
Փրկարարները մաքրում են Էլբիստան քաղաքը, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինել

10:24 08.02.2023

Փրկարարները մաքրում են փլատակները Թուրքիայի երկրաշարժից առավել տուժած քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան քաղաքում, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինել, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Էլբիստանում փրկարարները կատարյալ լռության մեջ փորձում են լսել փլատակների տակ ողջ մնացածների ձայները։ Ենթադրվում է, որ այնտեղ յոթ հոգի է։ Ավելի վաղ շենքի փլատակների տակից […]

̰
Սիրիայում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժը 1250 մարդու կյանք է խլել

10:10 08.02.2023

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1250-ի, ավելի քան երկու հազար մարդ վիրավորվել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ «Առողջապահության նախարար Հասան Մուհամմադ ալ-Գաբաշը (Լաթաքիա) կատարած այցի ժամանակ ասել է, որ զոհերի թիվը հասել է 1250-ի, իսկ վիրավորներինը՝ 2054-ի»,- ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ […]

̰
Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժը 5894 մարդու կյանք է խլել

09:05 08.02.2023

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5,8 հազարը, չորեքշաբթի տեղական հեռուստաալիքների եթերում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ «Ցավոք, մենք կրկին ստիպված ենք խոսել մահացածների մասին, նրանց թիվն ավելացել է։ Այժմ զոհ է դարձել 5894 մարդ, տուժել է 34810 մարդ։ Ավերված շենքերի թիվը չի փոխվել (5775ը)»,–ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ Օքթայի՝ […]

̰
Հրապարակվել են Թուրքիայում փլատակներից տղամարդուն փրկելու կադրերը

08:22 08.02.2023

Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլուզված յոթհարկանի շենքի տակից դուրս են բերել մի տղամարդու, ով մեկ օր մնացել է փլատակների տակ ու ողջ մնացել։ «Իզվեստիա»-ի թղթակիցը տարածել է համապատասխան կադրերը։ «Մեր աչքի առաջ իսկական հրաշք է տեղի ունենում՝ մեկ օր անց փլատակների տակից կենդանի մարդու են դուրս բերել։ Բոլոր ականատեսներին խնդրում են մի կողմ քաշվել՝ շտապօգնության համար […]

̰
Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի այցելել երկրաշարժի գոտի

23:58 07.02.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է չորեքշաբթի այցելել ավերիչ երկրաշարժի գոտի, որը, ըստ վերջին տվյալների, խլել է մոտ 5500 մարդու կյանք, RIA Novosti-ին հայտնել է Անկարայի աղբյուրը։ «Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը ծրագրում է այցելել այն շրջանները, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը: Երկրի համար այս ծանր օրերին մեզանից յուրաքանչյուրի սիրտը ցավում է, պարոն Նախագահը տեղում կծանոթանա […]

̰
Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհը սկսել է մարել

23:47 07.02.2023

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսկենդերուն նավահանգստում բռնկված խոշոր հրդեհը սկսել է մարել։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է երեքշաբթի՝ փետրվարի 7-ին, Twitter-ում։ «Մեր ցամաքային զորքերի ուղղաթիռները և Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավերը ներգրավվել են Իսկենդերուն նավահանգստում բռնկված հրդեհի մարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ վարչությունը սկզբում հայտնել էր, որ հրդեհն արդեն մարվել է, […]

̰
Թուրքիայում երկրաշարժը, ըստ վերջին տվյալների, խլել է 5434 մարդու կյանք

23:08 07.02.2023

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434-ի, վիրավորներինը՝ 31 777-ի, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ «Այս պահին ունենք 5434 զոհ, 31777 վիրավոր»,- լրագրողներին ասել է Կոջան։ Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր, ըստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով […]

̰
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

22:57 07.02.2023

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ, փոխանցում է «Արմենպրես»-ը: Նալջըի փոխանցմամբ’ փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։ Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի […]

̰
Սեյսմոլոգը նշել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառները

22:50 07.02.2023

Անատոլիական խզվածքի արևելյան ճյուղից առաջացել են թուրքական երկրաշարժերի մի շարք։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Երկրի ֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ վտանգի լաբորատորիայի ղեկավար Վ.Ի. O.Yu. Schmidt RAS Ալեքսեյ Զավյալովը: «Թուրքական երկրաշարժերի այս շարքը առաջացել է Անատոլիայի խզվածքի արևելյան ճյուղից: Հյուսիսում հասնում է Հունաստան, իսկ արևելքում՝ Հիմալայներ։ 20-րդ դարում Հյուսիսային Անատոլիայի խզվածքի վրա տեղի են […]

̰
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ. Արարատ Միրզոյան

22:10 07.02.2023

Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ և մի քանի օր առաջ ստացել է ադրբեջանական հերթական արձագանքն ու առաջարկները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հե: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ […]

̰
BACK_TO_TOP