18:07 24.08.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է սիրիական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոկում: Թուրք նախարարը հանդիպել է «Սիրիայի ազգային կոալիցիայի» նախագահ Սալեմ ալ Մեսլեթի, բանակցային հանձնաժողովի նախագահ Բեդր Ջամուշի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուռահման Մուստաֆայի հետ։ «Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ընդդիմության […]
17:50 24.08.2022
Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը: «Ս.թ. օգոսոտոսի 22-ին […]
16:33 24.08.2022
Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Այսօրվա նիստում, որը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նինո Չախնաշվիլին ընթերցել է քրեակատարողական հիմնարկից և «Վիվամեդի» կլինիկայի ներկայացրած հաշվետվությունը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կլինիկայի ուղարկած փաստաթղթում նշվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին իրեն թույլ է զգում, դժվար է տեղաշարժվում, հիմնականում պառկած […]
16:11 24.08.2022
Թուրքիայում 424 մարդ՝ այդ թվում գրողներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և փաստաբաններ համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ մահափորձի բացահայտված ծրագրի առնչությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում Թուրքիայի իշխանությանը կոչ է արվել գործի անցնել «խորքային պետության» և մաֆիայի ուժերի դեմ։ Դրանում մասնավորապես նշվել է․ «Աննախադեպ բացահայտման ենք ականատես լինում. Պետության ներսում ավազակախմբերի […]
15:23 24.08.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին Twitter-ում գրառել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, […]
14:05 24.08.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 […]
13:43 24.08.2022
Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, ինչպես նաև Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների ետևում, որից հետո թուրք նախարարը թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության հետ զրույցում գնահատել է Վրաստան կատարած […]
13:37 24.08.2022
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Թուրքիայի մասնագիտացված հրշեջ ավիացիան։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Թուրքական հրշեջ ինքնաթիռը՝ ութ տոննա ջրատարով, արդեն ներգրավված է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին, կավելանան ևս երկու մասնագիտացված հրդեհաշիջման ինքնաթիռներ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Կառավարությունը նախատեսում էր, որ Բորջոմիում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը կմարվի մինչև այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Քուռ գետի […]
11:57 24.08.2022
Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական […]
00:02 24.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:12 23.08.2022
Վրաստանով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ: Հաղորդում է jnews.ge-ն։ Աճ է նկատվում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Բացի դրանից, Վրաստանի նավահանգիստները փոխադրել են 6,3 մլն տոննա բեռ, իսկ տարեկան աճը կազմում է 18,8 տոկոս։ Փոթի նավահանգիստը […]
09:39 23.08.2022
ԱՄՆ-ը ողջունում է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից», սակայն փաստում է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանությունները նախկինի պես պահպանվում են: Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ահաբեկչական ցուցակից Իսլամական հողափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին: Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը […]
09:11 23.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող են հանդիպել սեպտեմբերին Ուզբեկստանում կայանալիք Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հրավիրել է իրեն մասնակցելու ՇՀԿ հանդիպմանը: Գործակալությունը նշում է, որ Պուտինը մասնակցության […]
23:01 22.08.2022
Թուրքիա ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 128.28%-ով, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ օտարերկրյա այցելուների թիվը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 23 մլն 30 209։ Ամենաշատ թվով տուրիստներ են եկել Թուրքիա Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Մեծ Բրիտանիայից։ Այս տարվա միայն հուլիս […]
19:47 22.08.2022
Ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հուլիսին Վրաստանը միջազգային այցելուներից ստացել է 476,1 մլն դոլար եկամուտ։ Ընդհանուր հաշվով, այս տարվա 7 ամսում երկիրը զբոսաշրջությունից ավելի քան 1,6 մլրդ դոլարի եկամուտ է ստացել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հուլիսին ստացված եկամուտը գրեթե 271 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։ Նշենք, որ նախորդ ամիս ստացված եկամուտը գերազանցում է […]
19:06 22.08.2022
Կիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Գնվելիք մարտկոցների քանակի, մատակարարման ժամանակահատվածի, տեղակայման վայրի ու գործարքի այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդվել: «Իդեալական համակարգ է ինչպես հակաօդային պաշտպանության, այնպես էլ թուրքական […]
18:09 22.08.2022
Ռուսաստանից Թուրքիա նավթի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան այս տարի Ռուսաստանից մեկ օրում ներկրել է 200 հազար բարել նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98 հազար բարելի փոխարեն։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդ տվյալների՝ թուրքական Tüpraş և ադրբեջանական SOCAR-ի STAR նավթավերամշակող ընկերություններն այս տարի Ռուսաստանի Ուրալի և Սիբիրի շրջաններից նավթի գնման ծավալները […]
16:00 22.08.2022
Սույն թվականի օգոստոսի 18-ին և 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Արա Շահվերդյանը, պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, իրանահայ համանայքային կառույցների ղեկավարներ։ Ստացվել են նաև բազմաթիվ ցավակցական ուղերձներ՝ հասցեագրված զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։ […]
15:38 22.08.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Սամցխե-Ջավախեթիի շրջանի Բորջոմիի մունիցիպալիտետում բռնկված հրդեհը վերացնելու նպատակով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), պաշտպանության նախարարության (ՊՆ), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները շարունակաբար իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ ՆԳՆ-ի կողմից Բորջոմիի մունիցիպալիտետում այս պահին մոբիլիզացված և հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են. 250 […]
14:35 22.08.2022
Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարվա 7 ամիսներին Աջարիա է այցելել 539 հազար 038 զբոսաշրջիկ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Համաձայն բոլոր երեք սահմանային անցակետերի (ցամաքային, ծովային և օդային) տվյալների՝ Աջարիայում զբոսաշրջիկների աճի դինամիկա է գրանցվել հետևյալ երկրներից. Իսրայել- 15 տոկոս, Լատվիա -148 տոկոս, Ղազախստան- 107 տոկոս, Արաբական Միացյալ Էմիրություններ- 907 տոկոս, Սաուդյան Արաբիա — 107 տոկոս: […]
14:19 22.08.2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել էր Ռուբինյանը Twitter-ում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար […]
13:43 22.08.2022
Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։
18:59 21.08.2022
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ցավակցելով Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ: «Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը հասցեագրված գրառման մեջ նշել է Ռուբինյանը: […]
18:57 21.08.2022
Շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղական հեռուստատեսության՝ նախնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ։ Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ բախվել է կայանված երկու մեքենայի, իսկ հետո մխրճվել սրճարանի մեջ։ Առնվազն 10 մարդ տեղում մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում […]
14:19 21.08.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է ընտրություններ անցկացնել նախատեսված ժամկետից շուտ՝ արդեն այս տարվա աշնանը, հայտնում է Welt am Sonntag-ի գերմանական հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսի կեսերին։ «Կան մի քանի ցուցումներ, որ նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխի ընտրություններն այս տարի, հնարավոր է՝ աշուն: Դա […]
10:30 21.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
19:55 20.08.2022
Արդեն երկրորդ ամիսն է՝ Թբիլիսիում բնակարանների վարձակալության արժեքները նվազում են, թեև անցյալ տարվա համեմատ գները մնում են մեկուկես անգամ բարձր, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է TBC Capital խորհրդատվական ընկերությունը։ «Տպավորություն է, որ միգրացիայի ազդեցությունը վարձակալության շուկայի վրա արդեն նվազել է, քանի որ ամսական վարձակալության գները նվազել են հուլիսին», — ասվում է ընկերության կողմից հրապարակված ուսումնասիրության […]