TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հրադադարի հույսն ավելացել է

15:06 18.03.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային: Մինչ այդ Մոսկվայում Չավուշօղլուն հանդիպումներ էր ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցեր։ Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է […]

̰
3 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը

14:20 18.03.2022

Երեք տարվա դադարից հետո Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը: Սա թվով 79-րդ նիստն է նման ձևաչափում: Վերջին անգամ նման նիստ տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 19-ին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի կողմից նիստը նախագահում էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար

13:45 18.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք

12:37 18.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 18 331 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,76%, վերջին 14 օրը՝ 10,19%, վերջին 7 օրը՝ 6,61%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 640 550 դեպք: Ապաքինվել է ևս 913 պացիենտ, և նրանց […]

̰
Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար

09:04 18.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վրաստանն ուժեղացրել է պետական ​​սահմանների հսկողությունը

19:42 17.03.2022

«Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական ​​սահմանին», այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ Նա, սակայն, հերքել է տեղեկությունները, թե ՌԴ քաղաքացիները զանգվածաբար գալիս են Վրաստան։ Նրա խոսքերով՝ Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը նույնիսկ 50 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ մինչ կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառած սահմանափակումները։   […]

̰
Իրանի ափերի մոտ ԱՄԷ-ին պատկանող բեռնանավ է խորտակվել

18:38 17.03.2022

Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող բեռնատար նավը վթարի է ենթարկվել Իրանի հարավային ափերի մոտ՝ Պարսից ծոցում։ Նավում  առնվազն 30 մարդ է եղել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Բուշեր նահանգի նավահանգիստների և նավագնացության վարչությանը։ «Ասսալույեից 48 կիլոմետր հեռավորության վրա տրանսպորտային միջոցներ տեղափոխող նավը խորտակվել է: Անձնակազմի 30 անդամների որոնողական աշխատանքներ են տարվում »,- ասել է վարչության սպա […]

̰
Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

17:02 17.03.2022

Մարտի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է Սիրիայի խորհրդարան /Ժողովրդական ժողով/ և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանն նաև […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:40 17.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
«Ազատություն Միշային»․ բողոքի ցույց՝ Սաակաշվիլիի դատին զուգահեռ

13:46 17.03.2022

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատին զուգընթաց քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Դատական գործն ընթանում է Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ։ Այսօր ուսումնասիրվում են մեղադրող կողմի ապացույցները։ Նիստին մասնակցում է նաև Սաակաշվիլին։ Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանն ապօրինի հատելու փաստի հետաքննությունը սկսվել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք

13:11 17.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 21 620 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 4,11%, վերջին 14 օրը՝ 10,92%, վերջին 7 օրը՝ 7,54%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 639 678 դեպք: Ապաքինվել է ևս 2 831 պացիենտ, և […]

̰
Բլինքենն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հարցը

12:50 17.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այնուհետև Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ կարիքի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական օպերացիան […]

̰
Իրանի հարավը ցնցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժից

08:37 17.03.2022

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով 03։15-ին։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 166 կիլոմետր հարավ-արևմուտք (ունի 352 հազար բնակչություն): Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

̰
Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Թուրքիա կատարած այցին

21:23 16.03.2022

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կարևորել է օրերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Անկարա իրականացրած այցը դիվանագիտության ամրապնդման և խաղաղության սեղանի կայացմանը նպաստելու տեսանկյունից, փոխանցում է Ermenihaber-ը։ Twitter-ի իր էջում կատարած գրառմամբ Չելիքը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի այս ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիային նոր […]

̰
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագծին

19:52 16.03.2022

Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել «Վրացական երազանք»-ի կողմից ներկայացված ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագծին։ Հաղորդում է jnews.ge-ն։ Գրանցված 116 պատգամավորից բանաձևին կողմ է քվեարկել 111 պատգամավոր, ոչ ոք դեմ չի քվեարկել, 5 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ «Վրացական երազանք»-ի կողմից ԵՄ ինտեգրման վերաբերյալ ներկայացված բանաձևում ասվում է, որ Վրաստանի գործադիր իշխանությունը կակտիվացնի իր ջանքերը Վրաստանին […]

̰
Վրաստանում հեղուկ գազի պակաս կա

19:45 16.03.2022

Վրաստանի հեղուկ գազի ասոցիացիայի ղեկավար Նիկա Խոպերիայի խոսքերով՝ «առատ ձյան պատճառով հեղուկ գազ մատակարարում տեղի չի ունենում»։ Հաղորդում է Aliq Media-ն։ Խոպերիայի խոսքերով՝ Վրաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ հեղուկ գազի պակաս կա, իսկ դրա պատճառը առատ ձյունն է. «Ցավոք սրտի, հեղուկ գազի ներկրման համար մենք լիովին կախված ենք Ռուսաստանից, և խնդիրը Վլադիկավկազի տարածքում […]

̰
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Կոբախիձեն վերահաստատում է Թբիլիսիի դիրքորոշումը

19:14 16.03.2022

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և որ ոչ ոք չի կարող փոխել կառավարության այս դիրքորոշումը։ Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ճեպազրույցի ժամանակ։ Հայտնում է aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը վերջին օրերին ակտիվ ներգրավված է սադրիչ ակցիաներում, «Ազգային շարժման» նպատակն է, որ Վրաստանի […]

̰
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը․ Լավրով

17:22 16.03.2022

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, պարոն նախարարը (Չավուշօղլուն), անշուշտ, կպատմի այս մասին։ Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև այս երկկողմ հարաբերությունների […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

16:58 16.03.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Նշենք, որ գագաթնաժողովի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի՝ դրանից բխող գործողություններն են։ Նիստը գլխավորելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի, Վրաստանի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարներից բացի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հրավիրվել է […]

̰
Մոսկվայում հանդիպել են Չավուշօղլուն և Լավրովը

16:57 16.03.2022

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև առկա հակամարտության պայմաններում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև […]

̰
10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

13:58 16.03.2022

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ: Վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր […]

̰
Չավուշօղլուն այսօր Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

12:43 16.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինան, Աստանայի բանակցությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Մարտի 16-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու համար», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում […]

̰
10 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ու Թուրքիայի իրավապահները համագործակցում են

12:38 16.03.2022

Թուրքիայում իսրայելական ոստիկանության պահանջով կալանավորվել է վտանգավոր հանցագործ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական մամուլին: Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իսրայելական ոստիկանությունը նմանատիպ հարցերով համագործակցում է Թուրքիայի իրավապահ մարմինների հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան ենթադրյալ հանցագործ էր փոխանցել Իսրայելին 10 տարի առաջ: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում էր […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք

11:58 16.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 099 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 800 մարդ, ևս 10-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 21 281 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,16 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 12,39 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,41 տոկոս: […]

̰
Նովրուզից առաջ Վանում արգելվել է ցույցերի և բացօթյա հավաքների անցկացումը

20:56 15.03.2022

Վանի նահանգապետարանը 15 օրով սահմանափակել է ցույցերի, երթերի, բացօթյա հավաքների անցկացումը։ Որոշումը ուժի մեջ է լինելու մարտի 15-29-ը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարել էր, որ մարտի 20-ին նովրուզյան հանրահավաք է նախատեսում անցկացնել Վանում։ Նշենք, որ Նովրուզը քուրդ ժողովրդի համար գարնան առաջին օրն է և տարվա սկզիբը։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

20:30 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:56 15.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների մասին լուրը

19:26 15.03.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է երեքշաբթի օրը Անկարայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Առավոտյան մենք քննարկումներ ունեցանք ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների հետ այստեղ՝ Անկարայում»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։  

̰
Վրաստանում Ուկրաինայի դեսպանը երկրում է, սակայն դեռ չի կատարում իր պարտականությունները

18:53 15.03.2022

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հաստատել է, որ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, որը Վրաստանից հետ էր կանչվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի որոշմամբ, Վրաստանում է։ Հայտնում է Aliq Media-ն։ Միաժամանակ, Կասյանովն ասել է, որ իրենք չեն կարող տեղեկատվություն հրապարակել ռազմական դրության ընթացքում Ուկրաինայի դիվանագիտական ​​ծառայության աշխատանքի մասին։ «Ինչպես գիտեք, Վրաստանում Ուկրաինայի դեսպանը մարտի 1-ին […]

̰
4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում

18:18 15.03.2022

Երկրաշարժ է տեղի ունեցել Արևմտյան Վրաստանում։ Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:25-ին։ 4,7 մագնիտուդով  երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանի շրջանի Սուլորի գյուղի մոտ։ Սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ էպիկենտրոնը գտնվում է Սուլորիից 5 կմ, մարզկենտրոն Վանի քաղաքից 11 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության […]

̰
BACK_TO_TOP