TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին մեղադրել է նեղ քաղաքական շահերի պատճառով ընդլայնման օրակարգը հետ մղելու մեջ

19:30 02.09.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մեղադրանքները Չավուշօղլուն հնչեցրել է մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ «Ժամանակակից Եվրամիությունը փակվել է իր մեջ, և նեղ քաղաքական շահերը կուլ են տվել ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, իրականում չի կարող բացատրել, թե ինչու են Ալբանիան և Հյուսիսային […]

̰
Գարո Փայլանը Թուրքիային մեղադրել է 1600-ամյա Սուրբ Բարդուղիմեոս վանքը դիտավորյալ քանդելու համար

19:14 02.09.2022

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգուն է եղել 1600 տարի, սակայն վերջին 100 տարիների ընթացքում այն ավերվել է, լքվել և այժմ դիտավորյալ քանդվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Այս օրերին Փայլանը եղել է […]

̰
Քննարկվել են հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

17:54 02.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեհին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները շարունակվում են դարեր ի վեր՝ ժամանակի հետ միայն ամրապնդվելով […]

̰
Հայ ռազմագերիների իրավունքների խախտումներ, խոշտանգումներ. ի՞նչ կտա հայկական կողմին ՄԱԿ CERD-ի հրապարակած զեկույցը

15:56 02.09.2022

Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։ Արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ […]

̰
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան

15:24 02.09.2022

Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։

̰
Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների եռյակում է

15:02 02.09.2022

2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5 հազար 111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8 հազար 382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տրամադրում է նախագահի աշխատակազմը։ 2018-2022 թվականներին Վրաստանի քաղաքացիություն ստացած 8 հազար 464 անձանցից 72 տոկոսը (6 հազար 75 […]

̰
Բորժոմում հրդեհի նոր օջախ է ծագել

19:00 01.09.2022

Բորժոմի մունիցիպալիտետում նոր հրդեհի օջախ է առաջացել: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ հրդեհն անտառային հատվածում է: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ այս տարածքը հեռու է վերջերս Բորժոմի հովտում բռնկված հրդեհի վայրից։ Ծառայության հաղորդմամբ` տեղում արդեն աշխատում են հրշեջ փրկարարները։ Հրդեհաշիջման գործընթացում ներգրավված է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը։

̰
Արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձի․ զրույց փորձագետի հետ

16:00 01.09.2022

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո թե՛ Շառլ Միշելի, և թե՛ Հայաստանի կառավարության կողմից տարածված տեքստերում նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև գերիների, ձերբակալված անձանց մասին։ Վահագն Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձին, թե ամեն դեպքում Ադրբեջանը շարունակելու է այդ ցավոտ թեման իր ձեռքում պահել մինչև վերջ իր ուզածին հասնելու […]

̰
ԱՄՆ-ը Թուրքիային և Հունաստանին կոչ է անում չթեժացնել իրավիճակը տարածաշրջանում

15:20 01.09.2022

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները: Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը: Նա մասնավորապես նշել է. «Մենք շարունակում […]

̰
Ի՞նչ չհաջողվեց Ալիևին և ինչպե՞ս անել, որ Հայաստանը չտուժի աշխարհաքաղաքական «խանդից»․ փորձագետ

15:14 01.09.2022

Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան նշել էր, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Ըստ նրա՝ Ռուսաստանի կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ «Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ […]

̰
Ի՞նչ է իրենից ենթադրում խաղաղության համաձայնագրի նախագիծը և ի՞նչ դերակատարում կունենան Եվրոպան ու Ռուսաստանը

14:54 01.09.2022

Երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:  «Խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե տեքստի մասին է, այլ տեքստի նախագծի մասին։ Դա նշանակում է, որ նախագիծը գոյություն չունի։ Հիմա եկեք հասկանանք […]

̰
Բրյուսելում կողմերն ի՞նչ պայմանավորվածության են եկել․ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ

13:50 01.09.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նույն ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումն անցկացվեց։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, իսկ երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Փաշինյան-Միշել- Ալիև կողմերի 4-րդ հանդիպումից հետո բավականին կոնստրուկտիվ տպավորություն են թողել և՛ հայկական կողմի, և՛ Եվրամիության կողմի տարածած հաղորդագրությունները․ այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում […]

̰
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները նվազել են

19:58 31.08.2022

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) վիճակագրական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների թիվը կրկին նվազել է: Հաղորդում է Aliq Media-ն։ Հուլիսին Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել 100,59 մլն դոլար, տարեկան աճը կազմում է 150 տոկոս: Հատկանշական է, որ հունիսին այս ցուցանիշը կազմել է 492 տոկոս: Ռուսաստանից փոխանցումների թիվն ամենաշատն աճել է մայիսին՝ 888 տոկոսով: Հուլիսին Թուրքիայից՝ 3,68 տոկոսով, […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի

19:31 31.08.2022

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 143 հազար 867-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 1462 մարդ, որից 349-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 528 հազար 961 դեպքից 7 մլն 296 հազար […]

̰
Բորժոմի հրդեհն ամբողջությամբ մարվել է

19:27 31.08.2022

Բորժոմի մունիցիպալիտետի անտառում բռնկված հրդեհը մարվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին արդեն 12 օր։ Դիտարկման նպատակով տեղում շարունակում են մնալ հրշեջներն ու փրկարարները։ Հրդեհի պատճառները պարզելու է քննությունը: Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ օգոստոսի 21-ին՝ առավոտյան, Բորժոմի մունիցիպալիտետի Կվաբիշկևի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհի մի քանի օջախներ են հայտնվել։ Ուժեղ քամին և դժվար, քարքարոտ […]

̰
Թուրքիան տեղեկատվություն կտրամադրի ՆԱՏՕ-ին Հունաստանի կողմից իր ինքնաթիռները «թիրախավորելու» վերաբերյալ

19:15 31.08.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին  Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ տեղեկատվությունը կտրամադրվի այն դեպքում, եթե Հունաստանը շարունակի հերքել թուրքական կողմի հայտարարությունները: Թուրքիայի ՊՆ-ն պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ-ներին: Ավելի վաղ հունական կողմը հերքել […]

̰
ԱՄՆ-Վրաստան հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժություններն ավարտվել են

18:20 31.08.2022

Վրաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ անցկացվել է ամփոփիչ վարժանք ՊԲ հատուկ գործողությունների ուժերի հատուկ նշանակության գումարտակի ծովային հատուկ նշանակության ընկերության և ԱՄՆ ծովային հետևակի համատեղ փոխանակման վարժանքների (JCET) շրջանակներում։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ երկշաբաթյա վարժանքը ներառում էր տարբեր ուսումնական գործողություններ, այդ թվում՝ ափի հետախուզում, ծովից ցամաք ներթափանցում, առափնյա արշավանք/ափամերձ արշավանք, […]

̰
Ընտրական սկանդալ Վրաստանում. պահանջում են նոր ընտրություններ

17:42 31.08.2022

Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օգոստոսի 29-ին հայտարարել է, որ Սենակիի մունիցիպալիտետի մեծամասնական մեկ թաղամասում միջանկյալ ընտրությունները պետք է չեղարկվեն և արտահերթ ընտրություններ անցկացվեն ողջ մունիցիպալիտետում, փոխանցում է Aliq.ge-ն։ ISFED-ի հայտարարության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ավագանու լիազորությունների ճանաչումից հետո բացահայտվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, Վրաստանի նախկին […]

̰
Դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

17:26 31.08.2022

Ս․թ․ օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները […]

̰
«Որևէ երկրի ինքնաթիռները նշանառության տակ առնելը թշնամական դրսևորում է». Էրդողանը՝ Հունաստանին

17:21 31.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները […]

̰
Ադրբեջանում բարձրացված աղմուկն ու աշխարհաքաղաքական անհավասարակշռությունը․ զրույց քաղաքագետի հետ

14:33 31.08.2022

Ադրբեջանն օրերս Շուշիում հերթական խորհրդաժողովն էր կազմակերպել։ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք Բաքվի հրավերով 40 դիվանագետ էր այցելել։ Պաշտոնական Բաքվի հրավերն անտեսել էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երկրների դեսպանները չէին մասնակցել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին, ինչն էլ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ «Հորիզոնին» տված հարցազրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի […]

̰
Շուշի չայցելելով` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է․ քաղաքագետ

14:09 31.08.2022

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դիվանագետների՝ Ադրբեջանի կողմից օրերս Շուշիում կազմակերպած խորհրդաժողովին չմասնակցելն ու այդօրինակ քայլերը նշանակում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, և ինչի մասին լուռ համաձայնություն է կարծես թե տալիս Ռուսաստանը։ Այս տեսակետը հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոն»-ին […]

̰
Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները. իրանական ԶԼՄ

13:25 31.08.2022

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, […]

̰
Վրաստանում օրական արձանագրվում է COVID-19-ի մինչև 20 հազար նոր դեպք. իմունոլոգ

15:06 30.08.2022

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքերով՝ վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կուլումբեգովը նշել է, որ, ըստ Առողջապահական չափումների ինստիտուտի տվյալների, Վրաստանում ամեն օր կարող է արձանագրվել 6 000-ից 20 հազար նոր դեպք։ «Երկիրը հաղթահարել է […]

̰
Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Բաղդադ

13:50 30.08.2022

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարան զսպվածության կոչ է արել կողմերին: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են Իրաքի կայունությանը և անվտանգությանը: Հիշեցնենք, որ Իրաքում […]

̰ ̰
Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել

21:06 29.08.2022

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ, փոխանցում է «Արմենպրես»-ը: Խերես(Jerez)-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։ Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ […]

̰
Վրաստանում մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը

19:45 29.08.2022

Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի զորավարժարանում պաշտոնապես մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը, փոխանցում է Aliq.ge-ն։ Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին շնորհավորել է զորավարժություններին մասնակցող Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողներին միջազգային վարժանքների մեկնարկի կապակցությամբ և իր խոսքում ընդգծել գործընկերների հետ համագործակցության և տարածաշրջանում կայուն միջավայրի ապահովման կարևորությունը։ Միջազգային վարժանքի բացման արարողությանը […]

̰
Թուրքիայի առաջին հայ գավառապետը ստանձնել է իր պարտականությունները

19:28 29.08.2022

Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի հաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար: Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո […]

̰
Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտնել է «3+3» ձևաչափով հաջորդ հնարավոր հանդիպման մասին

19:02 29.08.2022

«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ Իրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին: «Այս նախաձեռնությունը շատ հաջող էր։ Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև տարեվերջ՝ արդեն Իրանում»,- ասել է Մուսավին: Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին […]

̰
BACK_TO_TOP