16:56 27.10.2022
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
16:50 27.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։ Հայաստանը դատապարտում […]
15:18 27.10.2022
Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով: Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, […]
14:21 27.10.2022
Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» […]
14:13 27.10.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ Կախեթիում եղբայրը սպանել է քրոջը, փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի փոխանցմամբ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը փոխադարձ վիճաբանության ժամանակ ֆիզիկական վնասվածքներ է հասցրել քրոջը՝ 1988 թվականին ծնված Մ.Ա.-ին, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է։ «ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1987 թվականին ծնված Զ.Ա.-ին: Վերջինս մեղադրվում […]
13:55 27.10.2022
Համաշխարհային բժշկական ասոցիացիան դատապարտող հայտարարություն է տարածել «Թուրքական բժշկական ասոցիացիայի» նախագահ դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի ձերբակալության կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ֆինջանջըն ձերբակալվել էր թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին արած հայտարությունից հետո: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի հայտարարության մեջ անընդունելի է համարվել Ֆինջանջըի ձերբակալությունն ու միության մյուս անդամներին պաշտոնանկ անելու սպառնալիքները: «ՀԲԱ-ն […]
13:03 27.10.2022
Իրանի Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի Շահչերաղի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 15 մարդ էր մահացել, 19-ը՝ վիրավորվել։
12:31 27.10.2022
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից Իրակլի Խախուբիային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պատգամավորի բնակելի տանը քննիչներ են աշխատում։ Իրակլի Խախուբիայի մահվան պատճառը դեռ պաշտոնապես չեն հայտնել։ Այս փուլում ՆԳՆ-ն չի մեկնաբանում։ Խախուբիան 51 տարեկան էր։ Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Իրակլի Խախուբիայի որդին՝ 21-ամյա Բեքա Խախուբիան, մահացել էր ավտովթարից։
23:42 26.10.2022
Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան, հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, Կապանում Իրանի հյուպատոսությունը բացվեց, իրանցի նախարարի շուրթերից հնչեց՝ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է» … Որո՞նք էին այն հիմնական շեշտադրումները, որ արվեցին այդ հանդիպումների ժամանակ: Այս և այլ թեմաների շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ: «Հիմնականում […]
22:03 26.10.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թբիլիսի կատարած այցից հետո Բաքվում խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Վրաստանի հնարավոր միջնորդության մասին: Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է միջնորդ լինելու իր պատրաստակամությունը: Նախաձեռնությունը Ալիևի՞նն է եղել, թե Ղարիբաշվիլիինը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը` բանակցային նոր ձևաչափ նախաձեռնելով, և արդյո՞ք այս ձևաչափը կարող է ընդունելի լինել մեր համար: Թեմային անդրադարձել է Արտյոմ […]
20:59 26.10.2022
Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հարցումներ են իրականացվում, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով «Türkiye Siyaset Paneli» սոցհետազոտական ընկերությունը փորձել է պարզել, թե որոնք են եղել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ամենաձախողած ոլորտները վերջին տարիներին: Հարցման մասնակիցների 58 տոկոսը նշել է տնտեսությունը, 13 տոկոսը՝ կրթությունը, 11.5 տոկոսը՝ արդարադատությունը, […]
19:53 26.10.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը չի լքել երկիրը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նույն ժամանակահատվածում Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներից 25 հազար 779-ը չի լքել երկիրը: Ստացվում է, որ չորս անգամ ավելի շատ ՌԴ քաղաքացի է մնացել Վրաստանում, քան Ուկրաինայի: ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանում է […]
19:40 26.10.2022
Իրանի Շիրազ քաղաքում զինված հանցագործները կրակ են բացել Շահ Չերախի դամբարանի մոտ, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Fars գործակալությունը։ Հաղորդվում է, որ երեք զինված անձինք կրակ են բացել դամբարանի հարակից տարածքում։ Նրանցից երկուսը բերման են ենթարկվել։ Գործողություններ են ընթանում երրորդ անձին ձերբակալելու ուղղությամբ։ «Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման հետևանքով […]
16:22 26.10.2022
Բուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրված են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցը, Ուկրաինայում ընթացող պատերազմը, էներգետիկ անվտանգությունը և գործընկերների հետ հարաբերությունները։ Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռումինիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Սա կլինի առաջին նման մակարդակով հանդիպումը, որը […]
14:24 26.10.2022
Ստամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Հետաքննություն սկսելու պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, ըստ որի, թուրքական բանակը քուրդ զինյալների հետ բախումներում քիմիական զենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված […]
13:44 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի միջև ստորագրվել է «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր: Հուշագրի նպատակն է ձևավորել ու հետագայում նաև ամրապնդել Հայաստանի և Վրաստանի գիտնականների ու գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նախատեսվում են իրականացվել համատեղ հետազոտական ծրագրեր, գիտական անձնակազմի, հատկապես՝ երիտասարդ գիտնականների փոխանակման […]
12:58 26.10.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ […]
11:37 26.10.2022
Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային […]
19:07 25.10.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան: Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան […]
18:47 25.10.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները հետընթաց են առաջացրել։ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել քաղաքական գործիչների և հասարակության մի հատվածի որոշ մտահոգիչ հայտարարությունների կապակցությամբ։ «Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։ Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը, հետընթաց են առաջացրել: Նրանք հետընթաց են ստեղծել վրաց […]
17:47 25.10.2022
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Առաջիկայում նախատեսված է հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև սահմանին՝ քննարկելու համար հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների […]
13:53 25.10.2022
Ստամբուլի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է, հայտնում է NTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով ՝ այրվել են մետրոյի կայարանում գտնվող էլեկտրական մալուխները: Դեպքի վայր ժամանած հրշեջները տեղայնացրել են հրդեհը։
13:43 25.10.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների աջակցությամբ, բացահայտել են վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետով մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքների ներմուծման երկու փաստ, փոխանցում է Aliq.ge-ն։ Եկամուտների ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մի դեպքում Թուրքիայից Ադրբեջանի քաղաքացին մաքսային հսկողությունից գաղտնի 15 հազար 762 լարի արժողությամբ 12 դեղ է բերել Վրաստան, մյուս դեպքում՝ […]
10:27 25.10.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Իհարկե, մենք հստակ ներկայացրել ենք մեր շահագրգռվածությունը և ցանկանում ենք տեսնել կայուն Հարավային Կովկաս, տարածաշրջան, որտեղ մենք կարող ենք աշխատել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ այդ երկու երկրների միջև լարվածության, ինչպես նաև ցանկացած […]
08:09 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
00:10 25.10.2022
Իրանի զինված ուժերը երեկ զորավարժություններ են սկսել Թուրքիայի սահմանի մոտ: Այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատել է իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները, ինչպե՞ս են դրանք մեկնաբանում Անկարայում և արդյո՞ք Ադրբեջանի սահմանին ավարտվել են իրանական զորավարժությունները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Իրանի սահմանի […]
22:41 24.10.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կանադայում հանդիպել են Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։ «Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին»,-գրել է Պապոյանը:
21:21 24.10.2022
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին, փոխանցում է 1Tv.ge-ն։ «Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Վրաստան։ Խնդրի կարևորությունից ելնելով` Վրաստանի նախագահի աշխատակազմը նպատակահարմար է գտնում հանրությանը […]
19:57 24.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանում 2022 թվականի սեպտեմբերին բարձր գնաճ է նկատվել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին երկրում տարեկան գնաճը կազմել է 11,5 տոկոս, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 10,9 տոկոս։ Հարևան Թուրքիայում 2022 թվականի սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 83,5 տոկոս: Ադրբեջանում սեպտեմբերին գնաճի ընդհանուր մակարդակը բնութագրվում է […]