18:51 23.07.2022
Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է,որ ստորագրվել է պայմանագիր Իրանից 350 հազար տոննա նավթ գնելու մասին։ Այս մասին հայտնում է Mehr-ը։ Իրանի ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ պայմանագիրը ստորագրվել է Աֆղանստանում նավթի գները նվազեցնելու նպատակով։ Ավելի վաղ Աֆղանստանից բարձրաստիճան պատվիրակություն էր մեկնել Իրան նավթի ձեռքբերման շուրջ բանակցություններ վարելու, գնի և Աֆղանստան տեղափոխման հարցերը քննարկելու […]
17:00 23.07.2022
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է Iran International-ը։ «Իրանի հարավ-արևմտյան Ֆարս նահանգի երեք քաղաքում ուրբաթ օրը հորդառատ անձրևների և հաջորդող հեղեղումների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, անհետ կորածներին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
16:26 23.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:00 23.07.2022
Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքին: Քաղաքի քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն 6 մարդ դեռ անհայտ կորած է համարվում։ Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել […]
09:16 23.07.2022
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հայտարարության համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 0,7 տոկոսով, իսկ տարեկան աճը կազմել է 4,5 տոկոս։ Հաղորդում է aliq.ge-ն: Ըստ նույն վիճակագրության՝ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 13,9 տոկոսով։ Նշվում է, որ անշարժ գույքի գների ինդեքսը ներառում է միայն […]
22:37 22.07.2022
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը: Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն […]
21:40 22.07.2022
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները երկրի տարբեր շրջաններում կրկնել են հայ-իրանական սահմանի վերեբերյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի հայտարությունները: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացել է իրանական լրատվամիջոցներից: Մասնավորապես, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ Հոսեյն Աբդութորաբիֆարդը հայտարարել է. «Հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձավ նաև Հայաստան-Իրան հաղորդակցական ճանապարհին: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն […]
20:36 22.07.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը «հերթական ապատեղեկատվություն» է անվանել ռուսական նավով Վրաստանի ծովային տարածք արգելված նավթի ներկրման մասին լուրերը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Գործակալության տվյալներով՝ հուլիսի 19-ին Ռուսաստանի դրոշով նավարկող Harmony մոտորանավը Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Փոթիի նավահանգիստ։ Նավը բեռնված է եղել դիզելային վառելիքով (4,1 հազար տոննա), որը, ինչպես ենթադրվում է, ռուսական ընկերությունն ուղարկել է […]
19:40 22.07.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը: Նշվում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահն Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ […]
15:15 22.07.2022
Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին ստահոդ գրառումը կոշտ արձագանքի է արժանացել Իրանի կողմից, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելի դեսպանը Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են ընթերցած […]
13:58 22.07.2022
Հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախնդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու […]
12:17 22.07.2022
Թուրքական ազգայնական նեոնացիստական «Աթաման Քարդեշլիղի» խմբավորումն այրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի լուսանկարը՝ ցուցադրելով «Գորշ գայլերի» ժեստերը: Պատմում է infoteka24.ru կայքը: Ինչն ավելի կարևոր է, ըստ Սնելի, այս խումբը երկու տեսանյութ է տարածել, որտեղ նրանք հրապարակայնորեն հարձակվում են Թուրքիայում փախստականների վրա հենց այս շաբաթ: Թուրքիայի իշխանությունները անգործության են մատնված: Հիշեցնենք, որ Սնելը ձերբակալվել էր Թուրքիայում՝ […]
23:00 21.07.2022
«Ակկույուն» Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Այն կառուցվում է Մերսին նահանգում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։
19:30 21.07.2022
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս ընդդիմադիր Ալի Բաբաջանը, որը 2002-2007 թվականներին զբաղեցրել է նաև Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, քննադատել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: Սևծովյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում Բաբաջանն իր ղեկավարած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) նոր գրասենյակներ է բացել Բայբուրթում, Գյումուշհանեում և Քելքիթում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ելույթ ունենալով կուսակիցների և համակիրների առջև՝ Բաբաջանը […]
18:41 21.07.2022
Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։ Հայտարարության մեջ նշվում է նաև, […]
10:35 21.07.2022
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպում է անցկացրել:
22:40 20.07.2022
Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը: Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ […]
19:24 20.07.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։ Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն […]
18:38 20.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ուշագրավ է, որ արտգործնախարարների հեռախոսազրույցը կայացել է երեկ Թեհրանում ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից մեկ օր անց:
17:53 20.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա […]
16:18 20.07.2022
Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվել է, որ օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարը։ Ժողովին մասնավորապես անդրադարձ է լինելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ նոր անդրսահմանային գործողության նախապատրաստությունները։ Հրապարակման մեջ նշվել է, որ նիստի օրակարգային մյուս հարցը Սև ծովով […]
23:24 19.07.2022
Թուրքիային նոր սերնդի F-16 կործանիչների վաճառքի պայմանները խստացնող օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է հունական ու իսրայելական լոբբիստական ուժերի համատեղ ջանքերով: Այս մասին գրել է թուրքական «Akşam» իշխանամերձ թերթի կայքը՝ այդ համագործակցությունն անվանելով «կեղտոտ դաշինք»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը հղում է արել հունական «Ekathimerini» թերթում հրապարակված «Թուրք-հունական լոբբիների պատերազմը Վաշինգտոնում» հոդվածին, որում խոսվում է այս հարցում […]
21:35 19.07.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ Հունաստանի գործողություններին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ազգային անվտանգության հատկացումների օրենքի (NDAA) լրամշակմանը, փոխանցում է Ermenihaber-ը” Կոնգրեսական Քրիս Փափասի նախաձեռնությամբ ընդունված այդ լրացմամբ Անկարային F-16-երի հնարավոր վաճառքի համար 2 պայման է դրվել․ Վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան և պետք է հստակ […]
20:32 19.07.2022
Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը , հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Պուտինը մեկօրյա այցով Թեհրանում է։ Ինչպես սպասվում է, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։ Դրանից հետո կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կքննարկեն […]
19:02 19.07.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։ Հաղորդում է Aliq Media-ն։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են. Թուրքիան՝ 1294,0 մլն դոլար, Ռուսաստանը՝ 962,2 մլն դոլար, Չինաստանը՝ 922,5 մլն դոլար։ 2022 թվականի առաջին 6 ամսում Վրաստանից Ռուսաստան են արտահանվել […]
18:21 19.07.2022
Հուլիսի 19-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը հասել է 17․56-ի։ Սա 2022 թվականին լիրայի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ այս տարվա սկզբից կազմում է 25%, իսկ ապրիլի սկզբից՝ 15%։ Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ 1 եվրոյի փոխարժեքն այսօր հասել է 18 լիրայի։ Հիշեցնենք, որ 2021 թվականի […]
17:25 19.07.2022
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական IRNA-ն: «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը […]
16:57 19.07.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Թուրքիայի միջև ստորագրվել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Թուրքիայի և Իրանի նախագահները պաշտոնական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից հետո հանդես են […]