13:44 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման […]
12:58 26.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ […]
11:37 26.10.2022
Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային […]
19:07 25.10.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան: Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան […]
18:47 25.10.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները հետընթաց են առաջացրել։ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել քաղաքական գործիչների և հասարակության մի հատվածի որոշ մտահոգիչ հայտարարությունների կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։ Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը, հետընթաց են առաջացրել: Նրանք հետընթաց են ստեղծել վրաց […]
17:47 25.10.2022
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների […]
13:53 25.10.2022
Ստամբուլի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է, հայտնում է NTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով ՝ այրվել են մետրոյի կայարանում գտնվող էլեկտրական մալուխները: Դեպքի վայր ժամանած հրշեջները տեղայնացրել են հրդեհը։
13:43 25.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների աջակցությամբ, բացահայտել են վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետով մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքների ներմուծման երկու փաստ, փոխանցում է Aliq.ge-ն։ Եկամուտների ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մի դեպքում Թուրքիայից Ադրբեջանի քաղաքացին մաքսային հսկողությունից գաղտնի 15 հազար 762 լարի արժողությամբ 12 դեղ է բերել Վրաստան, մյուս դեպքում՝ […]
10:27 25.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած […]
08:09 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
00:10 25.10.2022
Իրանի զինված ուժերը երեկ զորավարժություններ են սկսել Թուրքիայի սահմանի մոտ: Այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները, ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Անկարայում և արդյո՞ք Ադրբեջանի սահմանին ավարտվել են իրանական զորավարժությունները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Իրանի սահմանի […]
22:41 24.10.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կանադայում հանդիպել են Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ «Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին»,-գրել է Պապոյանը:
21:21 24.10.2022
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին, փոխանցում է 1Tv.ge-ն։ «Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։ Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը […]
19:57 24.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։ Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս: Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է […]
19:24 24.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։ Ալիևը նշել է, որ երկաթուղային տրանսպորտը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս, կարելի է օգտագործել հինգ միլիոն տոննա բեռնելու համար: Գրում է aliq․ ge-ն։ «Հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Այդ միջանցքում ավելի շատ ֆինանսական միջոցներ կհատկացվեն։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս […]
19:18 24.10.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը): Ermenihaber. am-ի […]
18:48 24.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը հույս է հայտնել, որ Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան: «Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական […]
16:30 24.10.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, […]
15:53 24.10.2022
Բաքու-Սուփսա խողովակաշարի թողունակությունը կազմում է տարեկան ավելի քան 7 միլիոն տոննա նավթ (օրական 145 հազար բարել):
14:50 24.10.2022
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին, փոխանցում է Aliq.ge-ն։ Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։
14:35 24.10.2022
Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հյուսիս-արևմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ զորավարժություններ են անցկացվում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում։ Այս մասին հաղորդում է «Մեհր» գործակալությունը: Հյուսիսարևմտյան շրջանային շտաբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են Պասվե և Փիրանշեհր բնակավայրերի տարածքում: Այն գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Իսկ զորավարժությունը նպատակը գիշերային […]
12:52 24.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ «Այցի շրջանակներում նախատեսվում են նախարար Հասանովի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն Saha Expo ցուցահանդեսին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:27 24.10.2022
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն՝ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Իլհամ Ալիևին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
10:32 24.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։ Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 […]
21:46 23.10.2022
Թբիլիսիում մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանում ուղևորն ընկել է մետրոյի ռելսերի վրա. նա տեղափոխվել է վրաց-ամերիկյան կլինիկա, փոխանցում է Aliq.ge-ն։ Մետրոյի աշխատանքը մասամբ վերականգնվել է։ Այս պահին փակ է մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանը. այնտեղ կատարվում են քննչական գործողություններ։
22:30 22.10.2022
Թուրքիայի Ալանյա հանգստավայրում վիճաբանության հետևանքով դանակահարված Ռուսաստանի քաղաքացին մահացել է, փաստացի կալանավորվել են վեց կասկածյալներ, հաղորդում է տեղական Yeni Alanya թերթը։ «Բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցու կյանքը։ Իրավապահները գործի հետաքննության շրջանակներում բերման են ենթարկել վեց հոգու»,– «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացի Բաշիր Ալիգաջիևի և Խ.Դ.Ս.-ի […]
20:00 22.10.2022
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Այս շաբաթ ԵԽԽՎ 47 պատգամավոր համատեղ գրավոր հայտարարությամբ պահանջեց ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների ու այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձում: Հայաստան ժամանեցին ԱՄՆ կոնգրեսականները և վերահաստատեցին Ամերիկայի դիրքորոշումը՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից: Միջազգային […]
18:30 22.10.2022
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, նախարարությունն ակտիվորեն աջակցում է ֆերմերներին իրենց արտադրանքը տարբեր երկրներ արտահանելու համար։ Փոխանցում է aliq.ge-ն։ Շամուգիան նշել է, որ հաջորդ տարվա բյուջեում մոտավորապես 30-40 տոկոսով ավելի շատ ֆինանսավորում կհատկացվի շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։ «Նախարարությունը շատ ակտիվորեն աջակցում է մեր ֆերմերներին արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս աջակցությունն արտահայտվում […]
17:57 22.10.2022
Ամերիկացիները շտապում են Իրանի հետ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հաստատելով, որ Թեհրանը Վաշինգտոնից երեք օր առաջ նոր ուղերձ է ստացել։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները, թե պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններն օրակարգից դուրս են, Իրանի նախարարը, Երևանում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, […]
17:17 22.10.2022
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները։ Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։