TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանում շուտով կմեկնարկի «Էսֆանդիյար» համատեղ նավթային հանքավայրի  շահագործման առաջին փուլը

18:21 20.08.2022

«Էսֆանդիյար» համատեղ նավթային հանքավայրի  շահագործման առաջին փուլը օրակարգում է։ Ակնկալվում է, որ ծրագիրը կավարտվի 36 ամսվա ընթաքցքում։ Այս մասին հայտնել է իրանական օֆշորային նավթային ընկերության ղեկավար Ալիրեզա Մեհդիզադեն։ «Սաուդյան Արաբիայի և Իրանի համատեղ նավթային հանքավայրի  շահագործման առաջին փուլը պատրաստ է և հավանության է արժանացել իրանական ազգային նավթային ընկերության կողմից»,- ասել է Ալիրեզա Մեհդիզադեն։ Նրա խոսքով, […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ստամբուլ

17:43 20.08.2022

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եվրոպական շրջագայությունը կավարտի Ստամբուլ այցելությամբ»։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի աշխատակազմի աղբյուրը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քիշնևում հանդիպել էր Մոլդովայի նախագահին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և այլ օրակարգային հարցեր։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Անտոնիո Գուտերեշն այսօր համատեղ համակարգման կենտրոնի տեսչական խմբի հետ […]

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

17:35 20.08.2022

Թուրքիայի Թարսուս-Ադանա-Գազիանթեփ ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Ուղևորատար ավտոբուսը բախվել է շտապ օգնության, հրշեջ և Ihlas լրատվական գործակալության ավտոմեքենաներին։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի,կա 22 վիրավոր»,- հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։ Բախումկից հետո ավտոբուսը կողաշրջվել է։ Զոհերի թվում են 3 հրշեջներ, 2 բուժաշխատող և 2 լրագրող։ […]

̰
Տարածաշրջանը հզորացնող «Բարեկամություն» նոր կամուրջը մարմնավորում է հայ-վրացական համագործակցությունն ու բարեկամությունը

16:38 20.08.2022

ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետում նոր կամուրջ է կառուցվել։ Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ, ակնկալվում է, որ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ 1 տարի 48 օր տևած շինարարությունից հետո Հայաստանի Բագրատաշեն -Վրաստանի Սադախլո հատվածում իրականություն դարձավ Հայաստանը Վրաստանին կապող «Բարեկամություն» կամուրջը։ Բագրատաշենով է անցնում Հայաստանից արտահանվող և մեր երկիր ներմուծվող բեռների […]

̰
Թուրքիայում բռնկված անտառային խոշոր հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել

16:24 20.08.2022

Անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք: Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը: Հրդեհի […]

̰
Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

14:59 20.08.2022

Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 […]

̰
Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի

10:09 20.08.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի, փոխանցում է Aliq.ge-ն: Նախագահը հրապարակախոս Նիկո Նիկոլաձեի ծննդավայրից՝ Դիդի Ջիխայշից կոչով դիմել է հանրությանը, կառավարությանը, տեղական և կենտրոնական իշխանություններին ու խորհրդարանին: «Սա հոբելյանական տարի է, և միևնույն ժամանակ, մեզ համար՝ Վրաստանի համար հաջորդ տարին վճռորոշ է լինելու մեր եվրոպական ճանապարհին։ Սա, հավանաբար, […]

̰
Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը հրաժարվել է պահանջներից մեկից. CNN

08:32 20.08.2022

Միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների շրջանակում Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացառելու պահանջից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին: Ավելի վաղ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ գործարքի վերականգնման շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել առաջիկա օրերին: Սպիտակ տան […]

̰
Թուրքիայում որոշում են, թե ինչ են անելու, եթե Մեծամորի ատոմակայանում ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի ունենա։

22:22 19.08.2022

Թուրքիայում որոշում են, թե ինչ են անելու, եթե Մեծամորի ատոմակայանում ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի ունենա. այս մասին մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

̰
Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը

20:30 19.08.2022

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ «Բրյուսելում մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի հետ ադրբեջանա-հայկական հարաբերությունների և այս գործընթացում ԵՄ մասնակցության հարցերի շուրջ»,- ասել է […]

̰
Թուրքիան ամեն ինչ կարող է լինել, բայց ոչ ժողովրդավար պետություն․ Diken-ից հեռացվել են Էրդողանի ծաղրանկարներով լուրերը

20:10 19.08.2022

Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Նախկինում ասել եմ և […]

̰
Վրաստանն էլեկտրաէներգիա է վաճառել Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին

19:56 19.08.2022

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ Geostat-ի նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը վաճառել է 64,780 մլն դոլարի էլեկտրաէներգիա, և նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 337,3 տոկոս։ Ըստ այդմ, այս տարի էլեկտրաէներգիան ընդգրկվել է տեղական արտադրանքի արտահանման առաջին տասնյակում։ Ինչ վերաբերում է արտահանվող […]

̰
Խոշոր հրդեհ Թուրքիայում

19:39 19.08.2022

Թուրքիայի արևմտյան Սյոքե շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է՝ ընդգրկելով շուրջ 40 հա տարածք։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ  փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներին հաջողվել է մեկուսացնել դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհը։ Հրդեհի հետևանքով ձիթենիներ են վնասվել։

̰
Թուրքիայի և Իսրայելի նախագահները հարաբերությունների կարգավորման շուրջ հեռախոսազրույց են ունեցել

17:46 19.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարևոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական […]

̰
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

16:27 19.08.2022

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ են, այլև նախապայման ողջ տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության, կայունության և զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարեկամության» կամրջի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: ««Բարեկամության» կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում։ Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ […]

̰
Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

16:11 19.08.2022

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել  Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան […]

̰
Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին

16:05 19.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պաշտոնապես շահագործման է հանձնվել «Բարեկամության» կամուրջը

15:32 19.08.2022

Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում պաշտոնապես շահագործման է հանձնվել Դեբեդ գետի վրա կառուցված նոր կամուրջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ խորհրդանշական «Բարեկամություն» անվանումը ստացած նոր կամրջի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար երկու կողմից ժամանել էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների ղեկավարները: Հայ-վրացական անցակետում տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Ադրբեջանը կարող է ճանաչել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը

14:43 19.08.2022

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը թուրքական «Ulusal Kanal»-ին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Թաթարը նշել է, որ այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ էր: Այս մասին պատմում է ermenihaber կայքը: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը որոշ ժամանակ […]

̰
Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով ուսումնավարժանքներ են անցկացվել

13:43 19.08.2022

Թուրքիայում ուսումնավարժանքներ են անցկացվել՝ Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) հնարավոր վթարի դեպքում: Ըստ Թուրքիայի պետական  «Anadolu» լրատվական գործակալության՝ Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ  տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի  հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի դեպքում: Ուսումնավարժանքների սցենարի համաձայն՝ […]

̰
Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին. Türkiye Gazetesi

12:56 19.08.2022

Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային, փոխանցում է Ermenihaber-ը: Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․ 1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին 2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ […]

̰
Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ին

12:39 19.08.2022

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 18-ին: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Իշխող Ժողովրդական դաշինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն լինելու է գործող նախագահ Էրդողանը։ Ընդդիմությունը հայտնում է, որ  Էրդողանը չի կարող մասնակցել, քանի որ սա նրա երրորդ ժամկետն է լինելու, ինչին ի պատասխան՝ Արդարադատության նախարարը նշում […]

̰
Երկրաշարժ Վրաստանում

10:41 19.08.2022

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Թբիլիսիի ժամանակով 03:18-ին Դմանիսի քաղաքից 23 կմ դեպի արևմուտք գտնվող Սամեբա գյուղի մոտակայքում 3.6 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Aliq.ge-ն Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

̰
Թուրքիան հաշտվում է Իսրայելի հետ. ի՞նչպես դա կազդի Հայաստանի վրա

23:34 18.08.2022

Թուրքիան հաշտվում է Իսրայելի հետ. ի՞նչպես դա կազդի Հայաստանի վրա. մեկնաբանել է Արտյոմ Երկանյանը:

̰
ՌԴ-ից Վրաստան ներկրվող վառելիքը եվրոպականից էժան է

20:04 18.08.2022

Վրաստանի մրցակցության գործակալությունն ուսումնասիրել է 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում Վրաստան ներկրված վառելիքի վաճառքի գները: Այս մասին հաղորդում է Aliq Medi-ն։ Օգոստոսի 17-ին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից ներկրվող վառելիքի գինը եվրոպականի համեմատ հիմնականում ցածր է: Երկրում վառելիքի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որտեղ գինը ցածր է այլ երկրների համեմատ: Հունվար-հուլիսին Վրաստան է […]

̰
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին

19:40 18.08.2022

Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնել է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: «Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց […]

̰
Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում հրդեհները շարունակվում են

18:50 18.08.2022

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ հրդեհներ են ոչ միայն Գուբայի, Շաբրանի, Գուսարի, Գաբալայի, Զաքաթալայի շրջաններում, նաև տարածում է գտել այլ շրջաններում։ Հրդեհների մարմանը ներգրավված են  պետհրշեջ ծառայության, Հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջկենտրոնների, հատուկ պետական ​​ծառայության աշխատակիցները, քաղաքացիական պաշտպանության զորքերը։ Հրդեհների մեծ մասը նկատվում է բարդ տեղանքով և բարձր լեռնային շրջաններում: Քամիները նպաստում են  հրդեհի արագ տարածմանը […]

̰
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել

17:51 18.08.2022

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում տարանցման մաքսային ընթացակարգերը պարզեցնելու համար առաջնային տվյալների էլեկտրոնային փոխանակման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Report-ը: Փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների կառավարությունների միջև մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստի շրջանակներում, որը կայացել է օգոստոսի 18-ին՝ Բաքվում:

̰
Առողջապահության նախարարի տեղակալը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է

17:26 18.08.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կատարած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է դեղերի և հավելումների, պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և պարագաների արդյունաբերության ոլորտներում իրանական ընկերությունների հնարավորություններին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Նազարյանը հանդիպել է Իրանի առողջապահության կենսատեխնոլոգիաների զարգացման խորհրդին, ԻԻՀ նախագահի գիտական և տեխնիկական գծով տեղակալի, ԻԻՀ առողջապահության և բժշկական […]

̰
Լվովում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

17:14 18.08.2022

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նախ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ ձևաչափով բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո […]

̰
BACK_TO_TOP