TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հավանականությունը քիչ է, որ Թուրքիայում տեղի ունեցածը ուժեղ երկրաշարժ կառաջացնի Հայաստանում. Սերգեյ Նազարեթյան

20:00 06.02.2023

Ըստ գիտնականների` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը հավասար է 130 ատոմային ռումբի հզորության: Այսպիսի համեմատությունը չափազանցվա՞ծ է, թե իրատեսական է: Այս հարցին է նաև «Հորիզոն»-ի հետ հարցազրույցում անդրադարձել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը: «Ես կասեի ավելի շատ ատոմային ռումբի, որոնք որ 1945 թվականին ԱՄՆ գցեց Ճապոնիայի Նագասակիի վրա, որովհետև մենք […]

̰
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

19:13 06.02.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Խոր ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին այս տարերային աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

18:44 06.02.2023

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։ ՄԱԼԱԹԻԱ Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում […]

̰
Քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացմանն ուղղված հարցեր

18:24 06.02.2023

Հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին: Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Նինո […]

̰
Հռոմի պապը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ

18:18 06.02.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ցավակցությունն է հայտնել փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով շուրջ 1500 զոհերի կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ansa.it-ը: Նա նաև խրախուսանք է հայտնել փրկարարական անձնակազմերին:

̰
Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Ռուբեն Վարդանյան

17:41 06.02.2023

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում ու Սիրիայում  տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ. «Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում: Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

17:35 06.02.2023

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի […]

̰
Համացանցում հայտնվել են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքերից մեկի փլուզման կադրերը

17:01 06.02.2023

Համացանցում հայտնվել են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենքերից մեկի փլուզման կադրերը: Հիշեցնենք՝ երկուշաբթի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 1014 մարդ, վիրավորվել՝ 5385-ը, վնասներ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, այստեղ զոհերի թիվը հասել է 403-ի, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Օրվա ընթացքում տեղի է […]

̰
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հարավում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը

16:44 06.02.2023

Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետ կապը, հայտնում է NetBlocks ծառայությունը։ «Հաստատված է. 7,8 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է հոսանքի և ինտերնետի խափանումների հարավային Թուրքիայի շրջաններում, կապի բացակայությունը կարող է ազդել բնակչությանը օգնություն ցույց տալու կարողության վրա», – ասվում է ծառայության հեռագրային ալիքում: Հիշեցնենք՝ երկուշաբթի վաղ առավոտյան 7,7 […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին, մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:37 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, Լանջիկ-Մաստարա (բուք) […]

̰
Երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գործում է ԱԳՆ թեժ գիծը

16:09 06.02.2023

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար գործում է ԱԳՆ թեժ գիծը՝ հետևյալ հեռախոսահամարով՝ Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 Բջջային (WhatsApp, Viber)` +374 55 620 111 Էլ-փոստ՝ [email protected]

̰
Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի մեջ կան նաև հայեր

15:51 06.02.2023

Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ «Հորիզոնին» ժամը 14:35-ի դրությամբ նոր մանրամասներ է հայտնել Ակոս թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հորիզոնի» թղթակցի հետ զրուցելու ընթացքում նա տեղեկացրել է այդ պահին տեղի ունեցող երկրորդ երկրաշարժի մասին ևս: Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր: Թուրքիայում խուճապ է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Թուրքիայի խորհրդարանը մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը երկրաշարժի պատճառով

15:04 06.02.2023

Թուրքիայի խորհրդարանը որոշել է մեկ շաբաթով դադարեցնել աշխատանքը երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն ՝ վկայակոչելով թուրք պատգամավորներից մեկին։ «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը», — ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի էր ունեցել 7.4 […]

̰
Մեկ օրվա մեջ երկրորդ հուժկու երկրաշարժը Թուրքիայում

14:52 06.02.2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տեղեկություններով ՝ այն տեղի է ունեցել ժամը 13:24-ին ՝ Քահրամանմարաշ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևելք: Ի սկզբանե հաղորդվել էր, որ այս ցնցման մագնիտուդը եղել է 7,8, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները ճշտել են տվյալները։ Նոր ցնցումներ են զգացվել նաև Սիրիայում՝ […]

̰
Թուրքիայում երկրաշարժը երեք զինվորի կյանք է խլել

13:44 06.02.2023

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է երկրաշարժի գոտում երեք զինվորի մահվան մասին։ «Որպես զինված ուժեր՝ մենք շարունակում ենք ջանքերը՝ վնասներն ու կորուստները պարզելու համար: Ցավոք, ունենք երեք զոհ և վիրավոր: Մենք կրկին հարցումներ ենք անցկացնում մեր զորքերում», – Twitter-ում գրել է Anadolu լրատվական գործակալությունը: Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի […]

̰
Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից. Փաշինյան

13:12 06.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերելու»,- գրել […]

̰
Հալեպում երկրաշարժի հետևանքով 2 հայ է կյանքից զրկվել․ հայտնի են նրանց անունները

11:48 06.02.2023

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշել է, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր: «Քաղաքում դեռևս […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ

11:45 06.02.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։ Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած […]

̰
284 մարդկային կորուստ Թուրքիայում․ հրապարակվել են պաշտոնական տվյալներ

11:29 06.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել 284 մարդ, տուժել՝ գրեթե 2,5 հազար մարդ, հայտնել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 284 քաղաքացի, տուժել է 2 323»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Օքթայը: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում: Ամենից […]

̰
Թուրքիայում երկրաշարժը ավերել է Հաթայ նահանգի օդանավակայանի միակ թռիչքուղին

11:17 06.02.2023

Երկրաշարժն ամբողջությամբ ավերել է Թուրքիայի Հաթայ նահանգի օդանավակայանի թռիչքուղին հանրապետության հարավ-արևելքում: Այս մասին հայտնում է CNN Türk-ը։ Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ միակ թռիչքուղու փլուզման պատճառով օդանավակայանը չի կարող ինքնաթիռներ ընդունել։ Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին հաղորդումները ստացվել են UTC-ի 01:17-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքի մոտ: Թուրքիայի ներքին […]

̰
Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհներ

11:15 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը փակ է: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Գյումրի-Ամասիա […]

̰
Թուրքիայի Հաթայ նահանգում գազատար է շարքից դուրս եկել. բռնկվել է հրդեհ

11:00 06.02.2023

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո պայթյուն է տեղի է ունեցել հարավային Հաթայ նահանգի գազատարի վրա։ Այս մասին հայտնում է İhlas գործակալությունը։ Այն հեռարձակել է տեղական Թոփբոգազի գյուղով անցնող խողովակաշարի երկու վայրերում խոշոր հրդեհի կադրերը: Երկու հրդեհների միջև կա մոտ 3 կմ հեռավորություն։ Նշվում է, որ պայթյուններն ու հրդեհները սկսվել են Քահրամանմարաշ […]

̰
ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել Սիրիային և Թուրքիային երկրաշարժի հետ կապված օգնություն ցուցաբերել

10:25 06.02.2023

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ, որից տուժել է նաեւ հարևան Սիրիան։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում և Սիրիայում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին հաղորդագրություններով: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած անհրաժեշտ […]

̰
Իտալիայի հարավում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո

10:06 06.02.2023

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը նախազգուշացրել է երկրի հարավային ափերի մոտ ցունամիի վտանգի մասին՝ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Ինչպես ասվում է երկուշաբթի գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, բոլորին խորհուրդ է տրվում հեռանալ ափամերձ գոտիներից և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։ Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ցունամիի նախազգուշացման կենտրոնը գնահատում է, որ մեծ ջրային մարմինների արագ […]

̰
Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քան 110 մարդու մարմին

09:54 06.02.2023

Սիրիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 110-ից, Թուրքիայում՝ հասել 76-ի, հայտնել են իշխանությունները։ «Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգներում զոհվել է 111 մարդ, վիրավորվել՝ 516-ը»,- հայտնել են Սիրիայի առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 42 զոհի և ավելի քան 330 վիրավորի մասին։

̰
Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում

09:42 06.02.2023

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ականատեսը տեսագրել է տան փլուզման պահը։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ժամը 04:17-ին տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքների։ Թուրքիայի յոթ նահանգներում զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմել է 76 մարդ, եւս 440-ը վիրավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ավերածությունների ու […]

̰
Ականատեսները հրապարակել են Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքների կադրերը

09:24 06.02.2023

Թուրքիայում մի շարք հզոր երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են գրանցվել Գազիանթեփ, Դիարբեքիր, Ադանա, Շանլիուրֆ և Քահրամանմարաշ քաղաքներում։ Իշխանությունները սահմանել են տագնապի ամենաբարձր մակարդակը. «Մեզ ասացին, որ վերջին հետցնցումը եղել է 6,4 բալ: Շուտափույթ ապաքինման մաղթանքներս եմ փոխանցում ժողովրդին և մեր երկրին։ Մենք տագնապի ամենաբարձր մակարդակն ենք տվել»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որի […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 70 մարդ է կյանքից զրկվել, վիրավորների թիվը հասել է 440-ի

09:05 06.02.2023

Թուրքիայի յոթ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 76 մարդ, վիրավորվել՝ 440-ը, հայտնել է Աղետների կանխարգելման և արձագանքման գրասենյակը (AFAD): «Առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ յոթ նահանգներում 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշի Պազարչիկ թաղամասը, զոհվել է 76, վիրավորվել՝ 440 մարդ»,- տեղեկացնում են վարչությունից։ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:17-ին […]

̰
Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ կան մարդկային կորուստներ և ավերածություններ

08:50 06.02.2023

Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 17 մարդ է զոհվել, զոհերի թիվն աճում է։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին, 17,9 կմ խորության վրա, Գազիանթեփ քաղաքի մոտակայքում: Մի քանի շենքեր փլուզվել են, փլատակներում կարող են մարդիկ լինել։ Թուրքիայի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]

̰
BACK_TO_TOP