TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհով երթևեկությունը սահմանափակել

09:29 13.09.2022

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում […]

̰
ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները

09:02 13.09.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ինչպես վաղուց հստակ հասկացրել են, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

̰
Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ դեմ. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

08:48 13.09.2022

Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման խիստ դատապարտմամբ։ «Տեղի ունեցածը պաշտոնական Բաքվի հետևողականորեն մարդատյաց ու գիշատիչ քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ երկերեսանիորեն թաքնվելով «տարածաշրջանում խաղաղության» թեմայի հետևում՝ իրականացվեց հերթական ագրեսիան՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները […]

̰
Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք. Կոնգրեսմեն Ջիմ Կոստա

08:23 13.09.2022

Թվիթերի իր էջում Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա դատապարտել է Կոնգրեսմեն Ջիմ Կոստան: Նա մասնավորապես գրել է. «Ես դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:

̰
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին

08:01 13.09.2022

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական […]

̰
Վրաստանի դպրոցներում «Զինվորական գործ» առարկա կդասավանդվի

20:00 12.09.2022

2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ): Փոխանցում է Aliq Media-ն։ ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում աշակերտներին շաբաթական մեկ անգամ կդասավանդեն հատուկ պատրաստված ակտիվ զինվորականներ։ Ըստ ԿԳՆ-ի տեղեկատվության՝ ընդլայնվում […]

̰
«Հունաստանի գլուխը քոր է գալիս». Չավուշօղլու

18:50 12.09.2022

Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Չավուշօղլուի խոսքերի համաձայն՝ իրենք իբր ամեն ինչ անում են, որպեսզի Հունաստանի հետ բարիդրացիությունը պահպանվի ու հարգվեն փոխադարձ իրավունքները։ Բայց ըստ թուրք նախարարի ձևակերպման՝ «Հունաստանի գլուխն անընդհատ քոր է գալիս»: Մևլյութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Եթե […]

̰
Ստամբուլում հրաձգության հետևանքով վեց մարդ է տուժել

18:42 12.09.2022

Ստամբուլի առևտրի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 6 մարդ։ Զոհերի թվում կան Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Կոնֆլիկտը ծագել է սրճարանի այցելուների երկու խմբերի միջև, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, երկու կողմերն էլ զենք են կիրառել: Միջադեպի ժամանակ հնչել է 12 կրակոց։ Միջադեպը ֆիքսվել է տեսահսկման տեսախցիկներով։  

̰
Հունաստանի վարչապետը կրկին անդրադարձել է Էրդողանի սպառնալիքներին

14:00 12.09.2022

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին: Օրերս Էրդողանը թուրք-հունական լարվածության համատեքստում հայտարարել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան դրան՝ Միցոտակիսն ասել է. «Ո՛չ պարոն Էրդողան, Հունաստանի դեմ փաստորեն ավելի ուրիշ դատարկախոսություն չունեք»: Նրա […]

̰
Ռիքերն ու Ղարիբաշվիլին զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնության շուրջ

13:31 12.09.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ժնևում հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, զրուցել են կովկասյան բանակցությունների և միջազգային քննարկումների շուրջ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ զրույցում անդրադարձ է եղել նաև, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր […]

̰
Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել

20:23 11.09.2022

Թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է Dünya թերթը։ Նշվում է, որ հրդեհը սկսել է տարածվել Թաշլըչայ թաղամասի Օրթաքյոյի անտառային տարածքում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը տարածք են հասել ծուխ տեսած տարածքի ականատեսներիահազանգից հետո ։ Փրկարարները հրդեհաշիջում են իրականացնում նաև օդից՝ փորձելով հսկողության տակ առնել։  

̰
Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել Էգեյան ծովի միջազգային ջրերում լողացող «Անատոլիա» նավի վրա

17:15 11.09.2022

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ հունական առափնյա պահպանության երկու նավ կրակ են բացել Էգեյան ծովում՝ թուրքական Բոզկաադա կղզուց 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող միջազգային ջրերում լողացող նավի վրա։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հունաստանի առափնյա պահպանությունը կրակ է բացել Կոմորյան կղզիների դրոշով ընթացող «Անատոլու» նավի վրա, որի անձնակազմը […]

̰
Իրանն ասել է, թե ինչ է ցանկանում ստանալ Վիեննայի բանակցություններից

15:00 11.09.2022

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ Վիեննայի բանակցություններում Իրանի բանակցային թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին ասել է, որ Իրանը ցանկանում է բանակցել  այն համաձայնագրի շուրջ, որը կապահովի իր իրավունքները, հաղորդում է Mehr-ը։ Ի պատասխան Իրանի վերաբերյալ «եվրոպական եռյակի» (Ֆրանսիա, Անգլիա և Գերմանիա) համատեղ հայտարարության՝ Մոհամմադ Մարանդին ասել է, որ Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը, և եվրոպական այս […]

̰
Սա քաղաքական դրսևորում է, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն՝ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք. Արտակ Զեյնալյան

21:32 10.09.2022

Առաջին դեպքը չէ, որ գերիներ են վերադարձվում եռակողմ հանդիպումից հետո: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ գերիների վերադարձը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի արդյունք է: Հարցին այսօր «Հորիզոն»-ի հետ զրույցում անդրադարձել է իրավապաշտպան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանը: «Ակնհայտորեն, սա քաղաքական դրսևորում է, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն գերիները պետք է […]

̰
Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն աճել է

18:55 10.09.2022

Համաձայն ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցի, Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցյալ տարի դրական աճ են գրանցել՝ երեք տարի անընդմեջ բացասական լինելուց հետո: Հայտնում է IRNA գործակալությունը։   Անցյալ տարի Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 1,3 միլիարդ դոլար, ինչը պատմական նվազագույնն է վերջին քսան տարվա ընթացքում: Անցած տարվա ընթացքում Իրանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել […]

̰
Իրանը վտանգում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հեռանկարները․ Եվրոպական եռյակ

18:10 10.09.2022

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարծում են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը վտանգում է գործարքը վերսկսելու հեռանկարները, ասվում է Եվրոպական «եռյակի» համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ « դուրս գալով շրջանակներից», ինչը […]

̰
Մենք հույների հետ խոսում ենք իրենց հասկանալի լեզվով. Էրդողան

18:00 10.09.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը: Էրդողանը նախ սպառնացել էր՝ խորհուրդ տալով հույներին հիշել Իզմիրի դեպքերը (փաստացի հույների կոտորածները-խմբ.), ապա ասել. «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Հունաստանին անհիմն մեղադրելով Թուրքիայի հանդեպ ոտնձգությունների մեջ՝ Էրդողանը ոչ միայն չի փորձել մեղմել իր սպառնալիքները, այլև ի պատասխան լրագրողների հարցին՝ ասել […]

̰
Ուզբեկստանում կստորագրվի Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Իրանի պարտավորությունների մասին հուշագիր. Զախարովա

17:30 10.09.2022

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում է Իրանին պարտավորությունների հուշագրի ստորագրում՝ ՇՀԿ-ի անդամ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է ընդունել մի շարք խոստումնալից որոշումներ, նախատեսվում է ստորագրել Իրանի պարտավորությունների հուշագիր՝ անդամ պետության կարգավիճակ ստանալու համար, ինչը թույլ կտա […]

̰
Թիվ չեմ հրապարակի, բայց շարունակում ենք տեսակցել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին. զրույց՝ Զառա Ամատունու հետ

20:55 09.09.2022

Հայ 5 գերիների վերադարձի թեմայով «Հորիզոնի» տաղավարում, հեռավար ձևաչափով, հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիպելու են գերությունից ազատված հինգ տղաների հետ և ներկայացրել է թե ինչ աշխատանք են իրականացնելու վերջիններիս հետ: «Իսկապես այս աշխատանքները մենք […]

̰
Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը կավելացնի Ադրբեջանի հետ համագործակցությունը

20:35 09.09.2022

Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը հիմնականում մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, կավելացնի իր ներկայությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Գյորգյունը Բաքվում տեղի ունեցող ADEX-2022 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գյորգյունը նշել է, որ Ադրբեջանում արդեն իսկ լայնորեն կիրառվում է իրենց արտադրած ռացիաներն ու այլ կապի […]

̰
Վրաստանից Հայաստան մոտ 2 մլն դոլարի նավթամթերք է արտահանվել

20:25 09.09.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից նավթի և նավթամթերքի վերաարտահանումը ռեկորդային է դարձել։ Փոխանցում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ այս տարվա 7 ամսում երկիրը վաճառել է 29,137 մլն դոլարի նավթամթերք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5,226 մլն դոլարի։ Նավթամթերքը հիմնականում վերաարտահանվել է հետևյալ երկրներ. Ադրբեջան՝ 15,455 մլն դոլար, Ուկրաինա՝ 6006 մլն դոլար, Ռումինիա՝ 3,233 […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 27 մարդ է մահացել

19:50 09.09.2022

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 141135-ի, միայն մեկ օրում մահացել է 27 իրանցի։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 700 նոր դեպք, 196 մարդ հոսպիտալացվել է։ Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն հասել է 7 մլն 537 հազար 781-ի։ […]

̰
Հրապարակվել է Բիճվինթան Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը

16:50 09.09.2022

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ փաստաթուղթը կրում է «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին» խորագիրը. հրապարակված է […]

̰
Ադրբեջանին որևէ առիթ պետք չէ սահմանին խախտումներ իրականացնելու համար, այդ պատճառները նա ունի. ադրբեջանագետ

12:35 09.09.2022

Քաղաքագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը գոհացնող չէ Ադրբեջանի համար, և վերջին օրերին գրանցված միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին դրա հետևանք են: Արդյո՞ք համաձայն է այս տեսակետին Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որին հյուրընկալել էր «Հորիզոնը»: Մեր հարցին փորձագետը հետևյալ պատասխանն է տվել: «Ադրբեջանին որևէ առիթ ըստ էության պետք չէ, պատճառ պետք չէ խախտումներ […]

̰
Ես հավանական չեմ համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը. Տարոն Հովհաննիսյան

09:13 09.09.2022

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը «Հորիզոն» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մշակման վերաբերյալ տեղեկությանը: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական լրատվության, Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: «Դուք որևէ կերպ պատկերացնու՞մ եք այդ խաղաղության պայմանագիրը, […]

̰
Իրանի ՌՕՈՒ-ն լիակատար ինքնաապահովման է հասել սեփական արտադրության ԱԹՍ-ներով

23:10 08.09.2022

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը նաև նշել է երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողությունները մարտական ինքնաթիռներում ռադարների արդիականացման, բարձր ճշգրտության ռումբերի, մեծ հեռահարության հրթիռների և «օդ – օդ» դասի հրթիռների արտադրության բնագավառում:

̰
Ադրբեջանը հայ ռազմագերիներին պահում է քաղաքական առևտրի նպատակով․ հարցազրույց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

21:01 08.09.2022

«Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող վերջին մի քանի օրերի իրադարձությունների վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։ Նախ զրուցել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին կայացած բրյուսելյան հանդիպումից, որը տեղի ունեցավ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը քննարկվեցին գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և […]

̰
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Երևան

20:37 08.09.2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս օրերին ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը գտնում է Բաքվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները քննարկելու համար: Մոտ ժամանակներում […]

̰
Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

14:34 08.09.2022

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման և ընթացիկ տեխնիկական աշխատանքների […]

̰
Վրաստանում 60-ամյա տղամարդն անչափահաս աղջկա է առևանգել

14:26 08.09.2022

Վրաստանի մունիցիպալիտետներից մեկում փնտրում են 12-ամյա աղջկա առևանգման համար մեղադրվողին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ երեխային առևանգելու համար մեղադրվում է 60 տարեկանից մեծ մի տղամարդ, որը տաքսու վարորդ էր աշխատում։ Այս փուլում հայտնի չէ, թե ինչ հոդվածով է հետաքննությունն սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նախնական տեղեկություններով` երեխայի հարևանները հայտնել են, որ տղամարդը փախել է, իսկ ընտանիքը մեկ օր […]

̰
BACK_TO_TOP