Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+22.09 oC

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳՆ

11:16 14.09.2022

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Այս մասին ՌԴ դեսպան Լեւան Ջաղարյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է փորձել վերականգնել խաղաղությունը կովկասյան տարածաշրջանում, փոխանցում է Mehr-ը։

Ամիր-Աբդոլլահիանը մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ասելով, որ վեճի խաղաղ և քաղաքական կարգավորումը հնարավոր է։

Նա նաև անընդունելի է համարել ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձերի անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

16:35 07.05.2025

Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշները ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին: Գևորգ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքների գերակայության և համապարփակ արդարադատության սկզբունքներին, հետևողական քայլեր է ձեռնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, վերջին տարիներին իրականացվում են մի […] ...

Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանք

16:25 07.05.2025

Հայտնաբերվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով երկու հետախուզվող. խափանման միջոցը` կալանք

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս մայիսի 6-ին` ժամը 13.45-ին, Արմավիր-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդու` Աշտարակի 36-ամյա և Մեծամորի 37-ամյա բնակիչների: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց էր ընտված […] ...

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

16:19 07.05.2025

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

16:13 07.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը ձերբակալվեց

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Մայիսի 6-ին` ժամը 11.10-ին, Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի կիսակառույց մի տանը հայտնաբերվեց ու ձերբակալվեց սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 24-ամյա երիտասարդը: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: ...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

BACK_TO_TOP