19:00 16.06.2022
Քաղաքային դատարանի որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլիի սահմանի հատման գործով եզրափակիչ դատական նիստը կանցկացվի «Վիվամեդի» կլինիկայում։ Այս մասին որոշում է կայացրել դատավոր Նինո Չախնաշվիլին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Դատախազությունը դիմել է դատարան՝ արտագնա նիստ անցկացնելու միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը դրա հետ համաձայն չէր։ Ինչպես նշել են Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները, Միխեիլ Սաակաշվիլին իրեն վատ է զգում և չի կարող մասնակցել […]
18:54 16.06.2022
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, […]
18:29 16.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
16:52 16.06.2022
Աշխարհի 34 երկրում արձանագրվել է կապիկի ծաղիկի 1704 դեպք՝ հիմնականում երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է նաև հարևան Վրաստանում։ Վարակի կանխարգելման ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում։ Առողջապահության նախարարությունում թեմայի շուրջ ասուլիս է հրավիրվել: Լրագրողների հարցերին պատասխանել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային […]
16:00 16.06.2022
Վրաստանում հունիսի 20-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր չի լինի։ Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության և ոլորտի մասնագետների առաջարկությամբ՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական կայուն իրավիճակը, փոխանցում է Aliq.ge-ն։ Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ բուժհաստատություններում դիմակի օգտագործումը մնում է պարտադիր, իսկ հասարակական տրանսպորտում և մարդաշատ այլ վայրերում այլևս պարտադիր չէ։ «Համաճարակաբանական իրավիճակի […]
15:55 16.06.2022
Թուրքական լրատվական կայքերը հաղորդում են, որ մինչ Թուրքիան քննարկում է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելու հարցը, ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ-ն առաջին անգամ «Chinook» և «Black Hawk» ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ հատուկ ռազմական գործողություններ է իրականացրել Թուրքիայի սահմանին չափազանց մոտ գտնվող Ալ-Հումեյրա շրջանում: Ըստ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ […]
15:35 16.06.2022
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ իրավապահները Քվեմո Քարթլիում՝ անչափահաս երեխային ամուսնանալ ստիպելու մեղադրանքով ձերբակալել են հորը, փոխանցում է Aliq.ge-ն։ ՆԳՆ տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հոգեբանական ազդեցությամբ ստիպել է 2004 թվականին ծնված անչափահաս երեխային՝ իր կամքին հակառակ ամուսնանալ։ «Այդ մասին աղջիկը հայտնել է ոստիկանություն, իրավապահները, ստանալով ծանուցումը, կատարել են համապատասխան քննչական, ինչպես նաև […]
15:16 16.06.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում է, փոխանցում է Aliq.ge-ն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին։ Նշենք, որ Զուրաբիշվիլին մասնակցում է «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» խորագրով Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։ Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Զուրաբիշվիլին այսօր կվերադառնա Ադրբեջանից և կմասնակցի Եվրոպայի հրապարակում կայանալիք հանրահավաքին։
14:02 16.06.2022
Վրաստանը և մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի 100 երկրների հետ միասին կընդգրկվեն National geographic Travel magazine-ի զբոսաշրջային ուղեցույցում։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հյուրընկալել է National Geographic Travel ամսագրի լրագրող Ջոզեֆ Ռիչարդ Յոգերտին, ով կայցելի Վրաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Զբոսաշրջության վարչության համաձայն՝ National Geographic Travel-ի ներկայացուցիչը Վրաստանում արդեն այցելել է Թբիլիսի, հետո՝ Ուփլիսցիխե՝ Կովկասի ամենահին […]
13:23 16.06.2022
Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։ Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով […]
10:35 16.06.2022
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա: Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը: […]
21:17 15.06.2022
Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն արձագանքել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը: Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է Սիրիայում ռազմական գործողության, որն ուղղված է լինելու Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ: «Մենք կարծում ենք, որ դա խելամիտ քայլ չի լինի, քանի որ այն կարող է իրավիճակը ապակայունացնել»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է […]
19:13 15.06.2022
Իռլանդիայի Սենատը Վրաստանի եվրաինտեգրմանը սատարող բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիությանը Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Դուբլինը կարծում է, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումը կօգնի Վրաստանին ավելի մոտենալ ԵՄ-ին և շարունակել բարեհաջող իրականացնել բարեփոխումները։ «Իռլանդիայի Սենատն աջակցում է Եվրամիության ընդլայնմանը` միանալով եվրոպական նորմերն ու արժեքները կրող երկրներին, անկեղծորեն կատարելով Եվրամիության հանդեպ իրենց […]
18:34 15.06.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։ Հաղորդում է Aliq Media-ն; Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում: «Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն […]
15:28 15.06.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան դեռևս մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել դաշինքի կենտրոնակայան։ Սկանդինավյան այս երկու պետությունների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին առայժմ ընդդիմանում է միայն Թուրքիան։
15:20 15.06.2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հունիսի 23-24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն: Նախատեսվում են բանակցություններ ԱԳ նախարարի հետ, սպասվում է հանդիպում նախագահի հետ: Դա նշանակում է քննարկել […]
15:08 15.06.2022
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին, տեղեկացնում է ԱԺ կայքը։ ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն` հավելելով, որ փոխայցերը […]
13:58 15.06.2022
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայմանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար: […]
23:22 14.06.2022
Իրանի աշխատանքի, սոցիալական ապահովության և կոոպերատիվների հարցերով նախարար Խոջաթոլլա Աբդոլմալեկին հրաժարական է տվել երեքշաբթի: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։ «Աշխատանքի նախարարի հրաժարականն ընդունվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից»,- լուրը մեկնաբանել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին: Նա նաև նշել է, որ սա իր հրաժարականի երկրորդ խնդրանքն է: Ջահրոմիի խոսքով՝ Աբդոլմալեքին […]
19:28 14.06.2022
Եվրահանձնաժողովը Եվրամիությանը խորհուրդ կտա Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի դեպքում այնքան էլ համոզված չէ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico.com-ը, որի աղբյուրները հունիսի 13-ին Բրյուսելում տեղի ունեցած բանավեճի մասին տեղեկացված պաշտոնյաներն են: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Եվրահանձնաժողովում բանավեճին նախորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Կիև, որտեղ […]
19:03 14.06.2022
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հունիսի 13-ին նշվել է վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից: Հաղորդում է Aliq Media-ն։ Ընդունելության ու համերգին ներկա են գտնվել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր […]
18:47 14.06.2022
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Դոնմեզը նշել է, որ իրենք նախատեսում են առավելագույն արդյունահանման հասնել մինչև 2026 թվականը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ 2023-ի առաջին քառորդում օրական արտադրված […]
18:35 14.06.2022
Անցած շաբաթվա ընթացքում (06-12.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք։ Առողջացել է 546 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 100 հազար 232 թեստավորում է կատարվել: Դրականության […]
18:32 14.06.2022
Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Որպես պատճառ՝ նախարար Լապիդը նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իրանցի հատուկջոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձակումներ գործել Թուրքիայում […]
16:00 14.06.2022
Սիրիայի խորհրդարանում նիստ է հրավիրվել կապված Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի զավթողական գործողությունների նպատակն է փոխել Սիրիայի հյուսիսի ժողովրդագրական պատկերը: Նշվել է, որ Թուրքիան տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար հաճախ է օգտագործում միգրացիայի […]
14:45 14.06.2022
Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված, փոխանցում է Ermenihaber-ը։ Այն բանից հետո, երբ Փայլանը խորհրդարանում […]
23:36 13.06.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել: «Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ […]
22:05 13.06.2022
Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպությունը մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրած հարցման ժամանակ մասնակիցներին ուղղել է հետևյալ հարցը «Եթե նախագահական ընտրությունների 1-ին փուլում մասնակցեն Էրդողանը (ներկայիս նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ […]
20:26 13.06.2022
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։ Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]