12:38 02.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում և Արագածի տարածաշրջանում տեղում է […]
10:42 02.02.2023
Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված հարձակման հետ կապված նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին, հինգշաբթի հաղորդում է ISNA-ն։ «Նախաքննության [արդյունքները] ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմը պատասխանատվություն է կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված ահաբեկչության […]
23:56 01.02.2023
Թուրքիան ակնկալում է, որ արևմտյան երկրները կաջակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու Անկարայի կոչերին: Այս մասին չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Էրդողանը նաև հայտարարել է, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարումը չի հանգեցնի հակամարտության լուծմանը: Արևմտյան երկրների կողմից Կիև զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումները չեն […]
23:50 01.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մայիսին նշանակված նախագահական ընտրություններին իր մասնակցության համար ոչ մի խոչընդոտ չկա։ «[Իմ] վերառաջադրման համար [Թուրքիայի նախագահի պաշտոնում] ոչ մի խոչընդոտ չկա: Ես այդ քննարկումներն ավելորդ եմ համարում: Դրանք ջուրը խառնելու փորձեր են», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը TRT-ին տված հարցազրույցում: Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, […]
22:53 01.02.2023
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ կրոնի թեման չկա Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրերում, և Շվեդիան չի սահմանափակի խոսքի ազատությունը, գրում է РИА Новости-ն։ «Ի պատասխան Թուրքիայի վերջին մեկնաբանությունների՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասաց, որ Շվեդիան զիջումների չի գնա խոսքի ազատության և օրենքի գերակայության հարցում, և որ կրոնը երեք երկրների կողմից ստորագրված համաձայնագրի մաս […]
22:41 01.02.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության (https://www.state.gov/introduction-of-new-senior-advisor-for-caucasus-negotiations/), Բոնոն աշխատել է որպես Միջազգային Ատոմային Գործակալության էներգիայի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, Սբ. Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում և եղել է պետքարտուղարի տեղակալի […]
21:57 01.02.2023
Առափնյա պահպանության հունական մոտորանավակը հունվարի 31-ին կրակ է բացել Էգեյան ծովում գտնվող Թուրքիայի գործընկերների մոտորանավակի վրա, բախումները շարունակվում են մինչ օրս, գրում է հունական Dimokratia թերթը փետրվարի 1-ին: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հունվարի 5-ին հունական առափնյա պահպանության նավը նետվեց Ֆարմակոնիսիից հարավ-արևելք գտնվող ծովային շրջան ՝ հունական տարածքային ջրերի սահմաններում, որպեսզի ճանաչի թուրքական երեք ձկնորսական […]
21:50 01.02.2023
Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը տվյալներ է հրապարակել Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ: Ըստ պաշտոնական տեղակատվության՝ 2021թ-ի համեմատ 2022թ-ին Թուրքիայում շրջագայած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 80 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2022-ին Թուրքիան ընդունել է 51մլն 387 հազար զբոսաշրջիկի: Ամենաշատ զբոսաշրջիկները (5.6մլն) Թուրքիա են մեկնել Գերմանիայից։ Զբոսաշրջիկների թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը (5.2մլն)։ Իսկ եռյակը եզրափակում է Մեծ […]
21:01 01.02.2023
Հարավկորեական էներգետիկ ընկերությունը (KEPCO) Թուրքիային նախնական առաջարկ է արել ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան նախորդ ամիս ատոմակայանի կառուցման համար պահանջել էր, որ KEPCO-ն առաջարկով հանդես գա։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ KEPCO-ի բարձրաստիճան ղեկավարությունը նախօրեին մեկնել է Անկարա։ Ընկերության գլխավոր տնօրեն Չոն Սոն Իլը հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզի հետ։ KEPCO-ի ղեկավարը ներկայացրել […]
20:15 01.02.2023
Թուրքական ընդդիմադիր կայքերում հրապարակվել է «օրվա ծաղրանկարը»։ Այն վերաբերում է Ստամբուլի Բողազիչի (Բոսֆորի) համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ վերջերս կազմակերպված ցույցերի հետևանքներին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից 14 ուսանողի նկատմամբ քրգործ էր հարուցվել և նրանց ընդհանուր 335 տարվա ազատազրկման դատապարելու վճիռ էր կայացվել։ Էրդողանն էլ այդ ցույցի մասնակիցներին անվանել էր «ահաբեկիչներ»։ Ծաղրանկարում պատկերված են Բողազիչի (Բոսֆորի) համալսարանը […]
19:53 01.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Արմավիր, Ապարան, Աշտարակ […]
16:55 01.02.2023
Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել […]
16:27 01.02.2023
Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա են իրականացրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցել են այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն […]
15:27 01.02.2023
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրաքի Բաշիք շրջանի մոտ՝ Մոսուլից 12 կմ հյուսիս, առավոտյան հրթիռ է արձակվել թուրքական Զիլքան ռազմաբազայի ուղղությամբ։ Ըստ հաղորդված տեղեկությունների՝ մարդկային կորուստներ չկան, իսկ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իրանամետ «Ահրար ալ-Իրաք» կազմակերպությունը, որը նաև սպառնացել է Թուրքիային: «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է յոթ հրթիռ, […]
13:44 01.02.2023
Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիկակոս Միցոտակիսի հերթական հայտարարությունները հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի նեգրավվածությանը ուկրաինական ճգնաժամում և նշել, որ պաշտոնական Անկարան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ձեռնարկի հստակ քայլել: Նա Թուրքիային մեղադրել է ուկրաիանական ճգնաժամի պրոցեսում երկակի խաղ խաղալու մեջ: Հունաստանի վարչապետը նշել է, որ Թուրքիան […]
12:48 01.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշտարակ, Ապարան, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի […]
11:55 01.02.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին։ Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրի զինվորականներ:
10:58 01.02.2023
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Twitter-ում գրել է, որ Կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ ինը երկրներից և բոլոր թեկնածու երկրներից, այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Նրա խոսքով, հակակոռուպցիոն ցուցանիշներով եվրոպական հնգյակում է նաև Վրաստանը։ «2022 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանը 41-րդն է աշխարհում և առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն […]
10:54 01.02.2023
Թուրքիան խստորեն կատարում է Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները, դեմ է տարածաշրջանում պատերազմների տարածմանը և նոր ռազմական նավերի մուտքին Սև ծով, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում կողմերին կապ հաստատել։ Անկարան երկու երկրների հետ էլ հիանալի հարաբերություններ ունի։ Այդ իսկ պատճառով մենք չաջակցեցինք պատժամիջոցներին։ Սակայն, իհարկե, մենք մերժում ենք պատերազմը՝ […]
09:13 01.02.2023
Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։ «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Պոդոլյակի հայտարարությանը Սպահանի անօդաչու թռչող սարքի հարձակմանը Կիևի հնարավոր մասնակցության […]
22:55 31.01.2023
Հերթական լրտեսական սկանդալը՝ Ադրբեջանում: Բաքվի իշխանություները զեկուցում են իրանական լրտեսական ցանցի մեջ մտնող գործակալների բացայատման մասին: Եվ ովքե՞ր են այդ գործակալները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում այդ մասին զրուցել հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի հետ: «Հաղորդվում է, որ հատուկ անցկացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է իրանական լրտեսական այդ ցանցը, և ձերբակալվել են 7 լրտեսներ: […]
20:26 31.01.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դատապարտել է մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի զգուշացումները՝ կապված իրենց քաղաքացիների` Թուրքիա չայցելելու հորդորի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրերս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում էր չմեկնել Թուրքիա, քանի որ այնտեղ ահաբեկչության հավանականություն կա: «Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ներկայացուցչությունները և այլ վայրերը, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող […]
20:00 31.01.2023
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը զեկույց է պատրաստել 2022 թվականի արտաքին առևտրում արձանագրված ցուցանիշների մասին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ զեկույցի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի դեֆիցիտը 2021-ի նույն ամսվա համեմատ աճել է 42%-ով՝ կազմելով 9 մլրդ 701 մլն դոլար։ 2021-ի դեկտեմբերին արտահանման ու ներմուծման հարաբերակցությունը կազմել էր 76․5%, իսկ 2022-ի դեկտեմբերին այն նվազել է՝ կազմելով 70․3%։ Ֆինանսների մեջ դեֆիցիտ է կոչվում ծախսերի […]
19:07 31.01.2023
Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին նշված է 2023-2024 թթ. Եվրոպական խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացությունում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին ընդունվել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Այս կարգավիճակը տրվում է այն երկրներին, որոնք առաջնահերթություն են տալիս մարդու […]
18:51 31.01.2023
Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի […]
18:09 31.01.2023
Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Հայտնում է Ermenihaber. am-ը։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։
16:36 31.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ […]
15:59 31.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, Հրազդան, Սևան, Աշտարակ […]
15:45 31.01.2023
Ադրբեջանի ՆԳՆ-ն օպերացիա է իրականացրել SalamNews և Interaz լրատվական գործակալություններում, որի արդյունքում ձերբակալվել է 7 մարդ։ Ինչպես նշում է АПА գործակալությունը՝ ԶԼՄ-ները զբաղվել են իրանական քաղաքականության քարոզչությամբ։ Գործողության հետ կապված պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել:
14:44 31.01.2023
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունն արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար, ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Սահմանափակումը սահմանվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և ձնահոսքի վտանգի պատճառով։ Տրանսպորտի մնացած հատվածում տեղաշարժն ազատ է՝ նշել են վարչությունից։