14:02 08.09.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի 158-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 6-ին, հերթական անգամ ուղեկցվեց մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող որոշումներով և հայտարարություններով: […]
13:21 08.09.2022
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։ Ըստ այդմ՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը կարողանալու է Թուրքիայի Բաթման նահանգում իրականացնել նավթային պաշարների որոնողական աշխատանքներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բաթմանի նահանգապետն արդեն ընդունել է SOCAR-ի ներկայացուցիչներին և տեղեկացել կատարվելիք հորատման աշխատանքների բնույթի և բովանդակության մասին։ SOCAR-ի ներկայացուցիչ Զեքիուլա Քերիմլին […]
19:56 07.09.2022
Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման խորհրդի 7-րդ նստաշրջանում Եվրամիությունը մտահոգություն է հայտնել 2021 թվականին մի քանի հիմնական ուղղություններով էական առաջընթացի բացակայության կապակցությամբ։ ԵՄ-ն Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և քաղաքական բևեռացումը նվազեցնելու, օրենքի գերակայության ամրապնդման, դատական համակարգի անկախության, անաչառության և հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է […]
19:21 07.09.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ Այդ մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նրա խոսքերով՝ Ռիքերը կմեկնի այսօր երեկոյան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Բոլոր երեք երկրներում ամերիկացի դիվանագետը […]
15:48 07.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցի շրջանակում մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինա-Թուրքիա բիզնես ֆորումին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտնել է, որ այս տարի լրանում է Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարին։ Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում հիանալի զարգացման ընթացք […]
14:25 07.09.2022
2023թ. հունիսի 18-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Սկսյալ 2018 թվականից Թուրքիան խորհրդարանական կառավարման ձևից անցում է կատարել նախագահական կառավարման ձև։ Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբն՝ հայտնի է դարձել նախագահական ընտրապայքարում Էրդողանի մեկ այլ մրցակցի մասին։ «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող […]
12:49 07.09.2022
2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ […]
20:49 06.09.2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Մադրիդ։ Այս մասին, ինչպես հաղորոդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
14:52 06.09.2022
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի յոթերորդ նիստը։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ։ Փոխանցում է Aliq Media-ն։ ԵՄ պատվիրակությունը կգլխավորի դաշինքի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ «Ասոցացման խորհուրդը կվերանայի Վրաստան-ԵՄ հարաբերությունները՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության և բարեփոխումների, տնտեսական և ոլորտային համագործակցության, առևտրի և առևտրի […]
14:30 06.09.2022
Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ Աֆրինում անօրինական պեղումներ են իրականացվում, որի ընթացքում հայտնաբերվում են պատմամշակութային արժեքավոր գտածոներ, հնագույն իրեր, որոնք հետագայում ուղարկվում են Թուրքիա […]
13:51 06.09.2022
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։ Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։
13:15 06.09.2022
Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 2-ը Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 12 787 նոր դեպք: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Գերատեսչության տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում կորոնավիրուսից ապաքինվել է 14 257 մարդ, ութ պացիենտ մահացել է: Մեկ շաբաթվում կատարվել է 73 436 թեստավորում:
13:07 06.09.2022
Որպես նավթի և նավթամթերքի խոշոր արտադրող՝ մենք միշտ պատրաստ ենք դեր խաղալ նավթի միջազգային շուկայում և օգնել ապահովելու համաշխարհային էներգետիկ անվտանգությունը՝ առանց քաղաքականացման։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Իրանը պատրաստ է նավթ մատակարարել միջազգային շուկաներ և աշխատել համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել […]
08:35 06.09.2022
Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ հեղուկ բնական գազ (LNG) գնելու համար՝ ձմռան ամիսներին խնդիրներից խուսափելու համար, երեքշաբթի գրում է Dünya թերթը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Ռիա Նովոստին: «…Չնայած Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարմանը դեռևս վտանգ չի սպառնում, սակայն անցյալ տարի առաջացած խնդիրները հաշվի են առնվում նաև սպառման չափազանց մեծ աճի դեպքում»,- գրում է պարբերականը։ […]
08:17 06.09.2022
Թուրքական Baykar Makina ընկերությունը հաջորդ ամիս կսկսի Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումները, ասել է գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Հայտնում է Ռիա Նովոստին: 2021 թվականի մայիսին Լեհաստանը պատվիրել է 4 Bayraktar TB2 համակարգ։ «Լեհաստանի համար Bayraktar TB2-ի մշակման մեջ փոփոխություններ կան, և պահանջվում են նաև նոր բարելավումներ: Տարբերություններ կան տվյալների փոխանցման համակարգում և ռադարների […]
19:50 05.09.2022
Սեպտեմբերի 11-ի ընտրություններին ընդառաջ Շվեդիայի քաղաքական օրակարգում է հայտնվել Թուրքիան։ Ընդդիմությունը շարունակում է բացասաբար արձագանքել վերջերս Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես ձախերի կուսակցությունը դժգոհ է այն բանից, որ Շվեդիան համաձայնել է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ վերջինիս կողմից ՆԱՏՕ-ի անդամակցությանը վետո չկիրառելու դիմաց։ «Մենք անհանգստացած ենք, […]
19:28 05.09.2022
Սիրիական բանակի հատուկ ջոկատայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ահաբեկչի։ Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը։ Գործողությունն իրականացվել է Դերաա նահանգի հարավային Էլ Յադուդիա քաղաքում։ Աբու Քասեմ ալ-Ակրաբավի մականունով ծայրահեղականը եղել է ԻՊ-ի ստորաբաժանման ղեկավար Աբու Սալեմ ալ-Իրաքիի օգնականը, որը լիկվիդացվել է օգոստոսին։ Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Ջաբհաթ […]
18:56 05.09.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Արևելյան Ատրպատականը մեծ ներուժ ունի, որը պետք է օգտագործել ամբողջությամբ։ «Հայաստանի մի շարք մարզեր և Իրանի նահանգները հաջողությամբ համագործակցում են։ Աշխարհագրական […]
18:50 05.09.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթև մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։ Հաղորդում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի 7 ամսում թեթև մեքենաների վերաարտահանումը երկրում կազմել է 370,8 մլն դոլար, որն ամենաբարձրն է 2013 թվականից ի վեր: Վրաստանի 10 խոշորագույն արտահանող երկրների ցանկը հետևյալն է. Ադրբեջան՝ 159,6 մլն դոլար, […]
18:30 05.09.2022
Սեպտեմբերի 5-8-ը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կքննարկի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ Ուշակովի՝ «Ռուսաստանը շարունակում է իր համակողմանի օգնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորախումբն […]
17:04 05.09.2022
Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը:
15:05 05.09.2022
Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Եվս մի ստորգետնյա ցնցում է արձանագրվել Վանի Բաշքալե շրջանում 3.8 բալ ուժգնությամբ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
14:00 05.09.2022
Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։ Արտաքին գործերի նախարարությունը խոսում է նոր օրենսդրական նախաձեռնության մասին, որը կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան, փոխանցում է Aliq.ge-ն։ Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է, որ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը թույլ է տալիս սահմանել Վրաստան մուտքի և կեցության այլ եղանակ, […]
19:37 03.09.2022
Իրանն իր 51 քաղաք ու բնակավայր զինել է քաղաքացիական պաշտպանության համակարգերով՝ կանխելու ցանկացած արտաքին հարձակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ լարվածության սրման համատեքստում: «Քաղաքացիական պաշտպանության սարքավորումները հնարավորություն են տալիս Իրանի զինված ուժերին բացահայտել և վերահսկել սպառնալիքները », – ասել է […]
19:00 03.09.2022
Իրանը Պարսից ծոցում անմշակ նավթի պահեստավորումն ավելացրել է 500 հազար բարելով։ Այսպիսով, Պարսից ծոցում գտնվող Իրանի պահեստարաններում նավթի և կոնդենսատի պահեստավորումն աճել է 10%-ով։ Առաջիկա երեք ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի 250 հազար բարելով տանկեր Խարգի շրջանում, ինչպես նաև 5, 6 և 8 տանկեր Բեհրեգանի տարածքում՝ 1,3 միլիոն բարել ընդհանուր հզորության։
15:08 03.09.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ նշելով հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման համակարգված ջանքերի կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ […]
14:44 03.09.2022
Biletebi.ge-ի տոմսերի վաճառքի ծառայությունը հայտարարել է ռուս արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները Թբիլիսիում չեղարկելու մասին, ասվում է Biletebi.ge-ի՝ Վրաստանի մշակույթի նախարարությանը ուղղված բաց նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուս արտիստների համերգները պետք է կայանային Սպորտի պալատում. մերժման պատճառը համերգասրահում վերանորոգման աշխատանքների սկիզբն է։ «Օրերս հայտնի դարձավ, որ երեք […]
13:58 03.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Օգոստոսի 5-ին Սոչիում բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: Ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական […]
00:17 03.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Բեքիր Օրուջևը ձերբակալվել է որպես «Թարթառի գործով» կասկածյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 341.2.3 հոդվածով (ծառայողական լիազորությունների գերազանցումը, որը հանգեցրել է ծանր հետևանքների) և այլ հոդվածներով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի ուժային կառույցները նախաքննություն են սկսել 2017-ին Հայաստանի օգտին […]
23:18 02.09.2022
Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Վանի և Մուշի նահանգներում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։ Մանրամասները՝ տեսանյութերում։ Գանձակի Ս. Թովմաս Առաքեալի վանքի հոգեւորականաց գերեզմանատունը յաճախ կ՚ենթարկուի գանձախոյզներու յարձակման։ Տխուր վիճակ մը կայ հոս։ Թէ՛ այս լճահայեաց վանքը, թէ գերեզմաննոցը […]