12:04 14.09.2022
Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, գրում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի էջը: «Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից»,- ասվում է հրապարակման մեջ:
11:57 14.09.2022
Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել ռազմական մատակարարումները Ադրբեջանին: Թվիթերի իր էջում նա գրել է «Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երեք քաղաքների գնդակոծումը, վրդովեցուցիչ է: ԱՄՆ-ը պետք է գործադրի Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը և անհապաղ դադարեցնի ռազմական մատակարարումները Ադրբեջանին։ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մտածեն Հայաստանի սահմաններում […]
11:32 14.09.2022
Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա նշել է, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։ Հայ […]
11:16 14.09.2022
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին ՌԴ դեսպան Լեւան Ջաղարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է փորձել վերականգնել խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում, փոխանցում է Mehr-ը։ Ամիր-Աբդոլլահիանը մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ասելով, որ վեճի խաղաղ և քաղաքական կարգավորումը հնարավոր է։ Նա նաև անընդունելի […]
10:25 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարցը դեռ օրակարգում չէ, չորեքշաբթի օրը Համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի շրջանակում լրագրողներին ասել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին, փոխանցում է Vlast.kz-ն: Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է հակամարտող կողմերի հետ կիսել սահմանների սահմանազատման ու սահմանազատման իր փորձը։ «Խաղաղապահներ ուղարկելու մասին – Վ.) […]
09:53 14.09.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ գիշերն այցելել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ինչպես նաև Մարտունու բժշկական կենտրոն։ Ծանոթացել է բուժվող զինվորների առողջական վիճակին։ Այցի ընթացքում հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։ Տեղում մանրամասն քննարկում են ունեցել տիրող իրավիճակի մասին։ Ըստ նրա՝ խուճապային տրամադրություն չկա, իրավիճակը […]
09:07 14.09.2022
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այս մասին առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ սահմանային իրավիճակը ներկայացնելիս ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նշել է, որ նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, […]
08:44 14.09.2022
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, RIA Novosti-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում։ Հաղորդվում է, որ նախօրեին երկրի ղեկավարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին տեսակոնֆերանսի ձևով, որը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և նվիրված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. […]
08:20 14.09.2022
Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացման համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: «Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ նպաստելու իրավիճակի շուտափույթ կայունացմանը», – […]
04:09 14.09.2022
Սիրիայում խոլերայով վարակվելու հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է SANA գործակալությունը։ Ընդ որում, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը Սիրիայում հասել է 53-ի։ Ինչպես հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Իրան Ռեզան՝ վարակի տարածման պատճառ է դարձել ոչ անվտանգ աղբյուրներից՝ մասնավորապես Եփրատ գետից և ոռոգման ջրանցքներից ջուրը: «Խոլերայի բռնկումը […]
22:17 13.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու […]
21:52 13.09.2022
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։ Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա […]
20:54 13.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի հետ սահմանին լարվածության սրման հետևանքով իր 50 զինվորականների զոհվելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել […]
18:27 13.09.2022
Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսին` առանց բացատրության, մերժում են մուտք գործել Վրաստանի տարածք, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկության վրա։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ վրաց-թուրքական «Սարփի»-ի սահմանային անցակետով Վրաստանի տարածք մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոքները հյուպատոսությունն ստանում է շաբաթական մի քանի անգամ։ «Ցավոք, Վրաստանի սահմանապահները […]
16:55 13.09.2022
Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար»,- նշել է Շառլ Միշելը: Reports about fighting on the #Armenia – #Azerbaijan border are extremely worrying. Need a complete and […]
16:49 13.09.2022
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը: Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Ավելի վաղ Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ […]
14:41 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:
13:12 13.09.2022
Իրանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ իր համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որևէ փոփոխություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քենանին: Նա նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և խոսել երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Իրանի ԱԳՆ խոսնակն […]
13:00 13.09.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «Արմենպրես»-ը: «Այս օրերին ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը գտնում է Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու համար: […]
12:53 13.09.2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում խորը մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 […]
12:41 13.09.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած գործողությունների կապակցությամբ, մասնավորապես ասվում է. «Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների […]
12:30 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։
12:26 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ […]
12:21 13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ ձեռնարկել: Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը նախ ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանի զինված ուժերը դիմել են ինչ-որ սադրանքների և Ադրբեջանի գործողությունները եղել են ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Վերջին օրերին հետևել եք, […]
12:15 13.09.2022
Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
12:03 13.09.2022
Վրաստանը պատրաստակամություն է հայտնում միջնորդելու հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք անչափ շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր ստանձնել, ապա մենք ամեն կերպ կաջակցենք դրան»,- նշել է Կոբախիձեն:
11:42 13.09.2022
ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, ՀՀ-ն հայկական պետականությունը կլինի, կլինի հարատև, և ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար, ԱԺ-ում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ հայտարարել է ՀՀ վարչապետը: Փաշինյանը նշել է, որ մոտավորապես ժամը 11-ի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են, ՊՆ ԳՇ-ն գնահատում է […]
11:16 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
11:03 13.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։ Այս գործողությունները հանդիսանում են հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ […]
10:43 13.09.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում […]