Իրանն աջակցում է հարևան ժողովուրդների միջև խաղաղությանը և կայունությանը. Փեզեշքիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+33.09 oC

Իրանն աջակցում է հարևան ժողովուրդների միջև խաղաղությանը և կայունությանը. Փեզեշքիան

22:22 16.03.2025

Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Փեզեշքիանը ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ամուր և աճող հարաբերությունները՝ ընդգծելով փոխադարձ պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Իսլամական Հանրապետությանը խաղաղության պայմանագրին աջակցելու գործում կառուցողական դերակատարության համար։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու բանակցություններն ու խորհրդատվությունները՝ նպաստելու համաձայնագրի իրականացմանը և ամրապնդելու տարածաշրջանային կապերը։

Փաշինյանը նաև բարձր է գնահատել նախագահ Փեզեշքիանի ջանքերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում՝ հայտնելով Հայաստանի վճռականությունը՝ իրականացնելու իրենց ընդհանուր պայմանավորվածությունները։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Իրանի ղեկավարները: Հայկական կողմի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի Փեզեշքիանին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

12:54 31.07.2025

Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։ «2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի […] ...

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

12:40 31.07.2025

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP