16:44 06.12.2022
Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]
15:07 06.12.2022
Թուրքիայի Կոնյա քաղաքում թռչնի հետ օդում բախման հետևանքով կործանվել է Turkish Stars ավիաընկերության F-5 ինքնաթիռը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
14:57 06.12.2022
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք […]
14:51 06.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ «Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է գրառման մեջ։ Azerbaycan’da gerçekleştirilen Türkiye-Azerbaycan Birleşik Müşterek Tatbikatı’na Hava Kuvvetlerimiz de F-16 uçakları ile […]
13:06 06.12.2022
Թուրքական իշխանամերձ «Türkiye» թերթի լրագրող Նեջմեթթին Բաթըրելը ներողություն է խնդրել ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուից, ինչպես նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) և ջնջել է իր թվիթը նրանց մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Բաթըրելը, Twitter-ում թիրախավորել էր Աճեմօղլուին այն բանից հետո, երբ վերջինս տեսակապով ելույթ էր ունեցել ընդդիմադիր կուսակցության կազմակերպած միջոցառման ժամանակ: Թուրք լրագրողը անդրադառնալով […]
09:40 06.12.2022
Իրանում 12 մարդ է ձերբակալվել երկրի ազգային անվտանգության դեմ դիվերսիոն գործողությունների և օտարերկրյա պետություններից աջակցություն ստանալու կասկածանքով, հայտնում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումը: Նշվում է, որ ցանցի անդամները ձերբակալվել են Իրանի Կենտրոնական նահանգում։ Նրանք կասկածվում են Գերմանիայում և Նիդեռլանդներում անձանց աջակցությամբ դիվերսիոն գործողություններ […]
23:39 05.12.2022
Թուրքիայում գործող «MetroPOLL» հետազոտական ընկերությունը հերթական սոցհարցումն է անցկացրել 2023 թվականի համապետական ընտրությունների թեմայով։ Սոցհարցումներին մասնակցել է 2122 քաղաքացի Թուրքիայի 28 նահանգներներից, փոխանցում է Էրմենիհաբերը: «Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս շաբաթ, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցին քաղաքացիները տվել են հետևյալ պատասխանները․ Իշխող ԱԶԿ – AKP «Արդարություն և զարգացում կուսակցություն» 29․6% 36․5%` չկողմնորոշվածների ձայները ներառյալ Ընդդիմադիր […]
22:00 05.12.2022
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն: […]
21:38 05.12.2022
Թուրքիայում ռեստորանի աշխատակի ճայ է բռնել, լեզուն հանել և անմիջապես զղջացել։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը նկատել է New York Post-ը։ Կադրերում երևում է, թե ինչպես է սպիտակ վերնաշապիկով մի տղամարդ բռնել ճային և զննում բոլոր կողմերից։ Նրա կողքին դեռահաս է, ով զգուշությամբ շոյում է թռչնին։ Դեպքի երրորդ մասնակիցը հեռախոսով նկարահանում է։ Ինչ-որ պահի ռեստորանի […]
20:31 05.12.2022
Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը 19:11, 5 Դեկտեմբեր 2022 ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի նախագահականը: Հանդիպմանը մասնակցած թուրքական պատվիրակության կազմում եղել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի […]
17:50 05.12.2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովն այս մասին ասել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի ռուսական նախագիծը կողմերին է փոխանցվել դեռ տարվա սկզբին, որն ընդհանուր […]
17:18 05.12.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական […]
16:07 05.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում […]
14:22 05.12.2022
Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը: Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ: Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են […]
13:42 05.12.2022
Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում, փոխանցում է Ermenihaber-ը։ Զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և […]
11:32 05.12.2022
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:
10:24 05.12.2022
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը: Այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և […]
00:06 05.12.2022
Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «Վիվամեդ» կլինիկայում այցելել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Նինո Լոմջարիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիից գրավոր համաձայնություն է ստացել՝ բացահայտելու նրա առողջական վիճակը։ Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, Նինո Լոմջարիայի պարզաբանմամբ, ժողովրդական պաշտպանի խորհրդի անդամ բժիշկներն այսօր գնահատել են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, և համապատասխան զեկույց կպատրաստվի, որպեսզի ժողովրդական պաշտպանը կարողանա իր […]
23:33 04.12.2022
Այսօր՝ դեկտմբերի 4-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության հիմնադիրների հանդիպումը վիրահայ համայնքի հետ։ Գրում է Aliq Media-ն։ Թբիլիսի էին ժամանել նախաձեռնության հիմադիրներ Արտակ Ապիտոնյանը և Արամ Բեկչյանը. նրանք ներկայացրել են նախագիծը, իսկ հետո պատասխանել են հավաքվածների հարցերին։ Հանդիպման համակարգողն էր հասարակական գործիչ, վիրահայ համայնքի ներկայացուցիչ Լևոն Չիդիլյանը։ «Ապագա հայկականը» […]
17:47 04.12.2022
Իրանի անվտանգության ուժերը Իսլամական Հանրապետության արևմուտքում, Լորեստան նահանգում առգրավել են ավելի քան 3100 մաքսանենգ զենք։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն, Լորեստանի տարածքում հայտնաբերվել է 3109 միավոր մաքսանենգ զենք և տարբեր տրամաչափի 24000 պարկուճ։ Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել 28 մարդ։ Բացի դրանից, ուժայինները առգրավել են ձերբակալվածներին պատկանող 15 ավտոմեքենա։
16:45 04.12.2022
Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը ողջ երկրում լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին այն բանից հետո, երբ իրանցի երիտասարդ կնոջ մահից հետո, որը կալանավորվել էր սխալ հիջաբ կրելու համար և կարճ ժամանակ անց մահացել: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնում է AFP գործակալությունը՝ երկրի գլխավոր դատախազին հղումով։ «Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ […]
13:50 04.12.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։
12:55 04.12.2022
Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, նախնական տվյալներով 4 մարդ վիրավորվել է, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ Սուլեյման Շահ թաղամասի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող աշխատավայրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատ,ոստիկանության, բժշկական խմբեր։ Նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ»,- […]
10:33 04.12.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Դարհովեյն քաղաքում մեկնարկել 300 ՄՎտ հզորության ատոմակայանի շինարարությունը։ 300 ՄՎտ հզորությամբ «Կարուն»ատոմակայանը կկառուցվի մոտ 50 հեկտար տարածքում՝ Դարհովեյն քաղաքի մոտ՝ Կարուն գետի մոտ: PWR ռեակտորներով էլեկտրակայաններն աշխարհում ամենատարածված ատոմակայաններն են, որոնք օգտագործում են թեթև ջուրը որպես հովացուցիչ նյութ և մոդերատոր: Այս ռեակտորների վառելիքը մինչև 4% հարստացված ուրանի օքսիդն է։ Էլեկտրակայանը […]
19:50 03.12.2022
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ առնվազն 200 մարդ է զոհվել, իսկ պետական, պետական և մասնավոր կազմակերպություններին ավելի քան 200 միլիոն դոլարի վնաս է պատճառվել, ասվում է Իսլամական Հանրապետության ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ «Խռովությունների հետևանքով մինչ օրս զոհվել է 200 մարդ, որոնք կարելի է բաժանել հետևյալ խմբերի. զինված խմբավորումներ, անկարգությունների մասնակիցներ, ինչպես նաև զինված […]
17:57 03.12.2022
Թուրքիան կավարտի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին իր հարավային սահմանների երկայնքով, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով, նա հասկացրել է, որ Անկարան չի հրաժարվում Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ։, «Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմաններին: Մենք անպայման կավարտենք 30 […]
17:00 03.12.2022
Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթ են անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները։ Նշվում է, որ «Միացյալ ազգային շարժման» ընդդիմադիրները համախոհների հետ հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ. նրանք պահանջում են Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահմանյան կլինիկա։ Կարգը ապահովելու համար հերթապահում են պարեկային ոստիկանության բրիգադները։ «Այսօր քաղաքական մեսիջներ ու քաղաքական պահանջներ չեն լինելու, այսօր […]
16:49 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի […]
15:12 03.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, […]
11:56 03.12.2022
Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել Հայաստանին և Ադրբեջանին օգնելու՝ Հարավային Կովկասում խաղաղ ապագա ստեղծելու հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է Առաջինի լրատվական ալիքը: Նա չի մեկնաբանել՝ արդյոք նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձե՞լ են Հայաստանի և […]