TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Անցած մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 616 նոր դեպք

18:14 21.06.2022

Անցած շաբաթվա ընթացքում (13-19.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 616 նոր դեպք։ Առողջացել է 482 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 78 հազար 650 թեստավորում է կատարվել: Դրականության […]

̰
Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման հարցը

16:33 21.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ժամանակ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել թուրք-բրիտանական համագործակցության առկա վիճակի և հեռանկարների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության թեմային, քննարկվել տարածաշրջանային գործընթացները, այդ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

16:21 21.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել

13:37 21.06.2022

Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ: Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, […]

̰
Մանիֆեստ. Վրաստանում ժողովրդական շարժում է ստեղծվում

23:50 20.06.2022

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Խորհրդարանի դիմաց ժամեր առաջ մեկնարկած «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան ցույցի կազմակերպիչները, այնուհետև հավաքվելով բեմում՝ հայտարարեցին մանիֆեստ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ակտիվիստներն ասել են, որ ցանկանում են ստեղծել ժողովրդական շարժման ազգային խորհուրդ, որտեղ կներգրավվեն հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ ներկայացուցչիչները և, առհասարակ, բոլոր քաղաքացիները: Կից ներկայացնում ենք հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձները՝ […]

̰
Իմ դատավարության հարցում շտապում են. Սաակաշվիլի

23:35 20.06.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր առաջ հիվանդասենյակում դատավորն ու դատախազն այցելել են իրեն՝ դատավարությունը վարելու, քանի որ ինքը՝ Սաակաշվիլին չի կարողացել դատարան գնալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Սաակաշվիլիի խոսքով՝ իր դատավարության առումով շտապում են, որովհետև առկա «դատողությունների» մասին որոշումը շուտով կկայացնի […]

̰
Թուրքիայում հասունանում է արժութային ճգնաժամ

21:16 20.06.2022

Թուրքական մամուլն անդրադարձել է լիրայի արժեզրկմանը՝ հայտնելով, որ հունիսի 20-ին գրանցվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր լիրայի անկման ամենաբարձր ցուցանիշը (1 ԱՄՆ դոլար = 17.37 թուրքական լիրա): Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս համատեքստում, ըստ թուրքական աղբյուրների, բոլորն ուշադրությամբ սպասում են հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա կատարելիք այցին։ Թուրքական կառավարության ձեռնարկած միջոցները […]

̰
«Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

18:25 20.06.2022

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին և թուրք-իրանական հարաբերություններին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խաթիբզադեն նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «շատ բազմաշերտ և ռազմավարական են»։ «Տարածաշրջանում մեր ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի հետ […]

̰
Վրաստան ցորենի ներկրումը նվազել է. ՌԴ-ն հիմնական մատակարարն է

18:14 20.06.2022

2022 թվականի մայիսին Վրաստանը գնել է ընդամենը 2 743 տոննա՝ 1 072 միլիոն դոլար արժողությամբ ցորեն։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Geostat-ի փոխանցմամբ՝ այն գրեթե 90 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նշենք, որ 2021 թվականի մայիսին Վրաստան է ներմուծվել 26 212 տոննա ցորեն՝ ընդհանուր 6,296 մլն […]

̰
Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Ուզբեկստան

16:20 20.06.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-22-ը պետական այցով կմեկնի Ուզբեկստան։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ուզբեկստանի նախագահականի պաշտոնական կայքը։ Այցի օրակարգում են ռազմավարական գործընկերության ուզբեկա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության ընդլայնման հարցեր։ «Երկու երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը, գործարար և տարածաշրջանային մակարդակով համագործակցության կապերի ամրապնդմանը, տնտեսության տարբեր […]

̰
Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև բախումներ են եղել

16:00 20.06.2022

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ներխուժումից առաջ, զինված բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև, որոնք մտնում են «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման մեջ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի փաստացի օկուպացիայի տակ գտնվող Ալ Բաբում և Աֆրինում տեղի ունեցած բախումների հետևանքով զինված խմբավորումների շրջանում եղել է 8 սպանված և բազմաթիվ վիրավորներ: […]

̰
Իսրայելի արտգործնախարարը հունիսի 23-ին կայցելի Թուրքիա

22:10 19.06.2022

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նախատեսում է հունիսի 23-ին այցելել Թուրքիա, կիրակի օրը լրագրողներին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ «Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը մեր երկիր կայցելի 2022 թվականի հունիսի 23-ին։ Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի կունենան առաջիկա այցի շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Մայիսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Իսրայել, […]

̰
Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել

19:26 19.06.2022

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը մնացել է անփոփոխ՝ 141 363 մարդ, վերջին 24 ժամում COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Կիրակի հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։   Վերջին 24 ժամում հայտնաբերվել է COVID-19 վարակի 160 նոր դեպք, որից 40-ը հոսպիտալացվել է։ Մոտ 297 COVID-19 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և գտնվում […]

̰
3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

14:21 19.06.2022

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։ Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) […]

̰
Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ՆԱՏՕ-ին միանալու քայլերի է սպասում․ Քալըն

19:35 18.06.2022

Թուրքիան դեռևս կոնկրետ քայլեր է ակնկալում Ֆինլանդիայից և Շվեդիայից Անկարայի պահանջների կատարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝մեջբերելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքերը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «անվտանգության կազմակերպություն» է, և նրա անդամները պետք է ենթարկվեն դաշինքի սկզբունքներին։ «Սա «ազատ» ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն … Նրանք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն մեր […]

̰
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է Նաթանզի միջուկային օբյեկտի մոտ շինարարության մեկնարկի մասին

18:38 18.06.2022

The New York Times-ը հայտնել էր, որ Նաթանզի մոտ գտնվող իրանական միջուկային կենտրոնի տարածքում թունելների ակտիվ շինարարություն է ընթանում։

̰
Իրաքը 1,6 դոլար է վճարել Իրանին՝ գազի ներկրման պարտքի դիմաց

18:23 18.06.2022

Իրանից գազի արտահանումն աճել է 25%-ով, իսկ արժութային հասույթը՝ 90%-ով։

̰
Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 141 հազարը

18:10 18.06.2022

Իրանում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 150 207 700 դեղաչափ։

̰
Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինա գագաթնաժողով անցկացնել

16:41 18.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինա գագաթնաժողով անցկացնել, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը պատրաստակամություն է հայտնել, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մեր առաջնորդը հարմար պահի ցանկանում է անցկացնել Թուրքիայի ու Սերբիա-Բոսնիա և Հերցեգովինայի գագաթնաժողովը: Մեր շփումներում նման պատրաստակամություն է հայտնել Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ […]

̰
Իրանի կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչն այցելել է Անթիլիաս

15:30 18.06.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հունիսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնի ներկայացուցիչ Ալ-Սայտ Մուհհամեդ Ռիտա Մուրթատուին: «Արմենպրես»-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից հայտնեցին,որ ներկայացուցիչը Նորին Սրբությանն է հանձնել հիշյալ կենտրոնի նորանշանակ տնօրեն Մեհտի Իմնիբուրի նամակը: Նամակում տնօրենն իր անհանգստությունն է հայտնել աշխարհում կրոնների միջև երկխոսության առնչությամբ և շեշտել […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

14:56 18.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
«Գազպրոմ»-ը տեխնիկական պատճառներով կդադարեցնի «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը

14:21 18.06.2022

«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ «Թուրքական հոսք» գազատարով գազի փոխադրումը ժամանակավորապես կդադարեցվի 2022 թվականի հունիսի 21-ից մինչև հունիսի 28-ը՝ պլանային պրոֆիլակտիկ սպասարկման պատճառով», – ասված է հայտարարության մեջ: Ընկերությունից հավելել են, որ նման որոշումը նախապես համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ […]

̰
Լավրովն ու Բայրամովն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

23:31 17.06.2022

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Բայրամովն ու Լավրովն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով եռակողմ հայտարարությունների կետերի ամբողջական կատարման կարևորությունը: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում»,- ընդգծել են ԱԳՆ-ում:

̰
Թուրքիայում հանգիստը անցկացնող ռուսների թիվն աճել է

23:27 17.06.2022

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների պահանջարկն աճել է: Այնքան է աճել, որ ըստ ասոցացիայի, առաջիկա օրերի համար նախանշված չվերթների քանակն այլևս բավարար չէ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասոցիացիան ընդգծել է, որ այս պահին նույնիսկ Մոսկվայից անհնար է երկու-երեք օրով  շրջագայությունների մեկնել Անթալիա։ Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդ է դարձել Ռուսաստանից դեպի […]

̰
Լեհաստանը պատրաստ է ընդունել և բուժում տրամադրել Սաակաշվիլիին

20:31 17.06.2022

Լեհաստանի Սեյմի փոխմարշալ Մալգոզատա Գոշիևսկան Վիվամեդի կլինիկայում սպասում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցելու թույլտվությանը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գոշիևսկան ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ հանդիպմանը խոստացել է, որ Գոշիևսկային իրավունք կտա հանդիպել Սաակաշվիլիի հետ՝ որպես Լեհաստանի վարչապետի ներկայացուցիչ, սակայն վերջինիս հնարավորություն չեն տվել այցելել Սաակաշվիլիին։ «Եվրոպական […]

̰
Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին

20:06 17.06.2022

Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։ Եվրահանձնաժողովը հանձնարարական է տալիս. Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածուի կարգավիճակ՝ կից պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչև թեկնածուի կարգավիճակ ստանալը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ որոշումը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման և հարևանության քաղաքականության […]

̰
Էրդողանը սպառնացել է Հունաստանին

19:42 17.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի  նախապես ծրագրած նիստը: Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի։ «Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ […]

̰
Հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով Թբիլիսիում փողոց է անվանակոչվել

19:36 17.06.2022

Թբիլիսիում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի անվան փողոցի պաշտոնական բացման արարողությունը։ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը այսուհետ կկրի հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը: Հաղորդում է Aliq Media-ն։ Փողոցի բացման արարողությունը կայացել է Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ փողոցը պաշտոնապես անվանակոչվել է սույն թվականի մարտի 11-ին, իսկ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ […]

̰
Թուրքիան մեղադրել է Գերմանիային Հունաստանի հարցում կողմնապահության մեջ

16:42 17.06.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ, դեսպան Թանժու Բիլգիչն անընդունելի է համարել Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստիան Վագների հնչեցրած մեղադրանքները Թուրքիայի հասցեին՝ դրանք անվանելով «անհիմն»։ Քրիստիան Վագները հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումը մտահոգություն է առաջացնում։ Իսկ Թանժու Բիլգիչը ի պատասխան պնդում է, որ այդ Հունաստանն է խախտում Թուրքիայի օդային տարածքը և թռիչքներ իրականացնում […]

̰
Լավրովը դրական է գնահատել Վրաստանի հետ «անցակետերի» ժամանակավոր բացումը

20:47 16.06.2022

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նորընտիր դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քննարկվել են երկկողմ կարևոր հարցեր։ Հաղորդում է Aliq Media-ն։ Տեղեկության համաձայն՝ քննարկվել են Ժնևի միջազգային քննարկումները, «Ռուսական հատուկ ռազմական գործողությունը Դոնբասի պաշտպանության համար», երկկողմ ինտենսիվ երկխոսության զարգացումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, առևտրատնտեսական կապերը, […]

̰
BACK_TO_TOP