16:45 09.05.2022
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երևան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «mehrnews»-ը: Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առևտուրը և հաշվանցումը, ներդրումները, տարանցումը և տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը և գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը և դրանց […]
10:26 09.05.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է հեռուստալրագրող Նանուկա Ժորժոլիանին։ «Շտապօգնության մեքենան Միշային տեղափոխել է Հանրապետական։ Իսկ նրանք (իշխանությունները – խմբ.) ասել են, որ նա իրեն հիանալի է զգում։ Հուսով եմ՝ շուտով կզեկուցեն նրա առողջական վիճակի մասին»,- գրում է Ժորժոլիանին։ Տեղեկությունը պաշտոնական աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվել:
08:48 09.05.2022
Մայիսի 8-ին Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու, ՊԱԿ-ի նախկին սպա Ալան Գագլոևը, քվեաթերթիկների 85 տոկոսի հաշվարկից հետո, 53,67%-ով հաղթել է գործող նախագահ Անատոլի Բիբիլովին (41,3%)։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները։ Ընտրական երկրորդ փուլին մասնակցել է ավելի քան 23,5 հազար ընտրող։ Բիբիլովն ընդունել է Ալան Գագլոևի հաղթանակը՝ նշելով, որ մինչ նոր […]
19:45 08.05.2022
Իրանը հանդես է գալիս Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման օգտին՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ճանապարհով։ Ինչպես հաղորդել Է Tasnim գործակալությունը, այս մասին կիրակի Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ։ «Մեր առաջնահերթությունը երկկողմ գործընկերության ընդլայնումն է, այդ թվում՝ պետական և մասնավոր հատվածի գծով»,- ընդգծել է նա: «Աշխարհում տնտեսական իրավիճակի […]
18:58 08.05.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցն է կատարել Իրան: Այդ մասին հայտնել է սիրիական նորությունների գործակալությունը Twitter-ում: Ինչպես հաղորդել է գործակալությունը, տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխատանքային այցը Թեհրան, որի ընթացքում նա հանդիպել է այաթոլլա Ալի Խամենեիի (Իրանի գերագույն առաջնորդ – խմբ.) և նախագահ Իբրահիմ Ռայիսիի […]
16:27 08.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
16:13 08.05.2022
Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի ընտրությունները, որտեղ կիրակի տեղի է ունենում քվեարկության երկրորդ փուլը, կայացած են ճանաչվել, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 30 տոկոսը, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էմիլիա Գագիեւան: Երկրորդ փուլում ընտրությունները պետք է կայացած համարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 30 տոկոսը: «Այս պահին ընտրողների 44,4 տոկոսը քվեարկել […]
19:00 07.05.2022
Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար պատասխանատվությունը, ներառյալ համապատասխան բժշկական օգնությունը և նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը, կրում է վրացական իշխանությունը, և դա այն է, ինչ մենք ակնկալում ենք նրանցից,- ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նա նշել է, որ բազմիցս ասել է, որ ինքը բժիշկ չէ, բայց ողջունում է, որ որոշումներն ու գործողությունները […]
18:33 07.05.2022
ԵՄ արտաքին քաղաքականության քաղաքական ծառայության տնօրեն Էնրիկե Մորան առաջիկա երեքշաբթի օրը կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան, իրանական կողմի հետ միջուկային պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է Nournews. գործակալությունը։ Առաջիկա այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ ծրագիրն Իրանի հետ ստորագրվել է 2015-ին։2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել […]
18:16 07.05.2022
Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այնուհետ նա շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկացնում է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից […]
15:42 07.05.2022
Սև ծովում էներգիայի պաշարները բավարար են բնական գազի համաշխարհային պահանջարկը ծածկելու համար 45 տարի շարունակ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Թուրքիայի իշխանությունները 2020 թվականին հայտարարեցին Սև ծովում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ ամենամեծ հանքավայրի՝ Սաքարիայի պաշարները գերազանցում են 400 միլիարդ […]
14:28 07.05.2022
Բաթումիի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Աջարիայի կառավարության շենքի մոտ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության ցույցի 25 մասնակցի՝ իրենց օրինական պահանջները չկատարելու և խուլիգանության համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ ուրբաթ երեկոյան նախկին նախագահի կողմնակիցները բողոքի ցույց են անցկացրել՝ կոչ անելով նրան ուղարկել արտերկիր բուժման։ Օրվա […]
09:59 07.05.2022
Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայի մեկնարկից հետո շատ երկրներ պատժամիջոցներ են կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գույք գնելու հետ կապված։ Businesspressnews-ը հետաքրքրվել է, թե ՌԴ քանի քաղաքացի ունի անշարժ գույք Վրաստանում։ Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում գրանցված է Ռուսաստանի Դաշնության 20993 քաղաքացու անշարժ գույք։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող 20993 անձ գրանցված է որպես անշարժ գույքի […]
08:26 07.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ […]
23:37 06.05.2022
Միացյալ Նահանգներում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտն անդրադարձել է Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային մրցակցության խնդրին։ Ermenihaber-ի փխանցմամբ՝ հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև բավականին նուրբ, բայց և խորը մրցակցություն կա։ «Թեհրանը մտավախություն ունի, որ Անկարան կարող է շահել թյուրքական պետությունների հետ ունեցած պատմամշակութային և լեզվական ընդհանրությունից, որովհետև Թուրքիայի ազդեցության տարածքը տարածվում է Հյուսիսային […]
22:42 06.05.2022
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իշխանություններին արտահերթ ընտրության կոչով է դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը հրապարակել է երկրում գնաճի ցուցանիշները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Դավութօղլուն Twitter-ում արած իր գրառման մեջ շեշտել է, որ այժմ Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում։ «Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության […]
19:37 06.05.2022
«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը ցույց է անցկացնում Ռուսթավիի բանտի դիմաց՝ հաջակցություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անազատության մեջ գտնվող Սաակաշվիլիին բուժման նպատակով անհապաղ տեղափոխել արտերկիր։ Ցուցարարները Ռուսթավի են ժամանել կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Թբիլիսիից ավտոշարասյունով։ Ռուսթավիի բանտի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին […]
14:12 06.05.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Թուրքիա: Հաղորդվում է, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի Ռիզե-Արդվին օդանավակայանի բացմանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ օդանավակայանում առաջին վայրէջքը պիտի կատարեն Էրդողանի ու Ալիևի ինքնաթիռները: Ալիևի այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ «Ռիզե-Արդվին» օդանավակայանը Թուրքիայում ծովի վրա կառուցված 2-րդ օդանավակայանն […]
12:48 06.05.2022
Ստամբուլում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Նշվում է, որ պայթյունը որոտացել է Թուզլա շրջանում՝ նավաշինարանում գտնվող նավի վրա։ Նախնական տվյալներով՝ տուժել է 5 աշխատող։ Պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։
20:26 05.05.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ մարտին Վրաստանում գրանցվել է 9 114 ընկերություն, ինչը 72 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկանշական է, որ այս թվով ընկերություններ նույնիսկ մինչ համավարակը Վրաստանում գրանցված չեն եղել։ Օրինակ՝ 2019 թվականի մարտին գրանցվել է ընդհանուր առմամբ 4 620 նոր սուբյեկտ։ Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի մարտին […]
19:30 05.05.2022
Վրաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմն աստիճանաբար տեղափոխվում է շենքից: Ըստ ԱԳՆ պարզաբանման՝ շենքը բավականին հին է, դրա կայունությունը կասկածի տակ է, և փորձաքննության եզրակացությունը հաստատում է, որ շենքը վերականգնման կարիք ունի։ Փոխանցում է aliq.ge-ն։ Նրանց խոսքերով՝ շենքը տուժել է փետրվարի 13-ին տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից: Թբիլիսիի Չիտաձեի 4-6 հասցեում գտնվող ԱԳՆ գույքի և […]
19:10 05.05.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույցի ժամանակ նշել է, որ ուկրաինացիները երբեմն շատ ավելին են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ուկրաինան ուզում է զենք ստանալ Վրաստանից, ուզում է, որ Վրաստանում պատերազմի երկրորդ ճակատ բացվի։ Այս ամենն անհնար է։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունն ավելի իրատես է այն հարցում, թե ինչ կարող է […]
18:38 05.05.2022
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետեր Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, որոնք հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Այսպիսով, դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ […]
18:24 05.05.2022
Ճապոնիայի կառավարությունը 1,8 միլիոն դոլարի նոր բժշկական տեխնիկա է նվիրել ակադեմիկոս Ն. Կիպշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկային (Թբիլիսիի հանրապետական հիվանդանոց): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության կայքում: Նախագծի գլխավոր նպատակն է՝ ուժեղացնել կլինիկայի բուժական և ախտորոշիչ հնարավորությունները, հանդերձել տեխնիկապես և վերապատրաստել անձնակազմը, նշում են գերատեսչությունում: Միջոցառմանը ներկա են եղել առողջապահության […]
18:06 05.05.2022
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում մայիսի 12-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով, որին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի (քար, գիպս, սալիկ, կերամիկա), քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ […]
16:40 05.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: