13:26 18.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Փոխանցում է ermenihaber կայքը: Կողմերը գոհունակություն են հայտնել թուրք-իսրայելական հարաբերությունների առաջընթացից, որի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի ու Իսրայելի նախագահների միջև։ Էրդողանը հիշեցրել է Իսրայելի […]
11:10 18.08.2022
Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել […]
09:45 18.08.2022
Ս-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է և սկսել իրագործվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: 2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում Ռուսաստանից Ս-400-ների երկրորդ գնդի գնման հարցում։ Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին ստորագրել էին Ս-400 գնդի […]
22:43 17.08.2022
Թուրքիան կրկին ներխուժում է Սիրիա ու միաժամանակ բանակցություններ է սկսում Ասադի հետ. մանրամասներ է ներկայացնում Արտյոմ Երկանյանը:
19:55 17.08.2022
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ կրկին դեսպանների նշանակումը Իսրայելի հետ սկսված հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է:
19:46 17.08.2022
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, Վրաստանում գտնվելու ընթացքում ամեն օր փորձել է վրացի քաղաքական առաջնորդներին հաշտեցնել։ Հաղորդում է aliq․ge-ն։ Նա նշել է, որ Վրաստանում առկա քաղաքական բևեռացման պատճառը 3-4 տարի առաջվա դեպքերն են: «Կարծում եմ, որ վրացիների համար կարևոր է 3-4 տարի հետ նայել և տեսնել, թե որտեղից է սկսվել այս բևեռացումը: Գավրիլովի գիշերվանից, […]
19:16 17.08.2022
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդման հետ, որ 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել էր, որ […]
19:00 17.08.2022
Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առևտրի կենտրոնի վթարի զոհերի հիշատակին և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Պոլսո Հայոց Պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
18:54 17.08.2022
Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ փոքր քանակությամբ, սակայն, ցորենի ներկրումը վերսկսվել է: Հաղորդում է Aliq Media-ն։ Սիլագավան նշել է, որ մի քանի ամսվա դադարից հետո շուկայում դրական միտում է նկատվում: «Վրաստանում շուտով կավարտվի բերքահավաքը։ Բերքի մի մասը գյուղացիները մթերել են և չի վաճառվում։ Ավանդաբար նրանք սեզոնից հետո ավելի […]
16:22 17.08.2022
Թուրքիան հետաքննություն է սկսել Սիրիայի հետ սահմանին գտնվող մզկիթներում նոր ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարության մեջ պաշտոնյաների ներգրավված լինելու ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Գազիանթեփ նահանգի նահանգապետ Դավութ Գյուլը, փոխանցում է korrespondent.net-ը: «Կարկամիշի մզկիթներում արված հայտարարությունները չափերն անցնում են, պարետային ժամ չկա և սովորականից դուրս իրավիճակ չկա: Պատասխանատու քաղծառայողների նկատմամբ հետաքննություն է սկսվել»,- […]
15:53 17.08.2022
Վրաստանի ազգային մրցակցության գործակալությունը սկսել է Վրաստանի ավտոմոբիլային վառելիքի շուկայի հետաքննությունը։ Գործակալության տվյալներով՝ հետաքննության նպատակն է ուսումնասիրել վառելիքի շուկայում խոշոր վաճառողների մրցակցային վարքագիծը և որոշել դրա համապատասխանությունը մրցակցային օրենսդրության հետ։ «2022 թվականի 7-րդ ամսվա մոնիտորինգի արդյունքներով, հաշվի առնելով Ռուսաստանից ներկրվող վառելիքի ներմուծման մակարդակը և Ռումինիայից ներկրվող վառելիքի դեպքում մաքսային պահեստի արժեքը, կոնկրետ ընկերություններ մրցակցային առավելություն […]
15:45 17.08.2022
Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի կառավարական բանակի՝ Քոբանի շրջանի Ջարգիլ գյուղի մոտ տեղակայված հենակետին, ինչի հետևանքով 11 զինծառայող զոհվել է: Փոխանցում է ermenihaber-ը: Այս մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ը (SOHR), որը հայտնի է սիրիական հակամարտության լուսաբանմամբ: Նշվել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մեկ […]
14:54 17.08.2022
Թուրքական «Aynahaber» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար (Քայմաքամ), փոխանցում է ermenihaber-ը: Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։ «Առաջիկա օրերին սպասվում է Բերք […]
08:57 17.08.2022
Սիրիացի 3 զինվորական է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել Հալեպի մատույցների ռազմական օբյեկտներին թուրքական օդուժի հասցրած հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Սիրիայի ՊՆ-ն, փոխանցում է RIA Novosti-ն: Երեկ էլ հաղորդվել էր, որ Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահապային կետի վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է մեկ […]
23:19 16.08.2022
Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահապային կետի վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, իսկ 4-ը վիրավորվել են: Պատմում է ermenihaber-ը: Ի պատասխան դրան՝ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել քուրդ զինյալների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 13 քուրդ զինյալ: Տեղեկությունը հաստատվել է Թուրքիայի […]
23:13 16.08.2022
Արդյո՞ք Հայաստանը մտադիր է գնել իրանական արտադրության անօդաչու սարքեր. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
23:02 16.08.2022
Հրապարակվել են Թուրքիայում 2023 թվականի խորհրդարանական ընտրությունների թեմայով հերթական սոցհարցման արդյունքները: Դրանց անդրադարձել ermenihaber կայքը: Թուրքական «Piar Araştırma» սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպությունը մասնակիցներին հետևյալ հարցն է հղել. «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր քաղաքական կուսակցությանը կտաք ձեր քվեն»: Հատկանշական է, որ ինչպես վերջին մի քանի հարցումների դեպքում, այս անգամ էլ ոչ մեծ առավելությամբ առաջ է […]
19:56 16.08.2022
Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք: Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Հաղորդում է aliq.ge-ն։ 12 հազար 766 մարդ ապաքինվել է վիրուսից։ Երկրում անցկացվել է 74 հազար 398 կորոնավիրուսի թեստ։
18:45 16.08.2022
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ճանապարհորդների գերակշիռ մասը՝ 47 տոկոսը, եղել է 31-50 տարեկան: Ամենաշատ ճանապարհորդ՝ 147,7 հազար, եկել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների […]
18:34 16.08.2022
Սիրիայի քրդական ուժերը, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայի կողմից կրակ են բացել թուրքական պարեկապահակային կետի վրա: Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, իսկ 4-ը վիրավորվել են:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել քուրդ զինյալների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 13 քուրդ զինյալ: Տեղեկությունը հաստատվել է Թուրքիայի պաշտպանության […]
16:04 16.08.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի թվիթերյան գրառումը: «Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս […]
15:08 16.08.2022
Բաթումիի նավահանգստում բեռնատար գնացքը դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել բետոնե ցանկապատին, հաղորդում է aliq.ge-ն: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, վնասվել է 4 ավտոմեքենա: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Միջադեպի հետ կապված լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
13:41 16.08.2022
«Punto 24» անկախ լրագրողական ասոցիացիայի կազմում գործող «Expression Interrupted» հարթակը «Խոսքի և մամուլի ազատության օրակարգի» հերթական զեկույցն է կազմել: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներն ընդգրկող զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության բնագավառում առկա վիճակին: Պատմում է ermenihaber կայքը: Նշվում է, որ Թուրքիայում այդ ոլորտում գրանցված հետընթացը 2022-ի 2-րդ եռամսյակում արդեն նկատելի […]
11:12 16.08.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի առնչությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներ կորցրած ընտանիքներին, նաև ուժ ու տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես հայ ժողովրդի կողքին եմ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:
20:49 15.08.2022
Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտարարություն է տարածել և քաղաքացիներին հորդորում է կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառների կամ դաշտերի մոտակայքում. անտարբերության չմատնել այրվող օջախները, փոխանցում է Ալիք մեդիան: Գործակալության տվյալներով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վրաստանում կպահպանվեն բարձր ջերմաստիճանն ու առանց տեղումների եղանակը։ Դրանից բացի, լեռնային շրջաններում` օդի բարձր ջերմաստիճանի հետ մեկտեղ, սպասվում են ուժեղ […]
15:48 15.08.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Նշվել է, որ պատվիրակությունը բանակցություններ է վարելու «F-16» ինքնաթիռների մատակարարման և արդիականացման թեմայով: Փոխանցում է ermenihaber կայքը: Այս թեմայով արդեն 3 հանդիպում է անցկացվել Թուրքիայում 2021թ. դեկտեմբերին և 2022թ փետրվար և մարտ ամիսներին: Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության՝ բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը […]
14:37 15.08.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունին: «Խորապես վշտացած ենք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու ընկերներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պապուաշվիլին, փոխանցում է Ալիք մեդիան: Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը […]
14:15 15.08.2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։ «Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք […]