Հարգե՛ք հարևան ժողովուրդներին, հարգե՛ք Հայաստանին. հույն քաղաքական գործչի կոչը Ադրբեջանին ու Թուրքիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Հարգե՛ք հարևան ժողովուրդներին, հարգե՛ք Հայաստանին. հույն քաղաքական գործչի կոչը Ադրբեջանին ու Թուրքիային

11:16 22.09.2022

Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։  Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա գրառումը, որում մասնավորապես ասվում է.

«Հարգանք Հայաստանին.

Հայը եղբայրական ազգ է, ազգ, որի հետ մենք համընթանում ենք դարեր ի վեր՝ ինչպես բարենպաստ պայմաններում, այնպես էլ փոթորիկների ժամանակ։

Այն մի ազգ է, որի արմատներին հանդիպում ենք դեռ հունական դիցաբանության սկզբնական առասպելներում:

Այո՛, ես խոսում եմ հայերի մասին, որոնց հպարտությունը ես պատվում եմ, որոնց լայն մտահորիզոնը ես հարգում եմ, որոնց համբերությունն ու հաստատակամությունը գնահատում եմ, նրանց տառապանքների և Ցեղասպանության հիշատակի առջև խոնարհվում եմ, որոնց՝ տարիներով մղվող ազատության համար պայքարին ես ծափահարում եմ։

Այո՛, հայերի մասին եմ ես խոսում, ժողովուրդ, որն առաջինը աշխարհում հիմնեց քրիստոնեական պետություն, այս ազգի՝ Հայի մասին, որին մակեդոնացի ռազմիկներ և Պինդուսի և Էլասի զինվորներ իմ պապերը և Զմյուռնիայի փախստական իմ տատիկները ինձ սովորեցրել են սիրել, այն ազգի մասին, ով ինձ հյուրընկալել է դեռ մանուկ հասակից խաղալ Սերասի՝ իրենց եկեղեցու բակում։

Ես համարում եմ իմ պարտավորությունը՝ աջակցելու այս ժողովրդին յուրաքանչյուր դժվարին պահին, ոչ թե որովհետև նա իմ համեստ աջակցության կարիքն ունի, այլ՝ այս աջակցությունն ավելի հնչեղ ու ուժգին է լինում, երբ Հայաստանն ու հայերը հարևան Ադրբեջանի կողմից ենթարկվում են անարդար, ագրեսիվ ու ռազմատենչ սադրանքների՝ Թուրքիայի օգնությամբ և սատարումով, ինչպես և երեկ։

Հունաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների ուղերձը ադրբեջանցիներին պետք է հստակ լինի. չփորձեք օգտվել միջազգային էներգետիկ իրավիճակից! Դա ժամանակավոր է! Հարգեք միջազգային պայմանագրերը և ճանաչված սահմանները:

Հարգե՛ք հարևան ժողովուրդներին, հարգե՛ք Հայաստանին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումները

18:12 20.06.2025

«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումները

Եղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվել

18:06 20.06.2025

65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվել

Հունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […] ...

SHANTNEWS

18:00 20.06.2025

SHANTNEWS

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

17:55 20.06.2025

Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

17:50 20.06.2025

ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...

BACK_TO_TOP