09:27 28.01.2023
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը, հետևելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական առաքելություններին, Եվրոպայում Ղուրանը պղծելու նպատակով մի շարք գործողություններից հետո նախազգուշացրել է երկրում իր քաղաքացիներին Թուրքիայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին։ «Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների համաձայն՝ Թուրքիայում Շվեդիայում իր դեսպանատան Ղուրանի այրման միջադեպից հետո ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է», – ասվում է Գերմանիայի դեսպանատան Twitter-ում շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ […]
20:35 27.01.2023
Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկման շուրջ զրուցելու համար «Հորիզոն»-ը կապ է հաստատել Ստրասբուրգ և զրուցել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հետ: «Երեկ երեկոյան ժամին տեղի ունեցավ քննարկումը՝ բավական թեժ, շատ հստակ էր ԵԽԽՎ-ի հավաքական դիրքորոշումն առ այն, որ Լաչինը շրջափակված է: Ինչու՞ եմ սա նշում, որովհետև կարևոր է իմանալ […]
20:06 27.01.2023
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները, որպեսզի նա ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, Վեհաժողովը ողջունում է Վրաստանի առաջընթացը ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին առաջնորդություն ստանձնել բանաձևում արտահայտված մտահոգություններին արձագանքելու հարցում։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի […]
19:46 27.01.2023
Թուրքական մամուլը բուռն արձագանքել է ԱՄՆ կողմից F-16 կործանիչների հավանական մատակարարման դեպքում առաջ քաշվող նախապայմաններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքական կողմը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները որակել է սկանդալային: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած «Պայքար Ռուսաստանի ագրեսիայի դեմ. Ուկրաինան և անդին» խորագրով նիստի ընթացքում պատասխանելով սենատորների հարցերին, նշել […]
19:08 27.01.2023
Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։ Ըստ այդմ, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելիս կարող են օգտագործել միայն նույնականացման քարտ, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։ Որոշմամբ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին […]
16:48 27.01.2023
Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելի աշխատանքներն արդեն 5-րդ կմ խորության վրա են ընթանում, իսկ տարհանման թունելի կառուցումն իրականացվում է 3 820 մ խորության վրա։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Նշվում է, որ նոր ճանապարհով Խադիի հովտի մոտ 10 գյուղի բնակիչներ ձմռանը կպահպանեն իրենց կապն արտաքին […]
13:35 27.01.2023
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված […]
12:24 27.01.2023
Վրաց-լեհական ձեռնարկության կողմից արտադրված անօդաչու թռչող սարքերն արդեն փորձարկվել են։ Ցուցադրությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և այլք: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձնական թռիչք են կատարել։ Նշվում է, որ FLYEYE անօդաչու […]
12:20 27.01.2023
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողն իր արարքը բացատրել է ընտանեկան խնդիրներով, հայտնել են ոստիկանությունից։ Հարձակման կադրերը հայտնվել են սոցցանցերում։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակված անձը ձերբակալված […]
11:44 27.01.2023
Հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումը հետ մղելու ժամանակ զոհվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, կա վիրավոր։ Դեսպանատան վրա հարձակվող անձը ձերբակալված է։ Իրանական կողմը հետաքննություն է սկսել։
00:01 27.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
20:55 26.01.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուի պնդմամբ՝ քարտեզում ոչ ճշգրիտ են ներկայացված ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների տարածքները ևս։ «Սա տեխնիկական, սակայն վտանգավոր սխալ է»,- ասել է […]
20:06 26.01.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ կիրառել Մեծամորի ատոմակայանը անհապաղ փակելու համար: Պատճառաբանությունն այն է, թե իբր ատոմակայանը բնապահպանական խնդիրներ է ստեղծում հարակից երկրների համար: Ինչո՞վ է հիմնավորում իր պնդումը օմբուդսմենը և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Բաքուն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նկատելի է չէ՞, […]
18:46 26.01.2023
ՌԴ դիվանագիտական գերատեսչության կարծիքով՝ ԵՄ-ի՝ ամեն գնով ոտք դնելու փորձերը Հայաստանում կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը։ Մոսկվան նշում է, որ Երևանը նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի՝ իր տրամաբանական ավարտին չհասցնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության ուղղությամբ աշխատանքը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց […]
18:39 26.01.2023
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն (ԺԴԿ-HDP) անցյալ շաբաթ Սահմանադրական դատարան է դիմել՝ պահանջելով, հետաձգել կուսակցության փակման հարցով սկսված դատական գործընթացը: Նրանք պահանջել են, որ դատական գործընթացը շարունակվի մայիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո միայն։ Սակայն Սահմանադրական դատարանը միաձայն մերժել է կուսակցության դիմումը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը իր գանձապետական հաշիվները արգելափակելու համար նշանակված դատի պաշտպանությանը […]
15:59 26.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2023 թվականին վրաց-ադրբեջանական սահմանին կբացվի «Լագոդեխի»-ի մաքսային անցակետի լիովին նոր ենթակառուցվածք, տեղեկացնում է Aliq.ge-ն։ «2022 թվականին մենք հնարավորություն ունեցանք բացելու վրաց-հայկական սահմանի Նինոծմինդայի մաքսային անցակետի նոր շենքը։ Մյուս անցակետերի ամբողջական վերականգնումն ու վերանորոգումն ընթացքի մեջ են»,- ասել է ֆինանսների նախարարը։ Ի դեպ, Ադրբեջանի ցամաքային սահմանը գրեթե երեք տարի փակ […]
15:31 26.01.2023
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝ – Ինչո՞ւ չեք բացում սահմանը: – Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։ -Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի […]
14:45 26.01.2023
Ֆինլանդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո), որը գործում էր 2019 թվականից: Իսկ պատճառն այն էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ էին սկսել քուրդ զինյալների դեմ՝ վերջիններիս համարելով ահաբեկիչներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերոհիշյալ արգելանքի չեղարկման մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ էլ Շվեդիան էր հանել Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը նույնպես գործում […]
13:50 26.01.2023
Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում շարունակվում է Թուրքիայի զինված ուժերի պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը, որը մեկնարկել է հունվարի 18-ին և կշարունակվի մինչև փետրվարի 2-ը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զորավարժությունը մասնակիցներ ունի 17 երկրից՝ ներառյալ Գերմանիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից։ Այն համարվում է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենալայնամասշտաբ «Ձմեռ» զորավարժությունը՝ ազգային և օտարերկրյա զինուժի ներգրավվածությամբ։ «Ձմեռ-2023»-ի նպատակներն են համատեղ գործողության կատարման ժամանակ […]
13:26 26.01.2023
Շրջափակված Արցախում գազի և էլեկրաէներգիայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև մարզիկների առօրյայի վրա. չեղարկվել են միջազգային մրցաշարեր ու սեմինար-պարապմունքներ: Միաժամանակ միջազգային կարատեն սահմաններ չի ճանաչում. մարզիչների շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն գիտեն Արցախի մասին իրականությունը: Մանրամասները՝ Ացախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
20:08 25.01.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին, փոխանցում է Aliq.ge-ն։ Խաճապուրիձեն նշել է, որ տեսակցությունն արգելու մասին իրեն այլ բացատրություն չեն տվել, միայն հեռախոսվ ասել են, որ տեսակցությունն արգելված է: Ըստ փաստաբանի՝ Սաակաշվիլիի հիվանադասենյակում նրան ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սարքեր են միացրել, […]
20:00 25.01.2023
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային հանրության արձագանքներին ու գործողություններին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերդ Ղևոնդյանը: Հարցին, թե ԵՄ-ն Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմամբ ի՞նչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, քաղաքագետը պատասխանել է. «Չի կարելի ասել, որ միայն պատասխանատվության մեջ է հարցը, խնդիրը փոխադարձ շահերն են: […]
18:22 25.01.2023
Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում: Այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի […]
17:46 25.01.2023
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները Ստրասբուրգում ունեցել են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: Հայաստանյան պատվիրակությունը տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հայաստանի պատվիրակները ելույթներ են ունեցել նաև ԵԽԽՎ լիագումար նիստում: «120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց […]
17:36 25.01.2023
Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Վարչության տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է ծովում՝ ափից 82 կմ հեռավորության վրա՝ ավելի քան 27 կմ խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:
16:39 25.01.2023
Ամերիկյան «Bloomberg» գործակալությունն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա փոխհարաբերություններին՝ նշելով որ դաշինքի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Էրդողանի վրա, որպեսզի վերջինս հավանություն տա սկանդինավյան երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հակառակ պարագայում, ըստ ամերիկյան լրատվական գործակալության հրապարակած հոդվածի, պետք է օրակարգ բերվի Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու հարցը: Հոդվածում նշվում է նաև, որ Էրդողանն իր ազգայնական ընտրողների աջակցության կարիքն ունի […]
15:10 25.01.2023
Իլոն Մասկին պատկանող «Starlink» արբանյակային ինտերնետ-ցանցը մեծացնում է իր աշխարահագրությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Starlink-ը պատրաստվում է մուտք գործել Թուրքիա 2024 թվականին։ «Starlink»-ը տարիներ շարունակ ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում ու եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ուկրաինան։ Դեռ հայտնի չէ, թե որքան գումար կկազմի այդ ծառայության արժեքը Թուրքիայում, […]
13:44 25.01.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ։ Այս մասին փոխանցում է Վրաստանի կառավարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությանը կապված են սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, և հույս է հայտնվել, որ ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կկատարվի: Հաղորդագրության համաձայն՝ […]
13:36 25.01.2023
Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած […]
08:53 25.01.2023
Թուրքիայի համար ՆԱՏՕ-ից դուրս գալը պարտադիր է դարձել, թուրքերը սկսել են համակրել Ռուսաստանին ու նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է Ռոդինա կուսակցության փոխնախագահ Էտեմ Սանչակը։ Շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատանն այրել է մահմեդականների սուրբ գիրքը՝ նախապես այդ գործողության համար Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը […]