19:28 28.04.2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
19:00 28.04.2022
Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45 հազար 068 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է […]
18:53 28.04.2022
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը: Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին Հանդիպման […]
17:58 28.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ […]
17:48 28.04.2022
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում երկու կողմերի պատրաստակամությունը՝ շարժվելու միմյանց ընդառաջ, և այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։
15:30 28.04.2022
Անկարայի հետ համագործակցությամբ Թուրքիայում փոխանակել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռիդն ու Յարոշենկոն Թուրքիա են ժամանել գրեթե միաժամանակ։ Նշվում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները փոխադարձաբար հաստատել փոխանակվողների ինքնությունը, ապա տեղի է ունեցել փոխանակությունը: Նշենք, որ Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ […]
14:06 28.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 28-29 ընկած ժամանակահատվածում կլինի Սաուդյան Արաբիայում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ: Քննարկվելու են թուրք-սաուդական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Խոսվելու է նաև տարածաշրջանային և միջազգային […]
13:47 28.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն: Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։ «Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի […]
12:19 28.04.2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օգնությունն Արցախին ու Հայաստանին։ Կառավարության հետ կապերի հարցերով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Թերեզա Երիմյանը հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ապրիլի 26-ին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև 2023 թ. Օտարերկրյա օգնության օրինագծի վերաբերյալ իր ցուցմունքներում։ Arka գործակալության փոխանցմամբ՝ Երիմյանը հատուկ […]
21:08 27.04.2022
Թուրքիայի պետական լրատվական հեռուստաընկերությունը՝ «TRT Haber»-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում ցեղասպանություն եզրույթի օգտագործման հետ կապված հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «TRT Haber»-ի հարցումը եղել է այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է Բայդենը հայտարարում, որ «Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերը որպես «ցեղասպանություն» սահմանելու հարցը թողնելու են փաստաբանների միջազգային հետաքննությանը, երբ նա 1915 […]
19:07 27.04.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։ «Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված […]
18:48 27.04.2022
Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ): Փախանցում է aliq.ge-ն։ Նշվում է, որ նախարարները ողջունել են Վրաստանի արտգործնախարարի այցը Բաքու և հույս հայտնել, որ բարձր մակարդակի սերտ կապերը կնպաստեն Վրաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բարեկամության հետագա […]
17:40 27.04.2022
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ պատրաստվելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկրորդ ճակատ բացելու մտադրություն կար։ Կոնկրետ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Դրա համար Սաակաշվիլին եկավ այստեղից ամեն ինչ պատրաստելու երկրորդ […]
17:00 27.04.2022
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿՀ) հերքում է տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլիին սնունդ չի տրվել։ ՔԿՀ-ի հաղորդմամբ՝ Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծանրոցը չի ստացել ընդամենը մեկ օր։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ծառայությունը մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Էկա Խերխեուլիձեի հայտարարությունը, որը Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, թե «փակել են նրա սնունդ […]
16:50 27.04.2022
Ընթացող բանակցությունների ֆոնին որքանո՞վ են համարժեք Հայաստանի և Թուրքիայի սպասումները, և ի՞նչ է նշանակում հարաբերությունների կարգավորում․ ըստ «Արևելագիտության ինստիտուտ»-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն այս առումով տարբեր են։ «Թուրքիայի համար, իհարկե, կարևոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում։ Իհարկե, միանգամից Թուրքիան դրան չի կարող հասնել և հավանական […]
16:44 27.04.2022
Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։ Ըստ ԱԳՆ-ի՝ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև ավանդական սերտ բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հատկապես ընդգծել է նախագահ Ալիևի անձնական ներդրումը երկու երկրների […]
15:15 27.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
15:10 27.04.2022
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝ Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լնելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է […]
13:53 27.04.2022
Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը Անկարայում լրագրողների համար կազմակերպած իֆթարի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման նպատակով իրականացվող երկխոսությունից: Իֆթար – հյուրասիրություն, ընթրիք՝ մահմեդական ծոմապահությունից դուրս գալու համար։ Դեսպանը մասնավորապես ասել է. «Մենք գոհ կլինենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից: Մենք հավատացած ենք, որ ճիշտը տարածաշրջանի բոլոր երկրների միջև լավ հարաբերությունների առկայությունն ու խնդիրները միասին լուծելն է: […]
13:12 27.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Անկարայի Բեշթեփե նախագահական պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, […]
12:42 27.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 665 դեպք: Ապաքինվել է ևս 80 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 188: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 802։ Երկրում […]
18:46 26.04.2022
Թուրքիայում քրդերեն լեզվի հրապարակային կիրառմանը խոչընդոտող հերթական դեպքն է գրանցվել ռասիստական բնույթի: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Վանում ոստիկանները մոտեցել են փողոցում քրդերեն երգող քաղաքացուն, ստիպել են դադարեցնել երգն ու պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վրդովված քաղաքացին հրաժարվել է փաստաթուղթ ներկայացնել, ինչից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել ու ձերբակալել: Նշվում է, որ դրանից հետո ոստիկանները բերման […]
16:41 26.04.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նյարդաբանական և ֆիզիկական վիճակն այնքան ծանր է, որ մոտ է հաշմանդամության կամ նույնիսկ մահվան, նա բուժման կարիք ունի արտերկրում, ասել է Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված խորհրդի անդամ Օթար Թոիձեն։ «Ժամանակը սուղ է, վիճակն այնքան ծանր է, որ անհապաղ բուժման կարիք ունի արտերկրի ինչ-որ կլինիկայում: Մենք ասացինք, որ այս ամենը հիվանդին […]
15:13 26.04.2022
Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ […]
13:45 26.04.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման, Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների […]
12:35 26.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 104 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել: Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 576 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,35 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,05 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ […]
21:04 25.04.2022
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։ «Իմ սրտում զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, որոնք կորցրեցին իրենց կյանքը 1915թ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հարկավոր է, որ մենք առերեսվենք պատմության հետ և կարեկցանք ցուցաբերենք: Մենք պիտի զգայուն լինենք ամեն ցավի նկատմամբ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրել […]
16:00 25.04.2022
Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ […]
15:59 25.04.2022
Ս․թ․ ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։ Շնորհակալություն հայտնելով […]
14:35 25.04.2022
Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նրա խոսքերով՝ վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով […]