22:08 30.01.2023
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։
Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ տեղ), Իտալիան (10-րդ տեղ) և այլն։
Թուրքական բանակը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը` 2022-ի համեմատ բարելավվելով իր դիրքը 2 հորիզոնականով։
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինուժն այս տարի զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ վարկանիշային սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։
Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.
1 – ԱՄՆ
2 – Ռուսաստան
3 – Չինաստան
4 – Հնդկաստան
5 – Միացյալ Թագավորություն
6 – Հարավային Կորեա
7 – Պակիստան
8 – Ճապոնիա
9 – Ֆրանսիա
10 – Իտալիա
19:54 28.07.2025
«Բարսելոնայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն այս ամռանը նոր ձեռքբերումներ չի կատարի և Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանից առաջ հիմնական թիմի վերջին համալրումն է: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Նոր խաղացողներ, մեծ հաշվով, այլևս չեն լինի։ Մենք ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է համալրել առաջին թիմը պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր խաղացողներ […] ...
19:50 28.07.2025
Ծանր մարմնական վնասվածք պատճառած պատանին հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով: Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին […] ...
19:46 28.07.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը: Ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի […] ...
19:42 28.07.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի շինհրապարակներումՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Ագարակավանի և Նոր Ամանոսի կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին։ Արդեն իրականացվել են հիմքերի կառուցման աշխատանքները, զուգահեռաբար ընթանում են արևային ֆոտովոլտային կայանի, հենապատի կառուցման, […] ...
19:36 28.07.2025
Սպանության փորձ կատարած երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել էՀուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3:45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն […] ...