15:55 05.05.2022
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այսօր այդ մասին լրագրողի հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպումը: […]
14:42 05.05.2022
Սննդի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գինն աճել է 89,1 տոկոսով, իսկ կահույքի ու կենցաղային տեխնիկայի գինը՝ 77,64 տոկոսով։
13:38 05.05.2022
Թուրքիայում աճել է այն մարդկանց թիվը, որոնք դիմել են այլ երկրներ ապաստան ստանալու խնդրանքով: Նման մարդկանց թիվն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 20.000-ի, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայից այդպիսի դիմումներ ամենաշատը ստացել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Շվեյցարիան և Հունաստանը: Նշվում է, որ Գերմանիան առհասարակ աշխարհում համարվում է ամենաշատ նմանատիպ դիմումներ ստացած երկիրը: Ապաստան ստանալու խնդրանքով պաշտոնական […]
12:40 05.05.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դիմել է առողջապահության նախկին նախարար (2019 թվականին) Դավիթ Սերգեենկոյին, և Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դիմիտրի Խունդաձեին, ինչպես նաև Հիպոկրատի երդում տված պատգամավորներից (անկախ կուսակցական պատկանելությունից) այցելել իրեն ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հիվանդ և համապատասխան եզրակացություն անել։ Այս մասին փոխանցում է Aliq.ge-ն։ […]
19:53 04.05.2022
Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ, իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը […]
19:42 04.05.2022
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղից ապրանքներ տեղափոխելու փաստով երեք անձի է ձերբակալել: Փոխանցում է aliq.ge-ն։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալներն ապօրինի նյութական օգուտ ստանալու և մաքսատուրքերից խուսափելու նպատակով նախապես կազմակերպված խմբով Սարփիի մաքսային անցակետով (թուրք-վրացական սահմանային անցակետ) Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան MERED-BENZ մակնիշի բեռնատարով վաճառքի նպատակով բերել են […]
18:56 04.05.2022
Թուրքիայի Անթալիայում հանդիսատեսներով պատշգամբը փլուզվել է թյունինգի փառատոնի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է Haberturk-ը։ Հաղորդվում է, որ Անթալիայի Էլմալի թաղամասում պատշգամբը, որտեղ մարդիկ դիտում էին փառատոնը, չի կարողացել դիմանալ ծանրությանը և փլուզվել է։ Նշվել է, որ վտանգի տակ են եղել և՛ պատշգամբում եղածները, և՛ նրանք, ովքեր դիտել են […]
18:38 04.05.2022
Ուրուգվայի Frente Amplio ընդդիմադիր դաշինքի հայ սենատոր Լիլիամ Քեշիշյանի միջնորդությամբ չեղարկվել է Թուրքիայում Ուրուգվայի դեսպան Հուգո Սայրուսի նշանակումը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Չավուշօղլուի այդ քայլը բողոքի […]
17:29 04.05.2022
Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի: Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները […]
17:10 04.05.2022
Վրաստանում միջազգային ճանապարհորդների թվաքանակը 2022 թվականի ապրիլին 184,9 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Զբոսաշրջության ազգային վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վրաստանն ապրիլին ընդունել է 244,3 հազար միջազգային այցելու եւ 2019 թվականի ցուցանիշները վերականգնել 37,7 տոկոսով: Գերատեսչության տվյալներով՝ այցելուների ընդհանուր թվից 182,4 հազարը եղել է […]
16:16 04.05.2022
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում: ԱԽ քարտուղարը […]
15:51 04.05.2022
Մայիսի 3-ին ռուսական զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ոչնչացված անգարներում եղել են թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նաև հրթիռներ և զինամթերք, որոնք Ուկրաինան ստացել է […]
14:46 04.05.2022
Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել […]
13:18 04.05.2022
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իրանական հարաբերություններին առնչվող թեմաներ, այդ թվում՝ թուրք-իրաքյան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
11:57 04.05.2022
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Գախարիայի խոսքով՝ եվրաինտեգրումը պատմական ընտրություն է Վրաստանի համար և անկախության գրավականը, և այսօր, երբ երկիրը իրական հնարավորություն ունի անդամակցել Եվրամիությանը, կարևոր է, որ բոլորը միասին կանգնեն […]
20:36 03.05.2022
Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից: 27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների միջինում 35%-ն ասել է, որ գոհ է իր երկրի տնտեսությունից. Թուրքիայում միայն 18%-ն է գոհունակություն […]
18:30 03.05.2022
Թուրքիան նախագիծ է մշակում, որը թույլ կտա այս երկրում գտնվող մոտ 1 մլն սիրիացի փախստականներին ինքնակամ հայրենիք վերադառնալ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է Իդլիբում կառուցված նոր տների շահագործման արարողության ժամանակ։ Էրդողանը նշել է, որ տները կառուցվել են 250 շրջաններում և հնարավորություն կտան Սիրիայի հյուսիսում, վրանային ճամբարներում ապրող մարդկանց բնակարանային պայմանները […]
17:47 03.05.2022
«Երեկ մենք հանձնեցինք ԵՄ անդամ դառնալու թեկնածության հարցաշարը, վաղը կդառնանք ԵՄ անդամ և սա ամենամեծ հույսն է»,- այս մասին Գերմանիայում՝ Բեռլինի պատի մոտ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Զուրաբիշվիլին նշել է, որ Բեռլինի պատը վրացիների, մոլդովացիների, ուկրաինացիների և բոլորի համար այն օրինակն է, որ ամեն ինչ հնարավոր է։ «Բեռլինի պատը քանդվել է, քանդվել է […]
17:38 03.05.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շոթա Թութբերիձեի խոսքերով՝ Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում հանդիպման ժամանակ Սաակաշվիլին վատացել է և չի կարողացել շարունակել հանդիպումը։ Սա արդեն երկրորդ միջադեպն է, որ կրկնվում է Սաակաշվիլիի հետ: Լրագրողների հետ զրույցում փաստաբանը պարզաբանել է, որ Վրաստանի երրորդ նախագահի առողջական վիճակը շատ ավելի վատ է, քան մի քանի օր առաջ […]
16:58 03.05.2022
Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են […]
15:52 03.05.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում բրիկետային տների կառուցման նոր նախագծի մասին, որը թույլ կտա Թուրքիայում գնտվող սիրիացի փախստականներից 1 մլն -ին հետ ուղարկել Սիրիա: Էրդողանն այս մասին հայտարարել է Սիրաիայի Իդլիբ նահանգի տարածքում Անկարայի կողմից 250 տարբեր կետերում կառուցած բրիկետային տների բացման արարողության ժամանակ, որին նա մասնակցել է տեսակապի միջոցով: Ինչպես […]
15:45 03.05.2022
Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանը միանալու և նրան օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացին, որը «Իսլամական պետության» անդամ էր, ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավել է երկրի ևս չորս քաղաքացիների: Ահաբեկչական կազմակերպության նոր անդամները պլանավորել էին […]
15:14 03.05.2022
Թուրքիայի բնակչությանն այս պահին ամենաշատը մտահոգում են երկրում սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը: Այս մասին հայտնի է դարձել ֆրանսիական հայտնի Ipsos հետազոտական ընկերության կողմից տարբեր երկրներում մարտի 25-ից ապրիլի 3-ին իրականացված հարցումների տվյալներից: 27 երկրներում կատարված հարցումների արդյունքներով հարցվածների միջինում 35%-ն ասել է, որ գոհ է իր երկրի տնտեսությունից. Թուրքիայում միայն 18%-ն է գոհունակություն հայտնել տնտեսության […]
14:32 03.05.2022
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 149-րդ տեղը։ 2021-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 153-րդ տեղը, 2020-ին` 154-րդ, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ. 157-րդ հորիզոնականը։ Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում շարունակում է սահմանափակվել խոսքի և մամուլի […]
14:12 03.05.2022
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները Twitter-ում անդրադարձել էր Փայլանի այդ օրենսդրական նախաձեռնությանը՝ գրառելով. «Խստորեն դատապարտում եմ այն լկտիությունը, որը […]
13:35 03.05.2022
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ հիշյալ հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան: Ալիևն […]
12:00 03.05.2022
Մայիսի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են՝ արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը: Ֆորումի կազմակերպմանն աջակցել […]
22:05 02.05.2022
Հարավային Կոկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը։
21:50 02.05.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում: «Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել […]