18:21 02.05.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաշարի առաջին մասը, որն արդեն լրացված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։ Փոխանցում է aliq.ge-ն։ «Պատիվ ունեմ ձեզ տրամադրել Եվրահանձնաժողովի հարցաշարի մեր պատասխանները՝ նախապատրաստվելով ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումի ավարտին»,- ասել է վարչապետը։ ԵՄ դեսպանը հաջողություն է մաղթել Վրաստանին և նշել, որ իր […]
17:24 02.05.2022
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի շրջանակում ապրիլի 26-29 Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանի մասնակցությամբ ճանաչողական այց է իրականացրել Վրաստանի […]
15:45 02.05.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabah թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրագործվել առաջիկա ժամանակահատվածում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա […]
15:44 02.05.2022
Այսօր Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման […]
14:48 02.05.2022
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում: Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին Զելենսկուն հորդորել է «զգույշ […]
12:36 02.05.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 95 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 638 թեստավորում։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1.1 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 0,99 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 0,85 […]
09:53 02.05.2022
Պոլսահայությունը մտահոգված է Ստամբուլում գործող «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցը կորցնելու հարցով: 2013 թվականին Թուրքիայի իշխանությունները չեղարկել էին ազգային փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Դրան հաջորդող տարիներին այդպես էլ նոր կանոնակարգ չհաստատվեց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ այս օրերին ակտիվանում են խոսակցությունները նոր հնարավոր կանոնակարգ ունենալու […]
08:50 02.05.2022
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին անհրաժեշտ պատասխան կտա՝ իր դաշնակիցներից մեկի վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության արդյունքներով։ «ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է»,- Sabah թերթը մեջբերում է նրա պատասխանը՝ Բալթյան երկրներ սպառազինության մատակարարումները մենաբանելու վերաբերյալ խնդրանքին։ «Սակայն եթե լինի թեկուզ փոքրագույն հարձակում ցանկացած դաշնակցի վրա, մենք պատշաճ կերպով […]
12:40 01.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
10:30 01.05.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:59 30.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
18:08 30.04.2022
2021 թվականի ընթացքում Վրաստանում ժողովրդագրական իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Երկրում մահացածների պաշտոնական թիվը կազմել է 59 հազար 906։ Հաղորդում է aliq. ge-ն։ 2021 թվականին Վրաստանում ծնվել է 45 հազար 946 երեխա, որի արդյունքում բնական աճը կազմել է 13 հազար 960։ Նշենք, որ սա ամենավատ արդյունքն է 1994 թվականից ի վեր։ Վրաստանից արտագաղթը նույնպես աճել է […]
15:20 30.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք […]
13:33 30.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ […]
11:39 30.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 22 312 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,69%, վերջին 14 օրը՝1,01%, վերջին 7 օրը՝0,87%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 655 098 դեպք: Ապաքինվել է ևս 237 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում […]
11:17 30.04.2022
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Հանդիպմանը մասնակցել են նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև […]
10:25 30.04.2022
Մեկնարկել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։
10:04 30.04.2022
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ուրբաթ օրը Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար, այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայում երկուշաբթի օրը ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Կավալայի դատավճռի պատճառով։ «Մեր երկրում քննվող գործով Բեռլինում մեր դեսպանի կանչը Գերմանիայի ԱԳՆ՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ է։ Ոչ մի […]
23:57 29.04.2022
Այսուհետև ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կարող են օգտագործել «Мир» տեսակի բանկային քարտեր: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հյատնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտնել է, որ այս պահի դրությամբ «Мир» քարտերով գործարք անող թուրքական բանկերի թիվը կազմում է 15%: Ըստ նախարարի առաջիկայում նմանատիպ բանկերի առաջիկայում կաճի: Աղբյուրը նաև տեղեկություններ է հաղորդել Ռուսաստանից […]
23:14 29.04.2022
2023 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդառաջ թուրք հայտնի կին քաղաքական գործիչ, 1993-1996թթ. Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Թանսու Չիլլերը մտադիր էր նոր քաղաքական ուժ ձևավորել և մասնակցել առաջիկա ընտրություններին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընն այս կապակցությամբ հայտարարել էր, թե Չիլլերի իրական նպատակն իշխող ԱԶԿ-ին աջակցելն ու մասնավորապես իրենց […]
20:17 29.04.2022
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գրիգորյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը: Նա հնարավոր է համարել, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը: «Եթե մենք […]
19:16 29.04.2022
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին […]
17:30 29.04.2022
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ (SOCAR)-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերս» ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։ Ըստ հրապարակումների` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կմղվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ զուտ կոմերցիոն գործոններով պայմանավորված։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ունի ազատ հզորություն և ուղղակի մուտք դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը […]
16:46 29.04.2022
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»: Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել […]
12:37 29.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 945 դեպք: Ապաքինվել է ևս 280 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 800: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսին զոհ է […]
12:09 29.04.2022
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թվով 46 անդամներ ապրիլի 28-ին նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին, որպեսզի վերջիններս դիմագրավեն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգային ճգնաժամերը։ Այս երկու ուղղությունները Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից են, որոնց իրականացման […]
09:08 29.04.2022
ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալու քայլեր, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է TASS-ը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ «Դա հենց այն է, ինչով ես միանգամայն ակտիվորեն զբաղվում եմ․․․։ Ես բազմիցս […]
23:56 28.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
22:55 28.04.2022
Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործող քաղաքացիներից PCR թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվի: Փոփոխությունը կվերաբերի ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա, այդ թվում նաև Վրաստանի քաղաքացիներին, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանի քաղաքացուց Վրաստան մուտք գործելիս ևս կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։ Հայաստանի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս պարտավոր է ներկայացնել 72 […]