21:52 19.09.2022
Նենսի Փելոսին «Վարդանանք» մեծ կտավի առջև հիշեցրեց քրիստոնյա Հայաստանի պատերազմը Պարսկաստանի (Իրան) դեմ: Հեռուստահաղորդավար Վահագն Հակոբյանը քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք սա խնդրահարույց չէր մեզ համար, հատկապես այս շրջանում, և այս հանդիպումները Իրանի տեսանկյունից չե՞ն կարող, այսպես ասած, «նեղացնում» հարևան Իրանին, ով պակաս կարևոր ճնշող հայտարարություններ չի անում՝ ի պատասխան Ադրբեջանի:
«Այսպես ասեմ. ես չեմ կիսում մեր մեդիա դաշտում տարածված հիստերիան՝ կապված հակաիրանական շեշտադրման հետ, ես այդտեղ լրիվ այլ շեշտադրում եմ տեսել: Այդ սրահում կա Խանջյանի երեք նկար՝ «Վարդանանք»-ը, «Այբուբեն»-ը և «Հայկական վերածնունդ»-ը: Սրանք երեք փուլերն են հայոց պատմության մեջ, երբ հայ ժողովուրդը որոշում է կայացրել, հավաքական ասած՝ հայ ժողովուրդը որոշել է իր ճակատագիրը, պատրաստվել է պայքարելու իր ճակատագրի համար, և այդ որոշումը մարմնավորվել է այդ կտավներում: Ինձ համար խորհրդանշաններն այս հարթության մեջ էին, որ այ հիմա հերթական անգամն է, երբ հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի և կարողանա այդ որոշումը մարմնավորել: Գիտեք՝ ժամանակակից Իրանը նույնքան է կապված Սասանյան Պարսկաստանի հետ, ինչքան մենք ենք կապված Սասանյան Պարսկաստանի հետ, ես այսպես ասեմ, և խոսնակ Փելոսիի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պայքարել է հանուն իր ազատության և հանուն քրիստոնեության 5-րդ դարում՝ Սասանյան Պարսկաստանի հետ, մենակ մեր մոտ կարող է հիստերիա առաջացնել, բայց ես չեմ կարծում, որ դա դարավոր պետականության և դիվանագիտության պատմություն ունեցող Իրանում նման գնահատականների արժանանա: Խնդիրը լրիվ այլ տեղ էր, խնդիրը օրինակի մեջ չէր, խնդիրն այ այդ գաղափարական ենթատեքստի մեջ էր, որ հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ինքն ի վիճակի է որոշումներ կայացնելու և դեպի այդ որոշումները պայքարով գնալու»,- ասաց քաղաքագետ Քոչինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...