TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

16:48 25.06.2022

ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական […]

̰

12:17 25.06.2022

Իրանի հարավում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քիշից 32 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցության նոր ճանապարհային քարտեզը

21:27 24.06.2022

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նրան նախ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա կայացել է կողմերի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, եղել է տնտեսությունը։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, […]

̰
Լավրովը հայտարարել է Ադրբեջանի ու Հայաստանի կողմից սահմանազատում չիրականացնելու բացակայության մասին

17:30 24.06.2022

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում երկրորդ հանդիպման պատրաստակամությունը և չեն ազդարարել, որ մտափոխվել են։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք խոսել ենք ընդամենը մի քանի շաբաթ առաջ Երևանում իմ այցի ժամանակ և՛ վարչապետի, և՛ արտաքին […]

̰
Նախատեսվում է Հայաստանում հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ

17:17 24.06.2022

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Հունիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա Կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հրավիրում ենք շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մասնակցելու […]

̰
Պատրաստ ենք աշխատել առաջիկայում կարգավիճակ ստանալու համար. Զուրաբիշվիլի

16:51 24.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրամիության խորհրդի՝ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության, իսկ Վրաստանին հեռանկար տալու որոշմանը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Զուրաբիշվիլիի խոսքերով՝ սա պատմական օր է, քանի որ ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը: «Այժմ մենք պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ հասնելու թեկնածուի կարգավիճակին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը: Զուրաբիշվիլին […]

̰
Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը

16:48 24.06.2022

Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ թուրքական մամուլի հաղորդմամբ՝ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որը նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ Թուրքիայի քաղաքացի […]

̰
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում

14:49 24.06.2022

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի, ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է հայ-թուրքական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ […]

̰
Իսրայելն ու Թուրքիան սկսել են աշխատանքներ իրականացնել դեսպանների նշանակման ուղղությամբ

14:07 24.06.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳՆ-ղեկավար Յայիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների դեսպանների նշանակման հարցին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ Չավուշօղլուի՝ «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»: Անդրադառնալով Իսրայելի զբոսաշրջիկներին «սպառնացող վտանգներին», որի մասին պնդում է իսրայելական կողմը, Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանխելու է […]

̰
Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ

11:41 24.06.2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն՝ արձանագրելով, որ այս որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների: «Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառելու […]

̰
Վրաստանն ավելի շատ է արժանի ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան. Ղարիբաշվիլի

20:16 23.06.2022

Վրաստանն ավելի արժանի էր ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Իհարկե, ես չեմ նախանձում ոչ մեկի հաջողությանը, ընդհակառակը, ուրախ եմ ուկրաինացիների և մոլդովացիների համար, բայց Վրաստանն ավելիին էր արժանի, եթե այս երեք երկրներից որևէ մեկն արժանի էր դրան, դա մենք էինք: Ընկերներ, մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր  Աշխարհում […]

̰
Կարսի հայկական գերեզմանները՝ թուրք գանձագողերի թիրախում

20:10 23.06.2022

Թուրքիայի Կարսի քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։ Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու […]

̰
Լիտվայի և Լատվիայի նախագահներն արձագանքել են Զուրաբիշվիլիի կոչին

19:42 23.06.2022

Լիտվայի և Լատվիայի նախագահներն արձագանքել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչին, որտեղ Զուրաբիշվիլին խնդրում է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ։ Լիտվայի նախագահ Գիտանա Նաուսեդան և Լատվիայի նախագահ Էգիլ Լևիցն ասել են, որ երկու երկրներն էլ աջակցում են Վրաստանի եվրաինտեգրմանը։ Լատվիայի նախագահը նշել է` այս ճանապարհին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Վրաստանում եվրոպական կողմնորոշումը լինի […]

̰
Լավրովը Թեհրանից ժամանել է Բաքու

18:36 23.06.2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Թեհրանից ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։ ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցը երկօրյա է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին, ինչպես նաև նախատեսված է նրա հանդիպումը  նախագահ Իլհամ Ալիևի հետ։

̰
Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է համագործակցության համաձայնագիրը

17:49 23.06.2022

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները լավ են անցել, մտքեր են փոխանակվել Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ։ «Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք պարոն Լավրովի հետ, քննարկեցինք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր»,- ասել է Աբդոլլահիանը։ Նա հավելել […]

̰
Իրանում դատարանը բավարարել է ավելի քան 4 մլրդ դոլար գումարի հայցն ԱՄՆ-ի դեմ

16:33 23.06.2022

Իրանում դատարանը հունիսի 23-ին որոշել է հավանություն տալ ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ իրանցի միջուկագետ ֆիզիկոսների ընտանիքներին ավելի քան 4 միլիարդ դոլար փոխհատուցման վճար պահանջելու հայցին, որոնք զոհվել են ահաբեկչական գործողությունների հետևանքով: Թեհրանի դատարանը, հունիսի 23-ին հաղորդել է ISNA գործակալությոնը, ԱՄՆ-ի իշխանություններին մեղսակից է ճանաչել այդ ահաբեկչական գործողություններին, որոնք «հանգեցրել են միջուկագետ գիտնականների մարտիրոսական մահվան և ֆիզիկական, […]

̰
Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանի թեկնածությանը՝ պայմանները կատարելուց հետո

15:54 23.06.2022

Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որը կոչ է անում Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ, ինչպես նաև աջակցել Վրաստանի եվրոպական հեռանկարին, փոխանցում է Aliq.ge-ն։ Բանաձևին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։ Փաստաթղթում խորհրդարանականները Եվրախորհրդին կոչ են անում Ուկրաինային և Մոլդովային անհապաղ տրամադրել ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Նույնը խորհուրդ է տրվում Վրաստանին, […]

̰
Էրդողանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սալմանին, որին նա համարում էր մարդասպան

15:52 23.06.2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է, որ տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական […]

̰
16 տարի անց Իսրայելի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

13:57 23.06.2022

Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդն հունիսի 23-ին կմեկնի Թուրքիա։ Դա կլինի արտգործնախարարի մակարդակով իսրայելցի պետպաշտոնյայի առաջին այցը Թուրքիա 16 տարվա դադարից հետո: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Յայիր Լապիդը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային առնչվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգի կարևոր թեմաներից է լինելու երկու երկրների դեսպանների նշանակման հարցը: Անդրադարձ է կատարվելու […]

̰
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

19:47 22.06.2022

Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարելու Անկարա։ Նրան նախ ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո հանդիպում է կայանալու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, լինելու է տնտեսությունը։ Երկու երկրների միջև ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։ Էրդողանն […]

̰
Դիզվառելիքի դեֆիցիտ․ Ադրբեջանը չի կարողանում Վրաստանին դիզվառելիք մատակարարել

19:18 22.06.2022

Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի արժեքը բարձրանում է։ Փոխանցում է BusinessPressNews-ը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Բրենդային գազալցակայաններում մեկ լիտր դիզվառելիքի արժեքը գերազանցել է 4,40 լարին։ Վրաստանի նավթ ներմուծողների միության ղեկավար Վանո Մվրալաշվիլիի խոսքերով՝ երկրում դիզվառելիքի պակաս կա, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ Ադրբեջանից և Ռուսաստանից ներմուծման զգալի ուշացումներով։ «Այսօր մեզ դիզվառելիքի հիմնական մատակարարը […]

̰
Ռուսական և թուրքական զինվորական պատվիրակությունները բանակցել են Մոսկվայում

18:50 22.06.2022

Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի ու Ռուսաստանի զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է ուկրաինական նավահանգիստներում սպասող, հացահատիկներով բեռնված նավերի դուրսբերման հարցը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքական կողմը հաղորդել է, որ թուրք և ռուս գեներալների ղեկավարությամբ անցկացված հանդիպումը կառուցողական է եղել ու անցել բավականաչափ դրական մթնոլորտում: Կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման նպատակով առաջիկայում […]

̰
Վրաստանի ընդդիմադիր պատգամավորները մեջքով են նստել վարչապետին՝ ի նշան բողոքի

18:43 22.06.2022

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթի ժամանակ մեջքով են նստել՝ ի նշան բողոքի։ Հաղորդում է Aliq.Media-ն։ Պատգամավորների բողոքին հաջորդել է Ղարիբաշվիլիի հետևյալ արտահայտությունը. «Եթե Իվանիշվիլին չգար (նկատի ունի 2012-ին Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ «Վրացական երազանքի» իշխանության գալը․ խմբ․), այստեղ երկրորդ Մարիուպուլ կլիներ»։

̰
Լարին շարունակում է կայունանալ

15:37 22.06.2022

Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 22-ին մեկ դոլարը արժե 2,9277 լարի: Ինչ վերաբերվում է եվրոյին, ապա մեկ եվրոն արժե 3,0925 լարի, բրիտանական ֆունտ ստեռլինգը՝ 3,6002 լարի։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ այսօրվա առուվաճառքի արդյունքում ձեռք բերված փոխարժեքը կակտիվանա վաղը։

̰
Ընդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

13:57 22.06.2022

Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով. փոխանցում է Ermenihaber-ը։ Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը: Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել […]

̰
Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

10:38 22.06.2022

Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 35 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Հայաստանը փորձում է ներդրումներ անել Իրանի Չաբահար նավահանգստի տարանցիկ փոխադրումների ոլորտում

09:31 22.06.2022

Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով ParsТoday-ին։ Իրանում ՀՀ դեսպանը հավելել է. «Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքներըՀնդկաստանիցհասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։ Արսեն Ավագյանը […]

̰
Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

08:26 22.06.2022

Թուրքիայի հարավային Մարմարիս նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել, հայտնել են Մուղլա նահանգի անտառտնտեսության վարչությունից։ «Մարմարիսում տեղական ժամանակով ժամը 19.58-ին անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, քամու ուժեղ պոռթկումների պատճառով հրդեհը տարածվել է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են վարչությունից։ Առաջին […]

̰
Վրաստանում 5 ամսվա ընթացքում գրանցվել է ՀՀ՝ 36, ՌԴ՝ 409 տնտեսվարող սուբյեկտ

20:38 21.06.2022

Վրաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Միխեիլ Չելիձեն ասել է, որ հարևան երկրներից ընկերությունները տեղափոխվում են Վրաստան՝ օգտվելու ազատ առևտրի համաձայնագրի առավելություններից: Փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով BusinessPressNews-ին: 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին հարևան երկրներից՝ Վրաստանում գրանցվել է 800 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից միայն 101-ն են Վրաստանի հիմնադրի հետ համատեղ ձեռնարկություններ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված […]

̰
ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ մենք պետք է տարածքային խնդիրը լուծենք․ Ղարիբաշվիլի

18:42 21.06.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին, ասել է, որ դրա համար Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրներ լուծի։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վարչապետի խոսքերով՝ հասկանալի է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն Վրաստանի ցանկությունը չէ։ Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր անդամ երկրների միջև՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելու համար։ «Մենք […]

̰
BACK_TO_TOP