22:00 14.12.2022
Ադրբեջանի թեթև ձեռքով երեկ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում գազատարի փակումը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: «Հիշո՞ւմ ես, երբ մարտին առաջին անգամ Ադրբեջանը փակեց գազամատակարարումը, և համաշխարհային հանրությունը դատապարտեց Ադրբեջանին, իրենք պնդում էին, որ դա փորձ է՝ միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, ինչը աշխարհում ոչ մեկ […]
21:47 14.12.2022
Թուրքական «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էսրա Էրոլի մոտ» հաղորդմանը հյուրընկալված քուրդ կինը, ով տարիներ շարունակ չէր տեսել իր աղջկան, հաղորդման ժամանակ նրան տեսնելիս հուզմունքից սկսվել է արտասվել ու քրդերեն խոսել։ Սակայն նույն պահին հեռուստատեսության աշխատակիցներն իսկույն անջատել են կնոջ ձայնը հեռուստաեթերից, փոխանցում է Ermenihaber-ը։ 21-ամյա Գյուլայ Թոման տարիներ շարունակ համարվում էր անհետ կորած, սակայն վերոհիշյալ հաղորդման […]
20:00 14.12.2022
Չորեքշաբթի օրը դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատավճիռ է կայացրել՝ նրան դատապարտելով երկու տարի 7 ամսվա ազատազրկման՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, չորեքշաբթի ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին հորդորել էր ժամը 16:00-ին, երբ դատարանը հավաքվելու էր վճիռը կայացնելու , գալ Սարաչխանե թաղամաս, որտեղ գտնվում է […]
18:47 14.12.2022
Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել։ «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին այցելելուց հետ հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ վերջինս ընդգծել է, որ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նշենք, որ Քրեակատարողական ծառայությունը դեկտեմբերի 14-ի նիստում «համապատասխան տեխնիկական միջոցների» բացակայության պատճառով չի ապահովել Սաակաշվիլիի տեսակապը։ Սաակաշվիլին արդեն […]
15:55 14.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Եվրախորհրդարանը քվեարկության կդնի Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ բանաձևը։ Զեկույցի հեղինակը էստոնացի պատգամավոր Սվեն Միկսերիան է (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք), փոխանցում է Aliq. ge-ն։ Բանաձևում խոսվում է ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով արդարադատության, ժողովրդավարական գործընթացների հետընթացի և ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուց առաջ անհրաժեշտ պայմանների մասին։ Տեքստում հիշատակվում […]
10:08 14.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը: Հարցին, թե ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում, դեսպանը պատասխանել է. «Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 տարիների ընթացքում մշտապես եղել են ՀՀ արտաքին […]
22:30 13.12.2022
Հակառակ սպասվածի՝ Բրյուսելը որոշել է չերկարացնել Հայաստանում սահմանի մոնիտորինգը իրականացնող դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը: Որոշումն այս մասին կայացվել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում: «Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև»,- նշել է Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալիս: Հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչո՞վ է պատճառաբանվում այս ամենը և իրականում ինչի՞ հետևանք էր այդ որոշումը, Երկանյանը […]
22:12 13.12.2022
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա […]
19:58 13.12.2022
Ադրբեջանը 21-րդ դարում մի ամբողջ ժողովրդի կանգնեցնում է սովամահ լինելու առջև․ Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ Արցախի տոտալ շրջափակումը սկսված է: Արցախի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ու պետական ինստիտուտները կարևոր պատգամներ են հղել միջազգային հանրությանը՝ ավելացնելու ռուս խաղաղապահների թվաքանակը և նրանց տալ միջազգային մանդատ: Արցախցի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ չեն կարողանում վերադառնալ Արցախ: Նրանք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության […]
19:20 13.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի հարցազրույց է տվել «Թասնիմ» լրատվական գործակալությանը։ Անդրադարձել է Իրան -Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Ինչպե՞ս են ընթանում Իրան-Հայաստան քաղաքատնտեսական հարաբերությունները Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին երկու տարում։ – Թույլ տվեք նկատել, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ անցնող 30 […]
17:32 13.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Ապարան, Գյումրի, Չարենցավան, Հրազդան քաղաքներում և […]
15:21 13.12.2022
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Աթենքին թուրքական արտադրության հրթիռով հարվածելու սպառնալիքին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը Թուրքիայի նախագահի պահվածքը համեմատել է Հյուսիսային Կորեայի նախագահի պահվածքի հետ: «Հյուսիսային Կորեայից չտարբերվող մոտեցումները չպետք է տեղ ունենան ՆԱՏՕ-ում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետության՝ Հունաստանին հրթիռային հարձակմամբ սպառնալն անընդունելի է և պիտի դատապարտվի միջազգայնորեն»,- […]
10:46 13.12.2022
Վաշինգտոնը մշտապես կենտրոնացած է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու և երկու երկրներին կայուն կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Փրայսը պատասխանել է լրագրողի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադրությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր […]
09:29 13.12.2022
ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով […]
09:24 13.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Գագաթնաժողովը կանցկացվի Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը՝ առաջին […]
23:49 12.12.2022
Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը, հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը: Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ […]
23:03 12.12.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին […]
22:57 12.12.2022
Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան: Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում […]
22:45 12.12.2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ դիմել է միջազգային հանրությանը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Միջազգային հանրությանը խնդրում եմ խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների շրջափակումը. Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանն այլևս սահմաններ չունի»,-մասնավորապես ասել է նա:
18:55 12.12.2022
«Botan International»-ը, որ հաճախ է լրատվական և լրագրողական դասընթացներ կազմակերպում Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, հաղորդում է, որ Ռոնի անունով արհեստական բանականություն ունեցող ռոբոտը շուտով կսկսի աշխատել նաև քրդերենով։ Այս մասին կազմակերպությունը գրառում է արել Twitter-ում գրառում՝ նշելով․ «Արհեստական բանականությամբ ռոբոտ Ռոնին որպես թղթակից 2023-ին կսկսի իր աշխատանքը։ Ռոբոտը 109 տարբեր լեզուներով լուրեր կհավաքի, այնուհետև դրանք կմշակի, […]
18:35 12.12.2022
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված վերջին հայտարարությանը, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այդ […]
17:25 12.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
10:48 12.12.2022
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային իրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Այս մասին նշված է Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ. «Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ […]
09:54 12.12.2022
Նոր Զելանդիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել 22 իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի հետ՝ կապված երկրում բողոքի ցույցերը ճնշելու հետ: Այս մասին ասվում է վարչապետ Ջասինդա Արդեռնի և արտգործնախարար Նանայա Մահութայի երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ «Նոր Զելանդիան պատժամիջոցներ […]
23:59 11.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
19:25 11.12.2022
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին: Ինչպես տեղեկացնում է lurer.am-ը, պաշտոնական Բաքուն մեղադրում է Ռուսաստանին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն կատարել պայմանավորվածությունը ու չեն ապահովել ադրբեջանցի «բնապահպանների» շրջայցը Կաշենի և Դրմբոնի հանքավայրերում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Արցախում բնական ռեսուրսների արդյունահանումը որակել է «ապօրինի»` նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբն այդ […]
12:11 11.12.2022
Ադրբեջանի հինգ շրջանում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել ձյան առատ տեղումների հետևանքով. 5000 բաժանորդ մնացել է առանց գազի, հաղորդում է «Ազերիգազ»-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ադրբեջանի մի շարք շրջաններում վերջին մի քանի օրվա ընթացքում անկայուն եղանակային պայմաններ են դիտվում։ «Մի շարք շրջաններում սաստիկ ցրտի պատճառով գազամատակարարման խափանում է տեղի ունեցել: «Ազերիգազ»-ը […]
11:51 11.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
10:00 11.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:57 10.12.2022
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Շնորհակալություն հրավերի համար: Գնահատում եմ կարճ փոխանակման հնարավորությունը նախարար Մևլութ Չավուշօղլուի և այլ պաշտոնյաների հետ: Կարծում եմ՝ Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար»,-գրել […]