18:15 03.08.2022
Թուրքիայում տարեկան գնաճը հուլիսին աճել է մինչև 79,6 տոկոս։ Հունիսին տարեկան գնաճը կազմել է 78,6%։ Այս մասին են վկայում օգոստոսի 3-ին հրապարակված երկրի վիճակագրական ինստիտուտի (Turkstat) տվյալները, փոխանցում է iz.ru-ն: «Թուրքիայում տարեկան գնաճը հուլիսին արագացել է մինչև 79,60 տոկոս»,- ասվում է զեկույցում։ Ինչպես նաև, ըստ «Թուրքստատի» տվյալների, միայն մեկ ամսվա ընթացքում երկրում սպառողական գների աճը […]
17:53 03.08.2022
Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ Փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական […]
15:37 03.08.2022
Բորջոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղում Ղրիմ-Կոնգո տենդից մինչև 45 տարեկան տղամարդ է մահացել։ Ընդհանուր հաշվով այս տարի այս հիվանդությունից մահացել է 3 մարդ, որոնցից երկուսը Սամցխե-Ջավախեթիի մարզից են։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է NCDC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Նինո Զեդգինիձեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Մահվան մասին նախնական տեղեկությունը տարածել է Borjomi․tv հեռուստաընկերությունը։ Տեղեկության համաձայն՝ այս տարի Սամցխե-Ջավախեթիում պաշտոնապես հաստատվել […]
14:51 03.08.2022
Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, որը նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քան հիմա է դա արվում իշխանությունների կողմից։ […]
14:31 03.08.2022
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 3-ի առավոտյան իբրև Արցախի ՊԲ-ն ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հրազենային վնասվածքից զոհվել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի […]
14:10 03.08.2022
Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնի (ՀՎԿ) փորձագետներն ավարտել են ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավի, որը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հղումով։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ստուգման արդյունքներով բեռնանավին թույլատրվել է անցնել Բոսֆորի նեղուցով։ «Ռազոնի» բեռնանավը, որը 27 հազար տոննա եգիպտացորեն է տեղափոխում Լիբանան, շուտով կմտնի Բոսֆոր»,- հայտնել են […]
23:10 02.08.2022
Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը oգոստոսի 2-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ «Բեռնանավը երեկ դուրս է եկել Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից, հասել Բոսֆորի նեղուցի սևծովյան մուտքին և խարիսխ է գցել իրեն հատկացված վայրում»,- ասված է նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ: Երեքշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ նավը զննվելու է ժամանելու հաջորդ օրը՝ […]
22:24 02.08.2022
Թուրքիայի ներկայիս Սիվաս (պատմ. Սեբաստիա) նահանգում գտնվող նախկինում հայաբնակ (նաև հույներ) Աղըլ գյուղը հիմա ամբողջովին լքված ու ավերակված վիճակում է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ հայերն ու հույներնայստեղ հիմնականում բնակվել են նախքան Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը (1923թ.): 1980-ականներին տեղի ունեցած ներքին հրահրումների հետևանքով գյուղն ամբողջովին դատարկվում է, ինչից հետո էլ պարբերաբար հայտնվում է գանձագողերի թիրախում: Հույս […]
20:40 02.08.2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել։ «Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի «զինված կազմավորումների» ներկայացուցիչը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է […]
19:47 02.08.2022
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «վերջին 11 տարում երկրից արտաքսվել է 9.000 օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ահաբեկիչ»: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հաշվարկը կատարված է 2011-ից, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը: Ըստ հայտարարության՝ արտաքսվածների շարքում եղել են ընդհանուր 102 երկրի քաղաքացիներ: Հետաքրքրական է, որ նրանցից 1168-ը եղել է Եվրամիության երկրների քաղաքացի: ԵՄ-ից հետո թվով ամենաշատ արտաքսված «ահաբեկիչները» […]
18:47 02.08.2022
Սաուդյան Արաբիայում վերաբացվում են թուրքական դպրոցները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Սաուդյան Արաբիայի իշխանությունների որոշմամբ մայրաքաղաք Էր Ռիադում և այլ նահանգներում գործող թուրքական դպրոցները 2020-2021 ուսումնական տարվա ավարտին աստիճանաբար փակվել էին։ Թուրքական կառավարության դիվանագիտական շփումների և կրթության նախարարության նախաձեռնության արդյունքում Սաուդյան Արաբիայում վերաբացվում են նախարարությանը կից թուրքական դպրոցները»,- նշվել […]
17:31 02.08.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ այցելության […]
15:55 02.08.2022
Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկրում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը։ Գամկրելիձեի խոսքերով՝ Ղրիմ-Կոնգոն ամենալուրջ հիվանդություններից է։ Բնորոշվում է բարձր ջերմությամբ, բերանի չորությամբ, գլխապտույտով, փսխումով, լորձաթաղանթների կարմրությամբ։ «7 ամսում […]
15:24 02.08.2022
Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված «MEMATT» մեքենաների քանակը հասել է 20-ի: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները կիրառվելու են Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման աշխատանքների ժամանակ: Հիշյալ ականազերծող մեքենաների ունեն 300 ձիաուժ հզորությամբ […]
14:40 02.08.2022
Օգոստոսի 2-ին Տաշքենդում տեղի է ունեցել Թուրքիա-Ուզբեկստան-Ադրբեջան արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների ժողով, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Միջին միջանցքի, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջին միջանցքի մասին խոսելիս՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Այս ճգնաժամային միջավայրն իր բերած ռիսկերով հանդերձ տալիս է նար հնարավորություններ: Խորացող ուժային մրցակցությանը հակառակ՝ […]
14:33 02.08.2022
Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ քննությամբ պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի քաղաքացիներ Յադիգար Շուկուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) և Գիլման Հուսեյնովը (ծնված 1976 թ.)։ […]
13:08 02.08.2022
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Էրզրում (պատմական Կարին) նահանգի Թեքմանի շրջանում գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է օգոստոսի 2-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6.99կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
09:45 02.08.2022
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ուրանի հարստացման համար երկուշաբթի գործարկել է հարյուրավոր ցենիտրիֆուգներ: Այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Այս ցենտրիֆուգներն առաջատար սարքավորումներ են… Այդ հանձնարարությունն իրականացվում է պատժամիջոցների չեղարկման համար ռազմավարական գործողությունների մասին օրենքի կյանքի կոչման և Իրանի շահերը պաշտպանելու նպատակով, ինչպես նաև մինչև 190 հազար EPP հարստացման (ուրանի) հասնելու համար»,- Քամալվանդի […]
09:14 02.08.2022
ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդն երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը։ Փոխպետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանն աջակցելու Միացյալ Նահանգների առաջարկը: Նա կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունն ու […]
20:43 01.08.2022
Հայաստանի բնության հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկվել են «Forbes»-ի առաջարկած նախընտրելի զբոսաշրջային վայրերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կովկասի բնության հինգ գրավիչ հրաշալիքները» խորագրով հրապարկման մեջ հեղինակն առաջարկում է վայելել ազգային պարկերի և բնության արգելոցների տպավորիչ գեղեցկությունը: Ներկայացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ նշվում է, որ այն ստեղծվել է 300-ական թվականներին Խոսրով 3-րդ […]
19:56 01.08.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի տարածքով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ ամեն օր ավելի քան 1 150 բեռնատար անցել է երկրի տարածքով: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել […]
19:35 01.08.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի արտաքին գործերի նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրք նախարարը, ըստ երկրի գլխավոր արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկությունների, Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության պատճառով առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր սերբ գործընկեր Սելակովիչի և Կոսովոյի գործընկեր Շվարցի հետ։ Հեռախոսազրույցների […]
19:06 01.08.2022
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը հայտնել է կազմակերպության հիմնադիր այն երկրի անունը, որը նավթի շուկայում կայունության հաստատման հարցում լուրջ դերակատարում ունի։ Քուվեյթի Al Ra’I թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Վենեսուելան Իրանի նման կարևոր դեր ունի նավթի շուկայում։ Նրա խոսքերով՝ ՕՊԵԿ-ի երկրներին անհրաժեշտ է տարեկան 500 մլրդ դոլար ներդրում, որպեսզի կարողանան պահպանել օրական 100 […]
18:43 01.08.2022
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն […]
18:30 01.08.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
18:25 01.08.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին նիստում ընթերցել է երկու փաստաթուղթ. քրեակատարողական վարչության կազմած արձանագրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական գործընթացին՝ թե՛ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով, սակայն նա հրաժարվել է՝ որպես պատճառ նշելով իր […]
18:13 01.08.2022
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չի բացառել մոտ ապագայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ «Մենք կարող ենք հստակեցնել բանակցությունների մոտ ապագայում վերսկսման մոտավոր ժամկետները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի համաձայնության հասնել»,- ասել է իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։ Պատասխանելով Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցին, […]
18:06 01.08.2022
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ: Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության […]
16:00 01.08.2022
Թուրքիայի բնակչության մի մասի շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել օրերս միանգամից 2 նահանգներում ալևիական 3 հաստատությունների (այս թվում և աղոթատեղիներ և սրբավայրեր) վրա իրականացրած հարձակումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Բողոքի ակցիային միացել են նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների որոշ պատգամավորներ։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ Թուրքիայի մի շարք նահանգներում երթ և հանրահավաք են […]
14:40 01.08.2022
Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության ևս 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ՊՆ-ն: Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված MEMATT մեքենաների քանակը հասել է 20-ի: Հաղորդվում է նաև, որ մեքենաները կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում: