TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ծանոթություն հայ-վրացական մշակույթին ու արվեստին. Գանձայում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը

13:16 15.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը: Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ: 10 օրերի ընթացքում գործնական գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով երեխաները հաղորդակցվել են հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ խեցեգործության, ասեղնագործության, տիկնիկագործության, գեղանկարչության, դիզայնի ուղղություններին, հայկական ավանդական պարերին ու խաղերին, ինչպես նաև անցկացրել են մարմնամարզական վարժանքներ։ Հայկական մշակույթին […]

̰
Եվրամիությունը մատնանշել է Վրաստանի «ձախողումները» ԵՄ անդամակցության ճանապարհին

14:05 14.08.2022

ԵՄ-ն տարեկան զեկույց է պատրաստել Վրաստանի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ։ Այն տեղի է ունեցել Ասոցացման խորհրդի հերթական նիստի նախօրեին, որը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։ The Insider-ը գրում է, որ զեկույցում մատնանշվում է որոշակի առաջընթաց Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման գործում։ ԵՄ-ն ընդգծում է, որ Վրաստանը «բարդ պայմաններում շարունակեց բարեփոխումների […]

̰
Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին․սոցհարցում

19:45 13.08.2022

Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված  ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր […]

̰
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի

15:57 13.08.2022

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 84 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 738-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 7396 նոր դեպք, 1341 մարդ հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 459 հազար 175 դեպքից 7 մլն 140 […]

̰
Թուրք պատգամավորն այցելել է հայ-թուրքական սահման

20:50 12.08.2022

Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։ Հսղորդում է Ermenihaber. am-ը։ «Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս […]

̰ ̰
Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները

19:50 12.08.2022

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։   Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի […]

̰
Թուրքական պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Ռուբինյան-Քըլըչ շփումների վերաբերյալ

14:36 12.08.2022

Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին: Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում և հեռախոսազրույց  են ունեցել ավելի քան 500 անգամ։ «Ձեռք […]

̰
Իլհամ Ալիևն ըստ էության ճանաչեց Հյուսիսային Կիպրոսը. ինչպիսի՞ն կլինի Աթենքի ու Նիկոսիայի պատասխանը

22:53 11.08.2022

Իլհամ Ալիևն ըստ էության ճանաչեց Հյուսիսային Կիպրոսը. ինչպիսի՞ն կլինի Աթենքի ու Նիկոսիայի պատասխանը. անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Ինչի՞ կարիք ունի գյուղը. հարցում Վրաստանի հայաբնակ Չանախչիում

22:42 11.08.2022

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանին գտնվող հայաբնակ Չանախչի գյուղի բնակիչ Մարատ Մաթևոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծում է գյուղ տանող և գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհների, խմելու ջրի, բնական գազի բացակայության խնդիրները: Պատմում է aliq.ge-ն: «Գյուղի փողոցները լուսավորված են, ճիշտ է` կան փողոցներ, որոնք դեռևս չեն լուսավորվել, բայդ դրանք ևս շուտով կլուսավորվեն»,- ասում է Մաթևոսյանը՝ հավելելով, որ գյուղին […]

̰
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու

22:11 11.08.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին: Ելույթ ունենալով Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում […]

̰
Բեյրութի բանկում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է

21:18 11.08.2022

Բասամ Հուսեյնի ընտանիքին աջակցություն տրամադրող փաստաբանը հայտնել է, որ տղամարդն իրականում որևէ գումար չի ստացել։

̰
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում

20:07 11.08.2022

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին: Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը […]

̰
Թուրքիայում ռեկորդային գնաճի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա

19:52 11.08.2022

Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․ «Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Ներմուծվող […]

̰
Թուրքիան բանակցություններ է վարում սաուդցիների հետ 20 միլիարդ դոլարի ֆինանսավորման համար

18:56 11.08.2022

Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։ […]

̰
Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը

18:50 11.08.2022

  Այսօր Բաքվում ժայթքել է Լոքբաթան ցեխային հրաբուխը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները ։Սոցցանցերում տարածվել են հրաբխի ժայթքման կադրերը: Հրաբուխը գտնվում է  Գարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մոտ։ Ադրբեջանի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը բավականին հզոր է եղել, այն սկսվել է ուժեղ ձայնով, ապա նկատվել է բոց և ցեխի արտանետում: Լոքբաթանը աշխարհի ամենաակտիվցեխային հրաբուխներից մեկն է: […]

̰
Արթուր Մարտիրոսյանը վրաց գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

17:52 11.08.2022

Օգոստոսի 10-11-ն աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ, տեղեկացնում են […]

̰
Բեյրութում զինված տղամարդը բանկում պատանդներ է վերցրել՝ պահանջելով վերադարձնել իր սառեցված միջոցները

16:07 11.08.2022

Բանկի դիմաց հավաքվել են տասնյակ ցուցարարներ՝ կարգախոսեր հնչեցնելով Լիբանանի կառավարության և բանկերի դեմ՝ հույս հայտնելով, որ Հուսեյնը հետ կստանա իր սառեցված միջոցները։

̰
Ընտրողների 58 տոկոսը առաջիկա ընտրություններում չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին

14:10 11.08.2022

Թուրքական «Yöneylem» սոցիոլոգիական ընկերության տնօրեն Դերյա Քյոմուրջուն հրապարակել է կազմակերպության իրականացրած վերջին հարցումների արդյունքները: Տվյալները փոխանցում է ermenihaber-ը: Դրանցից երևում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին բավարար չէ առաջիկա ընտրություններում վերընտրվելու համար: Մասնավորապես հարցվածների 58%-ն ասել է, որ այլևս երբեք չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին: Հարցվածների միայն 30%-ն է ասել, որ միանշանակ […]

̰
Բոլթոնն արձագանքել է իր սպանության պատվերին և քննադատել ԱՄՆ-ին՝ Իրանի հանդեպ վերաբերմունքի համար

13:57 11.08.2022

Իրանը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք անվանելով զավեշտալի և անհիմն, և Իրանի քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողության վերաբերյալ նախազգուշացում է արել։

̰
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը

13:49 11.08.2022

Սիսիանում անցկացվել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որի մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Այն կազմակերպել են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Փառատոնն իրականություն է […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները

13:16 11.08.2022

Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը հյուրընկալել է STARMUS միջազգային գիտական ​​փառատոնի կազմակերպչական խմբին, որը գլխավորել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, հայտնում է վրացական Առաջին ալիքը: Վրաստանի կրթության նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև կազմակերպչական խմբի անդամներ, աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը և փառատոնի ղեկավար Կատերինա […]

̰
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները ֆեդերալ կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

11:39 11.08.2022

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը համատեղ ստորագրել են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։ Նամակում մասնավորապես […]

̰
Իրանը հերքում է Բոլթոնի և Պոմպեոյի դեմ մահափորձի նախապատրաստման ԱՄՆ-ի մեղադրանքները. ԱՄՆ-ը սպառնում է հետևանքներով

09:06 11.08.2022

ԱՄՆ-ի մեղադրանքները, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամն իբրև թե փորձել է կազմակերպել ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի սպանությունը, Իրանն անվանել է զվարճալի և անհիմն, և Իրանի քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողության վերաբերյալ նախազգուշացում արել: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանիին: Չորեքշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը […]

̰
Թուրքիան ձեռք է բերել 4-րդ հորատիչ նավը

19:27 10.08.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավը շահագործման հանձնվելու պաշտոնական արարողությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում: Էրդողանն այս կապակցությամբ ասել է, որ աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի սուվերեն տարածքում, և իրենք դրա համար ոչ ոքից թույլտվություն ստանալու կարիք չունեն: Այս նավը Թուրqիայի ձեռք բերած 4-րդ […]

̰
Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

18:45 10.08.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ամիր Աբդոլլահիանի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական մամուլի՝ կողմերը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումները և Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Էրդողանը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների առնչությամբ

17:56 10.08.2022

Ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։

̰
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար

14:20 10.08.2022

Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի  ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»: Փոխանցում է ermenihaber-ը: «Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ […]

̰
Վերականգնվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը

14:02 10.08.2022

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։ Հիշեցնենք, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։

̰
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2022թ. ինդեքսում ՀՀ-ն առաջատարն է տարածաշրջանում

13:39 10.08.2022

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2022 թ. զեկույցը, որում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը՝ այսպիսով ունենալով լավագույն ցուցանիշը տարածաշրջանում: Ըստ ինդեքսի՝ Հայաստանում չկան սպանված կամ ձերբակալված լրագրողներ և մեդիա աշխատողներ: 2021թ. համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ տեղ: Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: 180 երկրների […]

̰
BACK_TO_TOP