22:05 20.09.2022
Թուրքիան հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։ «Թուրքիան երբեք չի աջակցել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և հանդես է գալիս ԳՀՀԾ-ով նախատեսված հարցերի դիվանագիտական կարգավորման օգտին»,- […]
21:03 20.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Վրաստան ներմուծմանը ևս զգալի աճել է։ Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին 7 ամսում […]
20:52 20.09.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Թեև Մակրոնն արդեն ընդգծել է, որ գնդակը իրանական դաշտում է և գործարքն «օգտակար» է, նույնիսկ եթե […]
20:21 20.09.2022
Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչպես հաղորդում է Aliq Media-ն՝ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ Geostat-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարի երկիրը Ռուսաստանից 1,06 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Սա 68 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Geostat-ի տվյալներով՝ Ռուսաստանից ներմուծված ապրանքների շարքում առաջին տեղում նավթն է, որի ներմուծման ծավալն այս տարի աճել […]
20:13 20.09.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքը, որը ներառում է սննդամթերքի արտահանումը Սև ծովով, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորման հարցերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ […]
19:30 20.09.2022
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե […]
19:15 20.09.2022
Վրաստանի Ազգային բանկը եվրոյով վճարումների միասնական տարածքին միանալու հայտ է ներկայացրել։ Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտնել են ֆինանսական կարգավորիչի մամուլի ծառայությունից։ «Այսօր Վրաստանի Ազգային բանկը պաշտոնական հայտ է ներկայացրել Եվրո վճարումների միասնական գոտուն (SEPA) Վրաստանի անդամակցության վերաբերյալ: SEPA-ին անդամակցությունը Վրաստանի ամենակարևոր քայլն է եվրաինտեգրման ճանապարհին: Նշենք, որ Վրաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը հայտ […]
18:22 20.09.2022
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն Անկարայի ու Աթենքի միջև առկա լարվածության թեմայով նամակ է գրել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Artı gerçek» լրատվակայքը, հղում անելով հունական մամուլին, գրում է, որ այդ նամակում Անկարային լարվածությունը թուլացնող քայլերը դադարեցնելու և միջազգային իրավունքը հարգելու վերաբերյալ ուղերձ է հղվել: Բորելը […]
18:16 20.09.2022
Երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի և Կատարի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։ Ըստ Կատարի ԱԳՆ-ի՝ Ալ Թանին երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Իրանում ԱՄՆ […]
16:54 20.09.2022
Սեպտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, կարևորվել է երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
15:15 20.09.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։ Տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների […]
14:54 20.09.2022
Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկոն դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ու դրան հետևած միջազգային լռությունը: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։ Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր […]
14:27 20.09.2022
Թուրքական խոշորագույն Vakifbank և Halkbank բանկերը ծանուցումներ չեն ստացել «Мир» քարտերի սպասարկման չեղարկման մասին, դրանց օգտագործման խոչընդոտներ չկան, RIA Novosti-ին հայտնել են բանկերում։ Թուրքական Ishbank-ը և Denizbank-ը երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ դադարեցրել են ռուսական «Мир» քարտերի սպասարկումը։ Նրանք նշել են, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների […]
13:39 20.09.2022
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը, թե հայկական կողմին են փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
13:13 20.09.2022
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլիի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում Վրաստանը պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացում, փոխանցում է Aliq.ge-ն։ ԱԳ նախարարը նշել է, որ Թբիլիսին նախապայմաններ չի դնում, հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ «Ինչպես հայտնի է, անցյալ տարի Վրաստանի վարչապետի շատ ակտիվ ներգրավվածությամբ, նրա անձնական մասնակցությամբ, մեր երկու հարեւանների […]
12:07 20.09.2022
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Նախարար Բաբայանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախում տիրող իրավիճակին։ Նախարարը նշել է, որ […]
11:39 20.09.2022
«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
10:08 20.09.2022
Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ Հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։ «Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, […]
09:26 20.09.2022
Անկարան մտադիր չէ զեկույց ներկայացնել Եվրամիությանը Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Ավելի վաղ նա նշել էր Թուրքիայի՝ ՇՀԿ-ին անդամակցելու նպատակը։ «Եվրամիությունը մեզ հետ կպահի 52 տարի, թույլ չի տա մոտենալ իրեն, հետո հարցնի. «Ինչո՞ւ նա հանդիպեց այս երկրի հետ, ինչո՞ւ հանդիպեց մեկ այլ միության», – ասել […]
09:09 20.09.2022
Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
21:52 19.09.2022
Նենսի Փելոսին «Վարդանանք» մեծ կտավի առջև հիշեցրեց քրիստոնյա Հայաստանի պատերազմը Պարսկաստանի (Իրան) դեմ: Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք սա խնդրահարույց չէր մեզ համար, հատկապես այս շրջանում, և այս հանդիպումները Իրանի տեսանկյունից չե՞ն կարող, այսպես ասած, «նեղացնում» հարևան Իրանին, ով պակաս կարևոր ճնշող հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ադրբեջանի: «Այսպես ասեմ. ես չեմ […]
21:30 19.09.2022
Ինչպիսի՞ քաղաքական քայլերի է սպասում Վաշինգտոնը Երևանից, դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նշեց՝ հասկանում են, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է. հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանի հարցին «Հորիզոնի» տաղավարում պատասխանեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը: «Ես այդտեղ մի փոքր այլ շեշտադրում եմ տեսնում. մենք հասկանում ենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և այդ իսկ պատճառով […]
20:00 19.09.2022
Ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եռօրյա այցը Հայաստան: Հիշեցնենք, որ նա պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի և Ջեքի Սփիերի ուղեկցությամբ: ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում,- նշեց Նենսի Փելոսիի […]
19:45 19.09.2022
Երկուշաբթի օրը Իրանի մայրաքաղաքում կսկսվեն Ռուսաստանի առևտրային պատվիրակության բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, առևտրի եւ հանքերի նախարարության ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը։ «65 ռուսական ընկերություններ 100 հոգանոց պատվիրակության կազմում այսօրվանից Թեհրանում կսկսեն բանակցությունները, որոնք կտևեն երեք օր»,- ասել է նա։ Նրա խոսքով, այս ընթացքում ընդհանուր առմամբ կանցկացվի 750 գործարար հանդիպում երկու երկրների ընկերությունների միջև։ Ռուսական […]
19:20 19.09.2022
Իրանը պետք է գիտակցի, որ Իրանի միջուկային գործարքի հնարավորությունների պատուհանը կարող է շուտով փակվել և ընդունի առաջարկը, որն առկա է, քանի որ ավելի լավը չի լինի։ Այս մասին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ «Համաձայնագրի նախագծի տեքստը բանակցային սեղանին է մարտ ամսից: Ցավոք, […]
18:55 19.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային ծավալով աճել է: Հաղորդում է aliq. ge-ն։ Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը վաճառել է 73,9 մլն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը 398,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ներքին արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 3 տոկոս։ 2022 թվականի […]
18:15 19.09.2022
Վրաստանում ալյուրի ներմուծումը շարունակում է աճել. աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլև նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ընդհանուր առմամբ, Վրաստանն այս տարի գնել է 119 հազար 376 տոննա ալյուր՝ 45,2 մլն դոլար արժողությամբ։ Վրաստանը ալյուր է ներկրում հիմնականում Ռուսաստանից: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից գնել է 44 հազար 431 դոլարի՝ 118 հազար 110 […]
15:43 19.09.2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքերով՝ լեհական «Դելտա» ընկերության հետ բոլոր պաշտոնական գործընթացներն ավարտվել են, և մինչև տարեվերջ Վրաստանում կսկսվի անօդաչու հետախուզական և մարտական ինքնաթիռների արտադրությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ «Այս ընկերության արտադրանքը ակտիվորեն օգտագործվում է գործնականում, այն արդարացված մասնավոր ձեռնարկություն է: «Դելտա» ընկերության հետ միասին հիմնել ենք մասնավոր ձեռնարկություն և մինչև տարեվերջ կսկսենք արտադրությունը»,- ասել […]
15:05 19.09.2022
Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը, փոխանցում է Parstoday-ը։ Իրանի հայերեն ռադիոժամը, հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը: Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. […]