TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սաակաշվիլին գիտակցությունը կորցրել է. Ալասանիա

13:50 31.01.2023

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, ասել է, որ այսօր լուսադեմին երրորդ նախագահը գիտակցությունը կորցրել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ Ալասանիայի՝ երրորդ նախագահը ծանր հիվանդ է, և չնայած այն բանին, որ կորոնավիրուսային վարակն անցել է, դեռ բարձր ջերմություն ունի և չի կարողանում շարժվել։ «Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-4-ին՝ […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ը զգուշացնում է Իրան այցելող իր քաղաքացիներին

13:12 31.01.2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խորհուրդ է տալիս անհարկի չայցելել։ «Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իսլամական Հանրապետություն, և այցելուներին խորհուրդ է տրվում լինել չափազանց զգույշ»։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ […]

̰
Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

12:41 31.01.2023

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 21-31-ն անցկացվում է «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի կամերային պետական թատրոնը` «Համլետ» ներկայացմամբ: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը: Նշենք, որ «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է:

̰
Իսրայելը կարծում է, որ իրանական օբյեկտի վրա հարձակումը հասել է իր նպատակին. ԶԼՄ-ներ

10:41 31.01.2023

Իսրայելը կարծում է, որ իրանական Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակումը հասել է իր նպատակին, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով օպերացիայի քննարկումներին մոտ կանգնած աղբյուրները։ Ավելի վաղ WSJ-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իրանի Սպահանում ՊՆ գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում կանգնած է Թել Ավիվը։ Հրապարակման աղբյուրները պնդում են, որ Իրանի պաշտպանության […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության

23:19 30.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեռևս 2021-ին թիրախավորված Ստամբուլի «Bogazici» համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցած 14 ուսանող դատապարտվել է 335 տարվա բանտարկության, փոխանցում է ermenihaber-ը: Ցույցերից մեկ օր անց Էրդողանը նրանց անվանել էր «ահաբեկիչներ»։ Դատարանը ցույցերի մասնակից ուսանողներից 12 հոգու 23 տարի 5 ամսվա, իսկ մյուս երկուսի նկատմամբ կայացրել էր 27 […]

̰
Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Շիֆ

23:07 30.01.2023

Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ, գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ: Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»:

̰
Աշխարհի ամենահզոր բանակները 2023-ին

22:08 30.01.2023

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ […]

̰
Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը

19:56 30.01.2023

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը: Գրում է Ermenihaber. am-ը։ Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և  իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն […]

̰
Վրաստանում գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես

19:42 30.01.2023

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը՝ հենվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվությանը: Փոխանցում է Aliq Medi-ն։ Տվյալների համաձայն, 20 հազար 371-ից 14 հազար 733-ը ռուսական են, 5 358-ը՝ բելառուսական, 280-ը՝ ռուս և բելառուս […]

̰
Ռուսաստանից գրեթե 2 մլրդ դոլար է փոխանցվել Վրաստան

19:16 30.01.2023

2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգերով մոտավորապես 2 միլիարդ դոլար է փոխանցվել Վրաստան, ինչը ռեկորդային ծավալ է առնվազն 2012 թվականից ի վեր, հայտնում է BusinesPressNews-ը՝ հենվելով ռուսական РБК գործակալության տրանսֆերային վիճակագրությանը, որը ներառում է Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի գործարքները։ Գործակալության հետազոտությունները հիմնված են դրամական փոխանցումների բանկային ենթակառուցվածքի և դրամական փոխանցումների համակարգերի տվյալների վրա՝ […]

̰
Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը

18:45 30.01.2023

Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։ Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

16:51 30.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

̰
Թուրքիան զգուշացում է արել ԱՄՆ ու Եվրոպա մեկնող իր քաղաքացիներին

14:39 30.01.2023

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին: Թուրքիայի […]

̰
Լևան Խաբեիշվիլին դարձել է Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը

11:20 30.01.2023

Լևան Խաբեիշվիլին շաբաթ և կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով դարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Կոբա Նակոպիան։ «Լևան Խաբեիշվիլին հավաքել է 21636 ձայն, ինչը կազմում է 52,58 տոկոս, իսկ Լևան Խաբեիշվիլին ընտրվել է «Միացյալ ազգային շարժում» քաղաքացիների […]

̰
Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը

23:55 29.01.2023

Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։ Այնտեղ մնում է 5 մարդ՝ դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված, դեսպանատանը մնացածները դիվանագիտական գործունեություն չեն իրականացնի»,- ասել է Խալաֆովը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում […]

̰
Իրանի պատասխանը ԻՀՊԿ-ի դեմ ցանկացած գործողության կոշտ կլինի. Ամիր Աբդոլլահիան

16:27 29.01.2023

Եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք ազդում են Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, ապա Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի։ Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Արտաքին գործերի նախարարը Իրանի խորհրդարանի չորս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնց դեմ Եվրոպան պատժամիջոցներ է […]

̰
Իրանում երկրաշարժի հետևանքները՝ լուսանկարներով

14:55 29.01.2023

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի։ Ավելի վաղ հաղորդել էինք՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 664-ի, երկուսը զոհվել են: Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների մինչև 50 տոկոսը, նշել է նա։ Հիշեցնենք՝ հունվարի 28-ին՝ տեղական […]

̰
Կյանքից հեռացել է Թաթարստանի առողջապահության նախարար Մարատ Սադիկովը

12:06 29.01.2023

Թաթարստանի առողջապահության նախարար Մարատ Սադիկովը մահացել է կիրակի օրը՝ կյանքի 54-րդ տարում, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը։ «Այսօր՝ հունվարի 29-ին, մահացել է Թաթարստանի Հանրապետության առողջապահության նախարար Սադիկով Մարատ Նաիլևիչը», – ասված է հաղորդագրության մեջ: Սադիկովը Թաթարստանի առողջապահության նախարարությունը գլխավորել է 2018 թվականից։

̰
Երկրաշարժ Իրանում․ տուժածների թիվը հասել է 664-ի

10:59 29.01.2023

Իրանի հյուսիս-արեւմուտքում Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 664-ի, երկուսը զոհվել են: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը՝ այս մասին կիրակի հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամեդյանը։ Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների մինչև 50 տոկոսը, նշել է նա։ […]

̰
Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

23:21 28.01.2023

Հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Ռայիսին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան պահպանության ծառայության ղեկավար Օրհան Ասկերովի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին, հանգուցյալի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Ալիևը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է […]

̰
Արցախի շրջափակումը, Ռուսաստանի ու Արևմուտքի գործողությունները. շաբաթվա ամփոփումը Տիգրան Գրիգորյանի հետ

20:00 28.01.2023

Ի՞նչի է փորձում հասնել Ադրբեջանը Արցախի շրջափակման իր գործողություններով: Ի՞նչ ցույց տվեցին Եվրախորհրդարանում, ԵԽԽՎ -ում, այլ երկրների խորհրդարաններում տեղի ունեցած քննարկումները: Ինչպե՞ս կարող են օգտագործվել առկա հանգամանքները դիվանագիտական հարթությունում: Արցախին առնչվող հարցերի լայն շրջանակի է անդրադարձել ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

̰
Թուրքիայում տուրիստական երկու ​​ավտոբուս է վթարի ենթարկվել

18:21 28.01.2023

Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջային երկու ավտոբուսներ են վթարվել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։ Տուրիստական միկրոավտոբուսը մայրուղու վրա բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։ Շտապօգնության մեքենան, որը մեկնում էր տուժածներին օգնության, նույնպես վթարի […]

̰
Ադրբեջանը ինքնաթիռ է ուղարկում Իրանում դեսպանատան աշխատակիցներին տարհանելու համար

17:23 28.01.2023

Ադրբեջանը Բաքվից ինքնաթիռ է ուղարկում Թեհրան՝ Իրանում դեսպանատան իր աշխատակիցներին տարհանելու համար, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով, այս ինքնաթիռով Ադրբեջան կտեղափոխվեն դեսպանատան աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները և Օրխան Ասկերովի դին։ Հիշեցնենք, որ հունվարի  27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումը հետ մղելու ժամանակ […]

̰
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում

16:17 28.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

14:11 28.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Սաակաշվիլին հրաժարվել է բժիշկներից և սննդից

13:47 28.01.2023

Սաակաշվիլին շարունակում է համաշխարհային հանրության հետաքրքրությունը առաջացնել իր անձի նկատմամբ։ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվել է տեղի բժիշկների ծառայություններից և սննդից։ «Vivamed» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ քաղաքական գործչի որոշումը կարող է ճակատագրական լինել նրա համար։ «Վերջին օրերին նա կրճատել է սննդի ընդունումը: Սաակաշվիլիի առողջական վիճակը վատթարանում է: Նա արդեն 69 կիլոգրամ է կշռում: Եթե մայրը […]

̰
Արագածոտնի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում

13:10 28.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Քաղաքացիները հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով կկարողանան հատել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո

12:56 28.01.2023

Հունվարի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ խոսքը Վրաստանի կողմից համաձայնագրի […]

̰
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում

11:29 28.01.2023

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը՝ իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր: Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել […]

̰
Թուրքիայում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

10:44 28.01.2023

Վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է Ստամբուլից Անթալիա թռչող ինքնաթիռի թևին։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 27-ին, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռը մնացել է անվնաս, իսկ ուղևորները սարսափահար իջել են։ Վերջին օրերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել Անթալիայում՝ Կոնյաալթիի ափին, ալիքի բարձրությունը հասել է 5 մ-ի, իսկ հենց քաղաքում իշխանությունները վտանգի «նարնջագույն» մակարդակ են մտցրել։ […]

̰
BACK_TO_TOP