TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիան ավելի քան 10 մլրդ դոլար կծախսի ծովից գազի «առաքման» համար

18:12 13.06.2022

Թուրքիան առաջին խողովակն է բաց թողնում դեպի ծով, որով Սև ծովի Սաքարյա հանքավայրից բնական գազը կհասնի ցամաք, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ Թուրքիան գրեթե 10 միլիարդ դոլար կներդնի Սև ծովում 540 միլիարդ խորանարդ մետր գազ արդյունահանելու և փոխադրելու նախագծում, ավելի վաղ գրել էր Sabah թերթը։ Գազատարի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը […]

̰
Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

17:52 13.06.2022

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել Իրանի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:48 13.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Վրաստանից կարտոֆիլի արտահանմամբ Հայաստանը հինգերորդն է

15:52 13.06.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 2,7 անգամ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից արտահանվել է 15 291 տոննա՝ 2,941 մլն դոլար արժողությամբ կարտոֆիլ, իսկ 2021 թվականի առաջին չորս ամիսներին՝ 5 517 տոննա։ Վրաստանից 2022 թվականի […]

̰
Ըստ թուրքական թերթի՝ քրդերն ու ամերիկացիները Սիրիայի հյուսիսում սկսել են պարեկային ծառայություն

15:46 13.06.2022

Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի քրդական ուժերի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցը։ Վերջիններիս Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։ Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիսային 5 շրջանում, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել, ամերիկացի զինվորները և քուրդ զինյալներ սկսել են պարեկապահակային ծառայություն իրականացնել: Աղբյուրը նաև հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են […]

̰
Մրրիկի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայում

10:27 13.06.2022

Մրրիկի պատճառով մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի Էսենբոգա օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sözcü պարբերականը: Սկզբում մրրիկն անցել է Անկարայի կենտրոնական Պոլատլա շրջանով, այնուհետև տեղափոխվել օդանավակայանի տարածք: Ինքնաթիռները, որոնք չեն կարողացել վայրէջք կատարել, ուղարկվել են հարակից նահանգների օդանավակայաններ: Թուրքիայի մայրաքաղաքն արդեն մի քանի օր է՝ ջրհեղեղների ու փոթորիկների գերակայության տակ է: Տարբեր […]

̰
Վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ

15:32 12.06.2022

2022թ.-ի հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունն կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ։

̰
Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

19:45 11.06.2022

Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող կորպորացիան։ Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։

̰
Իրանում կորոնավիրուսի նոր դեպքերը 44 %-ով նվազել են

19:37 11.06.2022

Անցած շաբաթ Իրանում կորոնավիրուսի դեպքերը նվազել են 44%-ով և կազմել են 178։ Մեկ օրվա ընթացքում COVID-19-ի հետևանքով 22 մարդ է մահացել։ Այս ամենը վկայում է Իրանում կորոնավիրուսի դեպքերի նվազման մասին։ Մայիսի 31-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսից 141 315 մարդ է մահացել։ Իրանում 64 572 192 մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին […]

̰
Թուրքիան կրճատում է քաղաքներում բնակվող օտարերկրացիների քվոտան

19:21 11.06.2022

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում հուլիսի 1-ից տարբեր քաղաքներում օտարերկրյա քաղաքացիների բնակության քվոտան նախատեսվում է կրճատել մինչև 20 տոկոս։ Վերջին ամիսներին Թուրքիայում նկատվում է Սիրիայից փախստականների հսկայական հոսք, ինչը տեղի քաղաքացիների շրջանում որոշակի դժգոհություններ է առաջ բերել։ Երկրի կառավարությունը մտադիր է նախագիծ իրականացնել հենց Սիրիայում՝ հավաքովի տներ կառուցելու համար՝ սիրիացի […]

̰
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորություն դեռ կա․ Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ

19:15 11.06.2022

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դադարեցումը սխալ որոշում է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հունիսի 10-ին լրանում է ուղիղ 3 ամիս, ինչ Վիեննայի բանակցությունները դադարեցվել են։ Կարծում եմ, որ դա սխալ որոշում էր, որն ընդունել են համակարգողները՝ Եվրամիությունը, արևմտյան պատվիրակությունները։ Պետք չէր ձեռք […]

̰
8 մարդ մահացել է, 10-ը՝ վիրավորվել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով

18:43 11.06.2022

Թուրքիայում բախվել են բեռնատարը և միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ութ մարդ մահացել է, տասը՝ վիրավորվել, հայտնում է DHA-ն։ «Շաբաթ օրը Թուրքիայի արևմտյան նահանգում բախվել են բեռնատարը և հարսանյաց հյուրերին տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ութ մարդ մահացել է, 10-ը վիրավորվել», – հայտնում է գործակալությունը՝ հավելելով, որ երկու մեքենաների միջև  ուժգին բախում է եղել։  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

15:50 11.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու

15:46 11.06.2022

Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, […]

̰
Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

13:20 11.06.2022

Թեհրանն ու Կարակասը 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։ 2021 թվականի մարտի 27-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Իրանի՝ այն ժամանակվա արտգործնախարար […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

10:25 11.06.2022

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում: «Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը […]

̰
Թուրքիայում մեծ թափով ընթանում են Սև ծովից գազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները

22:40 10.06.2022

Թուրքիայում մեծ թափով ընթանում են Սև ծովից գազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները Թուրքիայում աշխատանքներ են տարվում 2020-ին Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540 մլրդ խմ բնական գազի արդյունահանումը կազմակերպելու և 2023-ին գազը սպառողներին հասցնելու ուղղությամբ, փոխանցում է ermenihaber-ը: Նշվում է, որ դրանց շրջանակներում միայն ծովի հատակով նախատեսվում է անցկացնել շուրջ 170կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշար մինչև 2.2 […]

̰
Միջազգային անվտանգության հարցերը ՀԱՊԿ նիստի օրակարգում

20:54 10.06.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարները նախ հանդիպել են նեղ, այնուհետ ընդլայնված կազմերով, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նիստից հետո Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի համար հայտարարություններով […]

̰
Ըստ բրիտանացի տնտեսագետի՝ Թուրքիայի տնտեսական վիճակը նմանվելու է Լիբանանի տնտեսության սարսափելի ճգնաժամին

20:10 10.06.2022

Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային […]

̰
Թուրք-սերբական հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ

14:08 10.06.2022

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ անձնագրային նոր ընթացակարգը սկսելու մասին, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիներն այսուհետև կարող են այդ երկրներ մուտք գործել իրենց նույնականացման քարտերով (ID card), փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ դա արվում է ի նպաստ թուրք-սերբական հարաբերությունների զարգացման։ Երկուստեք ակնկալվում է, որ դա կծառայի երկու երկրների տնտեսական շահերին և հատկապես […]

̰
Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց 20-ը մերժում է ստանում

21:15 09.06.2022

Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց միջին հաշվով 4-ը մերժում էր ստանում 2015 թվականին։ Այժմ պատկերը փոխվել է. մերժվում է ամեն 5-րդ քաղաքացին, փոխանցում է ermenihaber-ը: 2021թ. տվյալների համաձայն՝ եվրոպական երկրների հյուպատոսությունները շենգենյան հայտերի համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց առնվազն 20-ին մերժում են։ Սկսյալ 2015-ից դրական բարելավում չի նկատվում։ Թուրքիան դարձել է այն […]

̰
«Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում». Էրդողանը սպառնացել է Հունաստանին

20:52 09.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին:  Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը: Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ ԹՀ-ն երբեք թույլ չի տալու, որ […]

̰
ՄԱԿ-ի բանաձևը վերահաստատում է Աբխազիայից և Ցխինվալիից հարկադիր վերաբնակների հիմնարար իրավունքները. Պետնախարարի աշխատակազմ

20:36 09.06.2022

ՄԱԿ-ի բանաձևը վերահաստատում է Աբխազիայի և Ցխինվալի շրջաններից հարկադիր վերաբնակների հիմնարար իրավունքները, ներառյալ իրենց տներ կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը՝ անկախ էթնիկ պատկանելությունից,- այս մասին ասվում է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը գերատեսչությունը տարածում է գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում՝ «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալիի տարածաշրջանից / Հարավային Օսիա, Վրաստանից, ներքին […]

̰
Թուրքիայի և Վենեսուելայի միջև համագործակցության մասին երեք հուշագիր է ստորագրվել

19:35 09.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Երկու երկրների ղեկավարները նախ առանձնազրույց են ունեցել, ինչին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանն ու Մադուրոն ներկա են գտնվել երկու երկրների միջև տուրիզմի, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրերի ստորագրմանը։ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել նաև Թուրքիայի […]

̰
ԵԽ բանաձևը կոչ է անում մտածել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

19:23 09.06.2022

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Համապատասխան փոփոխությունը մտցվել է Եվրախորհրդարանի հինգ քաղաքական խմբերի նախաձեռնած համատեղ բանաձևում Վրաստանում ԶԼՄ-ների ազատությունների և լրագրողների անվտանգության խախտումների վերաբերյալ։ Ըստ բանաձևի՝ Եվրախորհրդարանը մտահոգված է […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

17:21 09.06.2022

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը: Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի Հայ Առաքելական […]

̰
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է իր օբյեկտներում մոնիթորինգի 27 տեսախցիկներ հեռացնելու մասին

16:37 09.06.2022

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև էր ընդունել Իրանի վերաբերյալ, որը քննադատում է իրանական կողմին երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ պարզաբանումների բացակայության համար:

̰
Հայաստան-Վրաստան սահմանին` Նինոծմինդայի մաքսակետով, փորձել են անցկացնել կես միլիոն լարիի ծխախոտ

15:59 09.06.2022

Վրաստանի եկամուտների ծառայությունը Հայաստան-Վրաստան սահմանին, Նինոծմինդայի մաքսակետում հայտնաբերել և առգրավել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ։ Այն փորձել են անցկացնել 3 բեռնատարների միջոցով, փոխանցում է Aliq.ge-ն։ «Իրավապահները կանգնեցրել են միջազգային փոխադրումներ իրականացնող միջազգային համարանիշներով 3 բեռնատարներ։ Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում բեռնատարի հատակին գտնվող պահոցից հայտնաբերվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ»,- նշված է […]

̰
Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել հունիսի 9-ին. TRT Haber

15:57 09.06.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին կարող է հայտարարել Իզմիրում անցկացվող «Էֆես-2022» վարժանքների ժամանակ իր ելույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը: Թուրքիայի ղեկավարն արդեն ժամանել է քաղաք: Նրա ելույթը սպասվում է տեղական ժամանակով 13:00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Ինչպես հաղորդել է Hurriyet թերթը, որի […]

̰
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային

14:16 09.06.2022

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային՝ պնդելով, որ հենց Թուրքիան է խախտել երկու երկրների միջև պայմանավորվածությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հունաստանի վարչապետը երկու երկրների միջև վերջին լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Նա առողջապահական թեմայով մի հանդիպման ժամանակ պատասխանել է նաև թուրք-հունական հարաբերություններին վերաբերող հարցերին։ Անդրադառնալով մարտի 13-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ […]

̰
BACK_TO_TOP