22:31 10.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Հաշվի […]
20:51 10.12.2022
«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Այցը տեղի է ունեցել նոյեմբերին: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին, առողջական վիճակին եւ օգնել են կապվել ընտանիքների հետ: Ամատունին ասել է, որ գաղտնիությունից ելնելով չի կարող […]
20:43 10.12.2022
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մանրամասն խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Սեդաթ Օնալի հետ, կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հացահատիկի գործարքը։ «Զրուցակիցները քննարկել են հուլիսի 22-ի Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Համաձայնագրերի «փաթեթային» բնույթը՝ «Սևծովյան նախաձեռնություն», հաստատվել է»,- ասվում է դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Զրույցում նշվել է պայմանավորվածությունների լիարժեք […]
15:25 10.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում […]
21:41 09.12.2022
Թուրքիան նոր սահմանափակումներ է մտցրել Բոսֆորով լցանավերի նավարկության համար: Արդյունքում՝ նեղուցների մոտ նաֆթով բեռնված մի քանի տասնյակ նավ է կուտակված: Փորձագետներից շատերն Անկարայի այս քայլն անօրինական են համարում: Վերջին շրջանում սա Անկարայի արդեն երրորդ փորձն է Բոսֆորով նավարկությունը սահմանափակելու. ինչո՞վ է Անկարան պատճառաբանում այս սահմանափակումները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեկտեմբերի 1-ից բեռնափոխադրող […]
20:27 09.12.2022
Վրաստանի վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար Ուկրաինա կուղարկվեն գեներատորներ, aliq. ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարությունը: «Վարչապետի որոշմամբ՝ ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար գեներատորներ են ձեռք բերվելու։ Հանձնարարվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել նշված խնդիրը»,- նշված է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ։ Կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի […]
19:47 09.12.2022
RT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եվրոպայի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին և F-16 կործանիչներին։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) և միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ «Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցությանը մեր դեմ կիրառվող մի շարք էմբարգոներն անգամ չեմ էլ հաշվում։ ՆԱՏՕ-ում միասին ենք, […]
18:40 09.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 270 կուտակված բեռնատար […]
16:26 09.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Պիտի քննարկեն հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները, փոխանցում է Ermenihaber-ը։ «Կիրակի հեռախոսազրույցներ կունենամ պարոն Պուտինի հետ։ Բանակցություններ կլինեն նաև պարոն Զելենսկու հետ», – ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով TRT World համաժողովում։ Էրդողանը պնդել է, որ Անկարայի բոլոր […]
12:26 09.12.2022
Անկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում: Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ […]
10:31 09.12.2022
Վրաստանը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև ուժ կիրառել Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ, եթե Ռուսաստանը զգալի կորուստներ կրի հատուկ գործողության ընթացքում։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ Նշվում է, որ Կիևը Վրաստանից ուղղակիորեն պահանջել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ Գերագույն Ռադայի պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկու խոսքով՝ […]
22:55 08.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա […]
22:15 08.12.2022
Լրագրողական հետքննությունների գործում մասնագիտացող Blankspot շդեդական պարբերականը սենսացիոն բացահայտումներ է արել Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերի մասին: Հատաքննողների հայտնաբերած փաստերը վկայում են այն մասին, որ խավիարային դիվանագիտությանը Բաքվում նոր զարկ են տվել: Կոնկրետ ի՞նչ է հայտնի և դա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել եվրոխորհդարանականների մոտեցումների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեր շվեդացի […]
18:56 08.12.2022
Սաուդյան Արաբիայի ևս 5 մլրդ․ ամերիկյան դոլար կփոխանցի Թուրքիայի Կենտրոնական բանկին։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Մուհամմեդ Էլ-Ջեդանը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության խոսնակը հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու Ռիադի մտադրության մասին: «Արժույթի պահուստների մասով կարող ենք հանգիստ գործել, քանի որ մի շարք […]
22:48 07.12.2022
Թուրքիան վճռական է վերացնելու բոլոր ահաբեկչական սպառնալիքներն ու վտանգները իր սահմաններից, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի […]
22:00 07.12.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
21:47 07.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքի հարթակում առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով վիթխարի լսարան ունեցող աշխարհի հզոր առաջնորդների շարքում։ Ermenihaber-ն այս մասին տեղեկանում է լրատվամիջոցների և հաղորդակցության հարցերով Էրդողանի խորհրդական Իսմայիլ Ջեսուրից։ Ըստ նրա՝ միջազգային հանրության հետ կապերի գործակալության թվային դիվանագիտության աշխատանքային խմբի կողմից կատարվել է «Ամենահզոր առաջնորդները Twitter-ում» ուսումնասիրությունը։ Այդ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ նախագահ […]
19:05 07.12.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ Բրեգաձեի՝ Սաակաշվիլին ստանում է իր ուզած սնունդը՝ իր ուզած ժամին, և վստահաբար կարելի է ասել, որ Սաակաշվիլին չի ենթարկվում բժիշկների սահմանած բուժման կուրսին։ Նախարարը […]
18:47 07.12.2022
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնում է Թուրքիա։ Օրակարգում ընդգրկված են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում, ինչպես նաև թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Վերշինինը Ստամբուլում կլինի դեկտեմբերի 8-ի երեկոյան։ Հիշեցնենք, որ Թուրքիան հերթական անգամ Սիրիայի ինքնիշխան տարածքում մեկ ամիս առաջ սկսել էր «Մագիլ-թուր» […]
18:28 07.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ քաղաքում մառախուղ է։ […]
17:42 07.12.2022
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի շուրջ վերջին օրերի զարգացումներից: Այսօր Սիմոնյանը թեմայի շուրջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ամփոփել մոսկովյան իր այցը, նաև անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
23:49 06.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը: Կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի […]
23:27 06.12.2022
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել երկրում Ռուսաստանի առաջարկած «գազային հանգույցի» նախագծին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը կարող է դառնալ ոչ միայն գազի տարանցման երկիր, այլև այն երկիրը, որտեղ շուկան ձևավորվում է։ Ռուսաստանի և […]
22:15 06.12.2022
Հակասական են Իրանից ստացվող տեղեկությունները: Ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հարևան երկրում համազգային գործադուլ է սկսվել կանանց իրավունքների ազատականացման պահանջով: Իշխանությունը պնդում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ու որ բողոքի զանգվածային ալիքն արդեն մարում է: Այնուամենայնիվ, գործադուլ կայացե՞լ է, և ինչպե՞ս են գործադուլի նախաձեռնողները ձևակերպել իրենց պահանջները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը […]
21:52 06.12.2022
Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական hurriyet.com.tr-ն: Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ: Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի […]
19:35 06.12.2022
ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]
19:26 06.12.2022
Առողջապահության, պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել շնորհանդես՝ «Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության վերլուծություն. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով։ Խորհրդարանի անդամ Դիմիտրի Խունդաձեն զեկույց է ներկայացրել Վրաստանի ժողովրդագրական քաղաքականության մասին՝ որպես պետության անվտանգության հիմնական որոշիչ գործոններից մեկը։ Նա անդրադարձել է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ մշակած ժողովրդագրական քաղաքականությանը, նաև խոսել է Վրաստանի կառավարության նախաձեռնությունների մասին, […]
18:35 06.12.2022
Բաքվում հրդեհ է բռնկվել Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի շենքում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ «112» թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Գյանջայի պողոտայում գտնվող Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի վարչական շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։ Ակադեմիայի անձնակազմի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ծխի պատճառով 14 մարդ հոսպիտալացվել է։ Տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։
18:09 06.12.2022
Բոսֆորի ափերին նավթատար նավերի խցանում է առաջացել այն բանից հետո, երբ ուժի մեջ մտան ռուսական նավթի գնի վերին շեմի հետ կապված G-7-ի և ԵՄ երկրների սահմանափակումները: Թուրքիայում ստուգում են բոլոր նավերի լիարժեք ապահովագրության մասին նոր փաստաթղթերը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ հրապարակման՝ երկուշաբթի օրը թուրքական ջրերը հատելու համար 19 նավի […]
17:41 06.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան […]