23:35 22.09.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: Հարց. Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան. Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
23:32 22.09.2022
Instagram հավելվածը (պատկանում է Meta կազմակերպությանը, որը ճանաչվում է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում) և WhatsApp մեսենջերը (ևս Meta-ին պատկանող) հասանելի չեն Իրանում, սեպտեմբերի 22-ին հաղորդել է իրանական Fars News գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան Իրանում այդ ծառայությունների հասանելիությունը պատկան մարմինների կողմից սահմանափակվել է։ Որպես պատճառ նշվում է, որ սահմանափակումները մտցվել են «ազգային անվտանգության հիմքերը խարխլող […]
22:54 22.09.2022
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: «Թվիթեր»-ի իր էջում նա մասնավրապես գրել է. «Ես տխուր եմ՝ տեսնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա չարդարացված հարձակումները, որոնց վերաբերյալ սարսափելի զեկույցներն ու պատկերներն այժմ բացահայտվում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի […]
19:53 22.09.2022
Սեպտեմբերի 22-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.38-ի։ Սա հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ընդհանուր առմամբ՝ լիրան ապրիլ ամսվա վերջից ի վեր դոլարի նկատմամբ արժեզրկվել է 19%-ով, տարեսկզբից ի վեր՝ 28․1%-ով, իսկ վերջին մեկ տարում՝ 54.3%-ով։ Նախորդ տարի լիրան արժեզրկվել էր ընդհանուր 40%-ով։ 1 […]
19:15 22.09.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պրահայում նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Մենք այժմ դիտարկում ենք Պրահայի գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը: Եթե մենք մասնակցենք Պրահայի գագաթնաժողովին, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կգա այնտեղ: Կարծում եմ, որ միտք ունի. «միգուցե մենք կարող […]
18:37 22.09.2022
Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին 11,5 մլն դոլարի տեխնիկա է փոխանցել։ «Այսօր մենք 26 տոննա անվտանգության օգնություն ենք փոխանցել Վրաստանի պաշտպանության ուժերին՝ հզորացնելու համար նրանց կարողությունները։ 11,5 միլիոն դոլար արժողությամբ այս տեխնիկան այն միջոցներից մեկն է, որով ամերիկյան կառավարությունը աջակցում է իր ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին»,- Aliq Media-ի փոխանցմամբ ՝ հայտնում են […]
18:07 22.09.2022
Թուրքիան ԱՄԷ-ին է վաճառել թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան էլ բանակցություններ է վարում Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ։ ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է նաև մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում:
15:12 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի «Լելո – գործընկերություն հանուն Վրաստանի» քաղաքական խմբի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Դ. Ուսուպաշվիլին […]
14:22 22.09.2022
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից «Tele1» լրատավական ալիքի հաղորդավար Էնվեր Այսևերը հայտնվել է սկանդալի մեջ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետ Թունչ Սոյերի՝ Օսմանյան կայսրությանը վատաբանող մտքերի քննարկման ժամանակ հաղորդավարը ևս բացասաբար է արտահայտվել հիշյալ կայսրության մասին։ Նա նշել է, որ 1915 թվականին հայերը մեծ հալածանքների են ենթարկվել։ «1908-ի մեծ հեղափոխությունից հետո կրկին հետընթաց եղավ: Ամենացավալի իրադարձություններից մեկն […]
13:40 22.09.2022
Վրաստանի հետ սահմանին մեքենաներից երկար հերթ է գոյացել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հետևում է սոցցանցերի հաղորդագրություններից: Եթե դեռ երեկ ցերեկը կարելի էր անցնել մի քանի ժամում, ապա այսօր, «Վրաստանի սահման» Telegram-ալիքի տվյալներով, խցանումն արդեն նկատելիորեն աճել է։ «Վկոնտակտե»-ում Վերին Լարսի անցակետի իրավիճակի մասին օգտատերերը գրում են, որ մեքենաներն արդեն գրեթե չեն շարժվում։ Սեպտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինը […]
12:54 22.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր […]
12:47 22.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու […]
12:33 22.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում […]
12:22 22.09.2022
Միջազգայնորեն ճանաչված սահմանների և երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, որի ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Այս մասին նշված է Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի հայտարարությունում՝ կապված հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետ։ Այս մասին հաղորդում է «Փակագիծ վերլուծական հարթակը»։ «Իսլամական խորհրդի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը չորեքշաբթի օրը […]
11:53 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն […]
11:30 22.09.2022
Նախագծի արդյունքում կստեղծվի Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք, որը Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանը Իրանի տարածքով կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:
11:16 22.09.2022
Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։ Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա գրառումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգանք Հայաստանին. Հայը եղբայրական ազգ է, ազգ, որի հետ մենք համընթանում ենք դարեր ի վեր՝ ինչպես բարենպաստ պայմաններում, այնպես էլ փոթորիկների ժամանակ։ Այն […]
10:43 22.09.2022
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է արևմտյան երկրների միջամտողական վերաբերմունքն Իսլամական Հանրապետության նկատմամբ։
08:30 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային […]
20:30 21.09.2022
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանապետության դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
20:18 21.09.2022
Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը՝ 22-ամյա ուսանողուհու՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Ուսանողուհին ձերբակալվել էր ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց Մահսա Ամինին մահացել էր։ Ի նշան բողոքի՝ կանայք ամբողջ երկրում այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը։ Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Վերջերս իրանցի աղջիկները սկսել […]
18:21 21.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին առանձին ուղերձներով՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության և Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Ինչպես փոխանցում է ParsToday-ը՝ ուղերձներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել երկու երկրների հարաբերությունների խորացման համար։ ՀՀ նախագահին ուղղված Ռայիսիի ուղերձում ասվում է. […]
15:37 21.09.2022
Իրանում հինգերորդ գիշերը շարունակվել են բողոքի ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա ուսանողուհու մահվանից հետո, որը ձերբակալվել է ոստիկանության կողմից հիջաբը սխալ կրելու համար: Երեք օր անց ուսանողուհին մահացել է։ Իշխանությունների վարկածով՝ մահը տեղի է ունեցել «սրտի կանգի» պատճառով։ Սակայն հանգուցյալի հարազատները պնդում են, որ աղջիկը երբեք սրտի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել։ Նրանք […]
11:38 21.09.2022
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զոհերի ցուցակները հրապարակելու մասին հարցին: «Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա: ՊՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ ՀՀ […]
11:02 21.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարա Ալի Սաբրիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։ Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային […]
10:15 21.09.2022
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
10:06 21.09.2022
Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին, հայտնել, որ առավոտյան 8:30-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Հարցին, թե երեկ Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավոր կա, Թորոսյանը բացասական պատասխան է տվել։ Ինչ վերաբերում է դիրքային կորուստներ ունենալ–չունենալուն, Թորոսյանը նշեց` կորուստների ճշգրտման աշխատանքներ են […]
09:49 21.09.2022
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների […]