15:06 01.11.2022
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է 142 պետության զինված ուժեր։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ բանակը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։ […]
11:34 01.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանում նախարարը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցնեսներին, մրցութային գորընթացներին։ Քննարկվել է նաև Քաջարանի […]
11:24 01.11.2022
Գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն` րոպեներ առաջ Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ParsToday-ի փոխանցմամբ՝ Փաշինյանին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ, բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն Սեյեդ Մասուդ Միր Քազեմին: Երկու երկրի ղեկավարների զրույցից հետո, կայանալու է Իրան-Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստը: Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում […]
09:56 01.11.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը, հայտնում է ՌԴ նախարարության կայքը, փոխանցում է Ռիա նովոստին: «Նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանը նպաստող քայլերը»,- ասվում է զեկույցում։
09:30 01.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, հայտնում են կառավարությունից: Նշվում է, որ Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:
08:43 01.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 31-ին կատակել է Սոչիում վատ եղանակի մասին, որտեղ բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այս հանդիպումը կազմակերպվել է ձեր և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ, և այն Սոչիում է։ Ըստ երևույթին, նրանք հույսը դրել էին Սոչիի լավ եղանակի վրա։ Բայց դա չի ստացվում՝ աշուն է»,- […]
22:35 31.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու և Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև […]
20:00 31.10.2022
Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում 1 օրվա տարբերությամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) և նրա քույրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.): Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակվում էին Թորամանները, ըստ թուրքական «Takvim» լրատվականի տվյալների, ժամանակին բնակեցված է եղել ավելի քան 12 հազար հայերով և կոչվել է հայկական թաղամաս: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, […]
18:18 31.10.2022
Նա նաև ընդգծել է Ադրբեջանում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձման հարցը։
16:56 31.10.2022
Եռակողմ գագաթնաժողովից առաջ Պուտինը երկկողմ բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
12:49 31.10.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշվում է, որ ԻԻՀ-ում նախատեսված են մի շարք հանդիպումներ։
12:44 31.10.2022
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։
12:07 31.10.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ և կարեւոր գործունեությանը: «Անչափ կարևոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են […]
10:16 30.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:50 29.10.2022
Թուրքիայում սկսվել է ազգային էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը, որոնք թողարկվելու են TOGG ապրանքանիշի ներքո։ Առաջին մեքենայի՝ հավաքման գծից դուրս գալու արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ TOGG ընկերությունը 6 գույներով 5 մոդել կթողարկի, որոնք խորհրդանշում են Թուրքիայի տարբեր շրջանները։ Արտադրական տարածքը երկրի արևմուտքում գտնվող Բուրսա նահանգում է։ Առաջին TOGG էլեկտրական մեքենան ներկայացվել է 2019 թվականին։ […]
17:51 29.10.2022
Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրյա գործակալներին ու դավաճաններին սասանել Իսլամական Հանրապետության հիմքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նա մասնակցել է Շիրազի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության 15 զոհերի հուղարկավորությանը։ «Շիրազում զինված գործողությունն ուղղված էր երկրում կրոնական անկարգություններ հրահրելուն», – ասել […]
12:54 29.10.2022
Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է, մասնակցում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Այսօր նա լուսանկար է հրապարակել մի խումբ հայ երիտասարդ մասնակիցների հետ և կից գրառմամբ հայտնել իր գոհունակությունը ընդունելությունից, նշել է, որ գտնվում է համաժողովի վայրում, որտեղ հանդիպում են աշխարհասփյուռ հայերը։ «Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը»,-գրել է նա։
12:16 29.10.2022
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի վրա հարձակված ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին շաբաթ գիշերը հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյային։ «Չնայած բոլոր ջանքերին, ահաբեկիչը, ով հարձակվել էր Շիրազի Շահ Չերախի դամբարանի ուխտավորների վրա, մահացել է», – ուրբաթ երեկոյան IRNA-ին ասել է Ֆարս նահանգի փոխնահանգապետ Իսմայիլ Մոհաբիփուրը: Զինյալը վիրավորվել է […]
10:43 29.10.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս ակտիվ ընթացքին: Մասնավորապես գրել է. «Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։ Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման […]
20:31 28.10.2022
Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել 173 942,2 ԱՄՆ դոլար։ Aliq Media-ի հաղորդմամբ, Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տրամադրած տեղեկության համաձայն՝ սեպտեմբեր ամսին Վրաստան գումարային փոխանցումների ծավալը կազմել է 387,177,7 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է․ օգոստոսին փոխանցումները կազմել են 334 266,1 դոլար։ Սեպտեմբերին գրանցված գումարային փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին, […]
19:39 28.10.2022
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ «Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է […]
15:30 28.10.2022
Տրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը պաշտպանության տակ են վերցրել։ […]
14:27 28.10.2022
Վրաստանի հյուրանոցներից մեկում տղամարդը նռնակ է պայթեցրել։ Տղամարդը հոսպիտալացվել է ։ Ինչպես հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքի հյուրանոցներից մեկում: Նռնակ պայթեցնող տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Քրեական գործ է հարուցվել։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։
11:23 28.10.2022
Ռուսաստանը կշարունակի օգնել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Այդ մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան.-Խմբ.) նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է Իզվեստիա-ն: «Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ և կշարունակի աջակցել երկու երկրներին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,- ընդգծել է բանախոսը։ […]
10:38 28.10.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կանադայի խորհրդարանում հանդիպել են Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։ «Ներկայացրեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները։ Պայմանավորվեցինք խորացնել խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով»,-գրել է նա։
08:57 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, փոխանցում է Ալիք մեդիան: Տեղեկության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։ «Ընդգծվեց երկու երկրների ոլորտի լիազոր գերատեսչությունների միջև ուղղակի կապերի և փոխգործակցության շարունակական ամրապնդման կարևորությունը»,- նշված […]
19:46 27.10.2022
Բաթումում հորդառատ անձրևի հետևանքով մի քանի փողոց հեղեղվել է, այժմ իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։ Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիկովանին հետևում է աշխատանքներին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Բաթումի քաղաքապետարանը։ Ճանապարհի հարակից տարածքի հողային զանգվածը վնասվել է։ Ջրահեռացման աշխատանքներն իրականացնում են «Բաթումի ջուր» ընկերության շարժական խմբերը։ Հորդառատ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել հունից՝ հեղեղումներ առաջացնելով մոտակա փողոցներում։ […]
19:16 27.10.2022
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը` դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»։