13:53 01.08.2022
Երկուշաբթի Թել Ավիվ-Մոսկվա չվերթն իրականացնող «Էլ Ալ-Ալ» ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է խնդրել Բաքվում, հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 14-րդ ալիքը: «Բեն Գուրիոնի անվան օդանավակայանից Մոսկվա մեկնած «Էլ Ալ-Ալ» ուղևորատար LY611 ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել՝ գտնվելով Ադրբեջանի օդային տարածքում։ Անձնակազմը մտադիր է վայրէջք կատարել Բաքվում»,- […]
23:59 31.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
12:38 31.07.2022
Ս․թ․ հուլիսի 29-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։ Դեսպան Ավագյանը […]
22:44 30.07.2022
Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. […]
18:05 30.07.2022
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հանդես է եկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության օգտին։ Նա նշել է, որ Իրանի անդամակցությունը կամրապնդի կազմակերպության դիրքերը համաշխարհային շուկայում։ « Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կնպաստի համաշխարհային շուկայում կազմակերպության ազգեցության ուժեղացմանը»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Տաշքենդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նստաշրջանի […]
14:11 30.07.2022
«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին` ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին»,- այս մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
12:19 30.07.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
00:30 30.07.2022
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում հայտարարվել է սգո օր։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։ Վարչապետն իր ցավակցությունն է հայտնում մահացածներիի ընտանիքի անդամներին և հարազատներին։ «Խորը ցավ եմ հայտնում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։ Այս դժվարին պահերին […]
22:04 29.07.2022
Վրաստանի Գուդաուրի հանգստավայրի շրջանում սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից։ Դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, աշխատակիցներին և ընկերներին: Գոմելաուրիի խոսքով ՝ զոհվածների թվում կա օտարերկրացի զբոսաշրջիկ: Եվս մեկ մարդ տուժել է։
20:36 29.07.2022
Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի […]
20:30 29.07.2022
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ կիրառված թեստերը: Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ այս տարի առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» և «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը: NAEC-ը հրապարակել է նաև տարրական […]
20:23 29.07.2022
Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է հյուրանոցներից մեկում։ Հուլիսի 29-ին, հաղորդել է A Haber-ը։ «Կարճ ժամանակում կրակը տարածվել է քամու օգնությամբ։ Հրդեհի մարմանը ներգրավվել են նաևմարզի անտառտնտեսությանը պատկանող ուղղաթիռները»,- հայտնել է հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, բրիգադները մեծ ջանքեր են գործադրում արագորեն տարածվող հրդեհի դեմ պայքարելու համար։ Աշխատանքներին մասնակցում են նաև շինարարական […]
19:51 29.07.2022
Ավտոարտադրության ոլորտում գործող ընկերությունները, որոնք ցնցվել են այնպիսի ճգնաժամերից, ինչպիսիք են Covid-19-ի համաճարակը, չիպերի ճգնաժամը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, ամռան ամիսներին ժամանակավորապես դադարեցնում են արտադրական գործընթացը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ճապոնական ավտոարտադրող «Toyota» ընկերությունը նույնպես որոշել է որոշ ժամանակով փակել Թուրքիայում գտնվող խոշոր գործարանը: Ընկերության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օգոստոսի 1-ից սկսած ժամանակավորապես դադարեցվելու […]
19:35 29.07.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ուղղաթիռում, բացի անձնակազմի անդամներից, գտնվել են նաև գերատեսչության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ու բժիշկները։ «Տուժածների վերաբերյալ բոլոր մանրամասները ճշտվում են, և ՆԳՆ-ն հավելյալ տեղեկատվություն […]
15:52 29.07.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական սահմանին գտնվող մաքսակետերի գործունեության վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ծառայության փոխանցմամբ՝ վերջին շրջանում կտրուկ աճել է Ռուսաստանի սահման անցնող մեքենաների թիվը, սակայն, չնայած դրան, տեղեկատվությունը, թե մաքսավորները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։ «Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին […]
13:55 29.07.2022
UEFA-ն հետաքննություն է սկսել Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե» – «Դինամո» թիմերի պատասխան հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այն պահին, երբ ուկրաինական թիմը՝ Կիևի «Դինամոն», խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել էին սադրանքի դիմել և վանկարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական […]
12:40 29.07.2022
Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։ Այցի մանրամասները ներկայացնում է ՍԱՏՄ-ն: ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։ Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների […]
10:48 29.07.2022
Գերմանիայից արտաքսված ևս երկու ադրբեջանցի ապաստան հայցողներ՝ Էմին Մալիկովը և Անար Ալիևը, ձերբակալվել են թմրանյութերի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է oc-media.org կայքը: Տեղեկացնում է, որ 2021 թվականից ի վեր Գերմանիան 8 քաղաքական փախստականի է արտաքսել Ադրբեջան նրանց ձերբակալելու համար։ Մեկ ուրիշը երեկ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
21:00 28.07.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը հայտարարել է, որ բոլորը պետք է իմանան, որ Իրանի դեմ ամենափոքր ագրեսիան կստանա ջախջախիչ պատասխան։ Նախագահ Ռաիսին Համադան նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով իրանական բանակի մեծ թվով սպաների առջև, ասել է, որ թշնամիները ուշադիր հետևում են Իրանի զինված ուժերի ձեռքբերումներին։ Նախագահն ասել է, որ Իրանի ներկայիս հզորությամբ ոչ […]
20:44 28.07.2022
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9456 դեպք, մահացել է 42 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 837-ի: Մեկ օրում գրանցված 9456 նոր դեպքից 1344-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 368 հազար 945 դեպքից առողջացել կամ […]
20:16 28.07.2022
Վրաստանի պետական գյուղատնտեսական լաբորատորիայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի հանրապետության սննդամթերքի անվտանգության ծառայության, էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության վարչության, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր սպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակության անդամներն այցելել են Գյուղատնտեսության պետական լաբորատորիա և տեղեկատվություն ստացել նմուշների ստացման, հետազոտությունների և լաբորատոր […]
20:02 28.07.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 135 հազար 457 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 340 տոկոսով։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ԵՄ երկրներից Վրաստան է մուտք գործել 28 հազար 989 մարդ։ Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատը՝ […]
18:42 28.07.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բացի երկկողմ հարաբերություններից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես օրինակ Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղարաբաղի հարցին: Թուրքիայի արտգործնախարարը […]
17:49 28.07.2022
Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ստամբուլում արտգործնախարարների […]
17:36 28.07.2022
Թեհրանը պլանավորում է շաբաթների ընթացքում սկսել նոր միջուկային հետազոտական ռեակտորի շինարարությունը կենտրոնական Սպահան նահանգում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար, փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։ «Մենք պլանավորել ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսենք Սպահանում հետազոտական ռեակտորի կառուցումը: Սա ամբողջովին ներքին նախագիծ է, որը կփակի հետազոտությունների, գնահատման, փորձարկման և ապահովելու […]
15:58 28.07.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ամբողջ երկրում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, ձերբակալել է 20 մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման և մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, փոխանցում է Aliq.ge-ն։ Քվեմո Քարթլիում, Իմերեթում եւ մայրաքաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում, թմրանյութ վաճառելու մեղադրանքով 14 […]
15:49 28.07.2022
Հայտնի է հուլիսի 26-ին օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ադրբեջանի ԶՈՒ երկրորդ բարձրաստիճան սպայի ինքնությունը․ փոխանցում է infoteka24-ը։ Ըստ ադրբեջանական բաց աղբյուրների՝ նա պաշտպանության նախարարի տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն է։ Նա ստացել է բեկորային վնասվածքներ։ Ավելի վաղ infoteka24 պորտալը հայտնել էր, որ ականի պայթյունի հետևանքով գնդապետ Իսբանդիյարովի ոտքի մի […]
15:17 28.07.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդու՝ Էդուարդ Սաակաշվիլիի խոսքերով, հոր առողջական վիճակն էապես չի բարելավվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել երրորդ նախագահի դերը քաղաքականության մեջ, ինչը իշխող «Վրացական երազանքի» գործը կհեշտացնի ընդհանուր համաձայնության հասնելու առումով։ «Ես սպասում էի, որ նրա վիճակն ավելի լավ կլինի։ Ամեն դեպքում, ինքն ինձ […]
14:41 28.07.2022
Վրացական լարին շարունակում է արժևորվել: Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.7650 լարիով։ Аliq.ge-ի փոխանցմամբ՝ համակարգում առևտուրը սկսվել է 2.7736 փոխարժեքով: Հուլիսի 27-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.7791 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8208 լարի։
14:26 28.07.2022
Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի […]