11:22 12.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 243 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 064 մարդ, ևս 32-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 13 522 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 9,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,14 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 13,48 […]
09:35 12.03.2022
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել, հայտնում է aliq.ge-ն։ Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին. «Պատժամիջոցներ սահմանել ռուս […]
08:41 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:48 11.03.2022
Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։ Քաբաշի նկատմամաբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին […]
21:17 11.03.2022
Ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում թուրքական լիրան արժեզրկվում է։ Այսօր 1 դոլարի նկատմամաբ լիրայի փոխարժեքը հասել է 14․99-ի։ Թուրքական ազգային արժույթն արժեզրկվում է նաև եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Այսօր արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/16․46 լիրա, 1 սթեռլինգ/19․53 լիրա փոխարժեքով, փոխանցում է Ermenihaber-ը։ 1 գրամ ոսկին գնահատվում է 958 լիրա։
20:34 11.03.2022
Մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Aliq Media-յի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Ըստ տեղեկության, հանդիպման ընթացքում դեսպան Ռուբեն Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի […]
19:57 11.03.2022
Եվրախորհուրդը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ Վերսալում տեղի ունեցած քննարկումների մասին հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ խորհուրդը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով քննարկել Վրաստանի և Մոլդովայի կողմից ներկայացված դիմումները․ «Խորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում ներկայացնել նաև […]
19:46 11.03.2022
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ երկիրը Կիևից դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի։ «Թուրքիան Կիևում իր դեսպանատունը տեղափոխում է Չեռնովցի քաղաք՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ռուսական զորքերի ծրագրված հարձակման մասին լուրերի ֆոնին»,- ասել է Բիլգիչը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան աշխատում է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ծանր իրավիճակում հայտնված իր քաղաքացիների տարհանման ուղղությամբ։
17:41 11.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:07 11.03.2022
Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա Վրաստանում, փոխանցում է «Ալիք Մեդիան»։ Այս թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է տնտեսական հարցերով վերլուծաբանների հետ։ Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes […]
15:00 11.03.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով: Թուրքական աղբյուրը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այսօր ելույթ է ունենալու վերոնշյալ ֆորումին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն արդեն հասցրել է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ: Մինչ Անթալիա մեկնելը, նա նշել է, […]
14:52 11.03.2022
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը, փոխանցում է Aliq.ge-ն։ Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս՝ Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Նշենք, որ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ տարելիցին՝ 2021 թվականի հուլիսի 20-ին: Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում […]
12:33 11.03.2022
Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ, հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։ Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ […]
11:57 11.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 543 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 13 873 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝11,12%, վերջին 14 օրը՝6,83%, վերջին 7 օրը՝ 14,57%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 633 443 դեպք: Ապաքինվել է ևս 3 198 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:37 11.03.2022
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշում է ընդունել մինչև օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման ժամանկավոր արգելք սահմանելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստին»։ Ենթահանձնաժողովը համապատասպան առաջարկը ստացել էր Գյուղատնտեսության նախարարությունից։ Որոշումը համաձայնեցվել է փոխվարչաետ Անդրեյ Բելոուսովի հետ և նպատակ ունի ապահովել երկրի […]
11:31 11.03.2022
Դարդանելի նեղուցը նավագնացության համար փակվել է՝ ծանծաղուտը խրված նավի պատճառով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարության համապատասխան վարչությունը։ «Վաղ առավոտյան «Կապիտան Շիրյագին» նավը խրվել է ծանծաղուտի մեջ, այդ իսկ պատճառով Չանաքալե նավահանգստի ղեկավարությունը փակել է երկկողմ երթևեկը»,-ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
08:28 11.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:50 10.03.2022
«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի 27 նահանգում անցկացված հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 54 տոկոսը տվել է «ոչ մի դեպքում ձայն չեմ տա», 34 տոկոսը՝ «միանշանակ ձայն կտամ» պատասխանը։ Ըստ հետազոտության […]
20:06 10.03.2022
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնում է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք […]
19:59 10.03.2022
«Իրանը չի հրաժարվի տարածաշրջանում իր ներկայությունից և իր խաղաղ միջուկային ծրագրից, որպես ազգային իշխանություն սահմանող երկու հիմնական գործոն»: Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ ցանկացած երկրի համար կենսական կարևորություն է ունենալ ազգային իշխանություն: «Ազգային իշխանության հիմքը անվտանգությունն ու պաշտպանական ուժն է, ինչպես նաև տնտեսությունը, […]
19:10 10.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրո Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք: Մեր ցանկությունն […]
18:37 10.03.2022
Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ դադարեցնում է հացադուլը։ Արդեն 20-րդ օրն էր, ինչ նա հացադուլ էր անում։ Գրում է aliq.ge-ն։ «Ես նամակ եմ ստացել 2014 թվականից Ուկրաինան պաշտպանող վրացի մարտիկներից, որոնք իմ ընկերներն են, որոնցով հպարտանում եմ։ Ինձ խնդրում են դադարեցնել հացադուլը և հնարավորինս […]
18:27 10.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:50 10.03.2022
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների […]
12:50 10.03.2022
Դոնբասում ՌԴ հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան։ Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ ԵրեկԿուլեբան նշել էր Լավրովի հետ քննարկման հիմնական […]
12:27 10.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 12 645 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 15,58%, վերջին 14 օրը՝ 17,68%, վերջին 7 օրը՝ 15,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 631 900 դեպք: Ապաքինվել է ևս 7 294 պացիենտ, […]
08:26 10.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:25 09.03.2022
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Վրաստան սննդամթերք և սպառողական ապրանքներ ներկրող խոշոր առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում է 1tv.ge-ն։ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը նշվել է, որ կարևոր է, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը` միաժամանակ պահպանելով ապրանքների կայուն մատակարարումը սպառողական շուկայում, որպեսզի չառաջացնեն անհիմն թանկացումներ: «Ստեղծված իրավիճակում կարեւոր […]