13:38 28.07.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։ Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» […]
12:48 28.07.2022
Հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
09:35 28.07.2022
2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։ Պատմում է aliq.ge-ն: Վրաստանն առաջին կիսամյակում ձմերուկ արտահանել է միայն Հայաստան՝ 819 տոննա, եկամուտը կազմում է 214 հազար դոլար։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 տոկոսով։ Նշվում […]
22:20 27.07.2022
Հուլիսի 27-ին կեսօրին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․90-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմում է 0․99%, իսկ ամսականը՝ ավելի քան 7%։ Այս տարվա սկզբից մինչ այժմ լիրան 26%-ով է արժեզրկվել, իսկ ապրիլի սկզբից՝ 17%։ Հիշեցնենք, որ […]
19:17 27.07.2022
Վրաստանի արդարադատության նախարարության JNEWS-ին փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 2021 թվականի հետ համեմատ Ախալքալաքի շրջանում ծնված և հաշվառված երեխաների քանակը զգալիորեն (52.77%) նվազել է, մինչդեռ նույն ժամանակահատվածում գրանցված մահերի թիվը գրեթե նույնն է մնացել: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծնված և Ախալքալաքի շրջանում հաշվառված […]
18:43 27.07.2022
Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Տեղի ունեցածին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինս դատապարտել է հարձակումը՝ կոչ անելով Իրաքի իշխանություններին ուժեղացնել դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել էին թուրք-իրաքյան […]
18:28 27.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:22 27.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը տեղի քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Չավուշօղլուի՝ քուրդ զինյալների դեմ հնարավոր օպերացիայի նպատակը Թուրքիայի սահմաններից նրանց հեռացնելն է: «Ինչպես ԻՊ-ի, այնպես էլ PKK/YPG-ի (քրդական կառույցներ) դեմ մեր ռազմական օպերացիայի նպատակը դա է։ Դեռևս առկա է ահաբեկչության վտանգը: Մենք մեղադրում […]
15:56 27.07.2022
Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ», փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ղարաբաղի հաղթանակով Թուրքիայի և Ասիայի միջև նոր միջանցք է բացվել, որը իրար կկապի 1.1 տրիլիոն դոլարի ՀՆԱ ունեցող թյուրքախոս երկրներին: Ընդգծվել է, […]
14:55 27.07.2022
Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։ «Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները […]
13:50 27.07.2022
Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա շեշտել է, որ հեռանկարը Սիրիայում իրենք առաջնահերթ տեսնում են ՄԱԿ-ի 2254 բանաձևի համատեքստում […]
20:42 26.07.2022
Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: «Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ […]
19:10 26.07.2022
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է ԱՄՆ-ին ապացուցել իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ վերադառնալու Իրանի միջուկային գործարքին։ «Իրանը եղել և մնում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ։ Կողմը, որը պետք է ապացուցի իր «բարի կամքը» և «լրջությունը»՝ «վերստին մտնելու» գործարքի մեջ՝ հանդիսանում է ԱՄՆ-ն»,- գրել է Քանանին Twitter-ի […]
18:15 26.07.2022
Picodi.com-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են աշխարհում բենզինի ինքնարժեքի դինամիկան 2022 թվականի առաջին կիսամյակում և հաշվարկել, թե քանի լիտր վառելիք կարելի է գնել տարբեր երկրներում միջին աշխատավարձով։ Փոխանցում է jnews.ge-ն։ Այս վարկանիշում վերլուծաբանները համեմատել են 2022 թվականի հունվարին վառելիքի գինը 2022 թվականի հունիսի հետ։ Եվ այսպես, այս հետազոտության համաձայն՝ Վրաստանում բենզինի միջին արժեքն աճել է 22,7%-ով (3,18 […]
18:08 26.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 5-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Թուրքիայի նախագահը Սոչիում հանդիպում կունենա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կայքի՝ սպասվում է, որ Էրդողանն այցի ընթացքում Պուտինի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ զարգացումներ: Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև հացահատիկի […]
16:54 26.07.2022
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասն ներկայացրել է աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, խոսել եվրոպական երկրներում իր և պատվիրակության մյուս անդամների հանդիպումների և ելույթների մասին։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է […]
14:23 26.07.2022
Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,- ասաց Աղաջանյանը: Նա հիշեցրեց, որ, երբ […]
13:52 26.07.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Այս մասին ԱԺ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում: «Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, […]
09:45 26.07.2022
Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վիրավորել է «Մթավարի արխի» լրատվական ընկերության կին լրագրողին։ Պատմում է aliq.ge-ն: «Կորցրել ես կնոջ դեմքդ։ Մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես, իրո՛ք ամեն ինչով նման ես քո առաջնորդին… Դու Արախամիան ես. ինչպես նա տղամարդ չէ, այնպես էլ դու կին չես, կորցրել ես դեմքդ հանուն ազգային շարժման», — […]
22:13 25.07.2022
Հուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար), տեղեկացնում է Aliq.ge-ն։ Առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած և Վրաստան մտած ուկրաինացիների համար։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչև հուլիսի […]
18:45 25.07.2022
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում: Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ: «SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, […]
15:02 25.07.2022
Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը Սիրիայում։ «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսը ապակայունացնող, խաղաղ բնակչությանը և ԻՊ-ի դեմ դաշինքի պայքարը վտանգող Թուրքիայի ռազմագործողության սպառնալիքով»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Քիբրին՝ շեշտելով որ Բայդենի վարչակազմն այս հարցում ունեցած իր մտահոգությունը հայտնել է թուրք պաշտոնյաներին։ Աղբյուրը հայտնում […]
14:00 25.07.2022
Թուրքիայի արևմտյան Քյութահյա նահանգի Էմեթ շրջանում ուժգին պայքար է տարվում անտառային հրդեհների դեմ։ Հրդեհաշիջման աշխատանքներում վաղ առավոտից ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և շուրջ 600 հոգանոց անձնակազմ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում նախօրեին բռնկված հրդեհը ողջ գիշեր չի հաջողվել մարել թե՛ ցամաքային […]
13:03 25.07.2022
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում: Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան: Տեղական «GazeteKars» լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում […]
09:39 25.07.2022
Հուլիսի 25-ից, Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղևորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին: Այս մասին փոխանցում է aliq.ge-ն: երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով); առաջին կարգի տոմսերը՝ 60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս); Բիզնես […]
23:58 24.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
10:24 24.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
20:00 23.07.2022
Պողպատի արտադրողների համաշխարհային ասոցիացիան հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Իրանի արտադրած պողպատի ծավալները՝ 13,6 մլն տոննա։ Սրանով իսկ Իրանը պողպատի արտադրությամբ աշխարհում 10-րդն է։ Հաշվետվության համաձայն, նույն ժամանակահատվածում աշխարհում արտադրված պողպատի ծավալը կազմում է 949 մլն տոննա, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 5,5%-ով։ Հունվար-հունիս ամիսներին Իրանի արտադրած պողպատի ծավալները գերազանցել […]
19:08 23.07.2022
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 650-ի: Գրանցված 6921 նոր դեպքից 726-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում արձանագրված ընդհանուր 7 մլն 319 հազար 322 դեպքից 7 մլն 72 հազար 359-ը առողջացել […]