20:00 22.10.2022
Միջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Այս շաբաթ ԵԽԽՎ 47 պատգամավոր համատեղ գրավոր հայտարարությամբ պահանջեց ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների ու այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձում:
Հայաստան ժամանեցին ԱՄՆ կոնգրեսականները և վերահաստատեցին Ամերիկայի դիրքորոշումը՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից: Միջազգային հանրության արձագանքների, միաժամանակ Ադրբեջանի շարունակվող անպատժելիության մասին հարցերին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը պատասխանել է «Հորիզոն»-ի տաղավարում:
Սոնա Ղազարյանը պարզաբանել է նաև, թե ինչու է ԵԽԽՎ-ի 368-ից 47 պատգամավոր միացել ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությանը:
«Այնպես չէ, որ բոլոր պատգամավորները տեղում են լինում: Ասեմ, որ տեխնիկական առումով բավարար է ընդամենը 20 ստորագրությունը հայտարարության տեքստ ունենալու համար: Բացի այս հայտարարությունից, եղել է նաև համազեկուցողների հայտարարությունը: Այս 47-ը պարզապես մեկ շաբաթվա ընթացքում մեր բնական շփումների արդյունքում եղած ստորագրություններն են: Քովիդով պայմանավորված՝ այնպես չէ, որ պատվիրակները մշտապես գտնվում են այդտեղ, այդ սահմանափակումներից հետո, սովորաբար, պատվիրակության ոչ բոլոր անդամներն են ժամանում, մշտական անդամներն են ընդամենը ժամանում: Ես գիտեմ, որ մեր բարեկամ Լյուքսեմբուրգը, որ ցանկություն ուներ միանալու, երկուշաբթի, երեքշաբթի օրվանից հետո վերադարձել է իրենց ազգային խորհրդարան, որովհետև քվեարկություն ունեին»,- ասել է Սոնա Ղազարյանը:
11:30 29.06.2025
Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դատական հայց է ներկայացրել ՊՍԺ-ի դեմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկին ակումբին մեղադրում է 2023 թվականին հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով պայմանագիր ստորագրելու համար: Գործը քննում է 2 դատավոր: Մբապեն 2024 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: ...
11:15 29.06.2025
Վլադիվոստոկի մոտակայքում հրդեհված տուրիստական նավը խորտակվել էՎլադիվոստոկի մոտակայքում հրդեհված «Մերլիոն» զբոսանավը խորտակվել է Պետրոս Մեծի ծոցի ջրերում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Հրդեհի պահին նավի վրա եղել է 12 մարդ։ Նրանց բոլորին դուրս են բերել անցնող նավերը։ Միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տուրիստական նավը պատկանում է «Կորսար» ընկերությանը։ Պրիմորսկիի տրանսպորտի քննչական վարչությունը հայտարարել է, […] ...
11:06 29.06.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:00 29.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:40 29.06.2025
Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել ՍերբիանԲելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...
10:20 29.06.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհըՀունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...