16:53 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:00 15.03.2022
Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերնագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ: Միջազգային վիդեոպորտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել են համակեցության կանոնները: Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Youtube»-ի […]
15:52 15.03.2022
Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները: Ըստ Թուրքիայի նախագահի` բացի թուրք-գերմանական հարաբերություններից խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Էրդողանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրաինայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար: […]
15:48 15.03.2022
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող Վաշինգտոնից գնել F-16 կործանիչներ, քանի դեռ իր մոտ է պահում Ռուսաստանից գնած C-400 ՀՕՊ համակարգերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մենենդեսը հիշեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը մեծ ազդեցություն ունի զենքի վաճառքի որոշումների վրա, ասել է, որ այդ գործարքի համար բավարար չի լինի […]
11:50 15.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 716 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 9 857 թնմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,64%, վերջին 14 օրը՝ 13,98%, վերջին 7 օրը՝10,7%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 637 691 դեպք: Ապաքինվել է ևս 1 551 պացիենտ, և նրանց […]
08:49 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:53 14.03.2022
2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից: Հաղորդվում է, որ նպաստառուների թվի աճին զուգահեռ սոցօգնությունների բյուջեն 2020-ի 69 մլրդ լիրայից (4.6 մլրդ դոլար) 2021-ի համար հասել է 97.8 մլրդ լիրայի (6.6 մլրդ դոլար): […]
19:59 14.03.2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 15-ին կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ: ««Մարտի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Ս. Վ. Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի գործընկեր Հոսեյն Աբդոլլահիանի հետ: Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային […]
19:56 14.03.2022
Վրաստանի կառավարությունը, ԱՄՆ դեսպանատունը, Վրաստանում ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունները քննադատել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընտրությունների անցկացումը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 12-ին։ Վրաստանից անջատված Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների տվյալներով՝ խորհրդարանական 35 տեղի համար պայքարել է 123 թեկնածու։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 40%-ը։ Համաձայն տեղական օրենսդրության՝ […]
19:46 14.03.2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան այժմ շահագրգռված չէ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերով, առավելություն են տալիս ռուսական S-400-ներին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Ներկայումս մեր կողմից Patriot-ի պահանջարկ չկա, եթե խոսում ենք պաշտպանական արդյունաբերության մասին, ապա էջը շրջել ենք, այդ հարցը հանվել է Պաշտպանական արդյունաբերության վարչության օրակարգից, քանի […]
19:25 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: […]
18:41 14.03.2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15-կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է: Ըստ նախագծի՝ ներկայումս 10-տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7-տոկոսանոց շեմ: Ընդ որում՝ սա վերաբերում է և՛ […]
18:17 14.03.2022
Հաղորդագրությունում նշվում է, որ «վերոնշյալ սկզբունքների հիման վրա երկու պետությունները, անցկացնելով ինտենսիվ, բովանդակային և առարկայական բանակցություններ, կարող են ավարտել խաղաղության երկկողմ համաձայնագրի կնքումը»։
18:08 14.03.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և հայտարարել, որ երեկ երեկոյան իրեն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է նեյրոպաթիա և վերնիկի էնցեֆալոպաթիա (նյարդերի հետ կապված հիվանդություններ)։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սաակաշվիլիի խոսքերով՝ «երկար ամիսների խնդրանքից հետո» ուշ երեկոյան քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել […]
15:37 14.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]
14:22 14.03.2022
Ստամբուլում երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ: Ըստ Թուրքիայի նախագահականի՝ Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները և բարելավել հարաբերությունները՝ չնայած առկա տարաձայնություններին: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ […]
12:02 14.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 944 մարդ, ևս 15-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 5 234 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 15,34 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 12,36 տոկոս: Ընդհանուր […]
09:01 14.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:40 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» […]
11:53 13.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:01 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» և […]
19:32 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:40 12.03.2022
Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև մարտի 12-ին տեղի ունեցած հանդիպմանը՝ նա գրել է. «Խոստումնալից […]
17:33 12.03.2022
Բաքուն պատրաստ է թուրքական Անթալիայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, այն կարող է իրականացվել Երևանի բարի կամքի դեպքում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Հաջիևին, հայտնել էր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հնարավորության մասին։ […]
16:38 12.03.2022
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար։ Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ […]
14:50 12.03.2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը […]
13:58 12.03.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի վերջին զարգացումների շուրջ հարցերը», – գրել է Չավուշօղլուն Twitter-ում։
13:33 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:25 12.03.2022
«Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք երկկողմանի բանակցություններ ենք վարել, դրանք չափազանց արդյունավետ էին: Ավելի վաղ մենք նշանակել էինք մեր հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն երկու անգամ հանդիպել են: Քննարկումները շարունակվում են այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն մեր հարաբերությունները լիովին […]
11:51 12.03.2022
Մարտի 20-25-ը Վրաստանի պաշտպանության ուժերը, ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացնեն ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ, հայտնում է 1tv.ge-ն։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրամանատարաշտաբային վարժանքն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան Էական փաթեթի (SNGP) շրջանակներում, և դրա պլանավորումն իրականացվում է 2020 թվականից։ ՆԱՏՕ-Վրաստան առաջին զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին, իսկ ընթացիկ զորավարժությունները անընդմեջ երրորդն է, որը հետևողականորեն հետևում է […]