13:23 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կան 288 բեռնատար և 45 մարդատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:09 25.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 918 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 2,82%, վերջին 14 օրը՝ 5,14%, վերջին 7 օրը՝ 3,86%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 645 301 դեպք: Ապաքինվել է ևս 3 247 պացիենտ, և […]
09:04 25.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:57 24.03.2022
2022 թվականի առաջին եռամսյակում Վանի Աղթամար կղզի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ զբոսաշրջիկների թվում եղել են ինչպես տեղացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այս օրերին Վանի Աղթամար կղզին, ինչպես նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցին մեծ հետաքրքրություն են առաջացրել Նովրուզը տոնելու համար Վան այցելած իրանցի զբոսաշրջիկների շրջանում։ Նշենք, որ […]
21:09 24.03.2022
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների առջև աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել, իմա՝ նրանց իրար կողք նստեցնել՝ ըստ սեռերի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ […]
20:54 24.03.2022
Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների միության գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ Վրաստանում ցորենի մեկ ամսվա պաշար կա, և երկրում ալյուրի պակաս չի սպասվում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով մեկ տոննա ցորենը թանկացել է 20-25 տոկոսով, և պետությունը քննարկում է հացի գնի սուբսիդավորման հարցը։ Լևան Սիլագավայի խոսքով, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանից ցորենի […]
20:06 24.03.2022
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։ Հայտնում է aliq.ge-ն։ Ըստ նախարարի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ «Ցանկացած գործ ունի տարբեր փուլեր, նախ քննարկվում է ընդունելիությունը, հետո […]
19:00 24.03.2022
Enka-ն պաշտոնապես խզել է իր պայմանագիրը կառավարության հետ՝ համաձայն ENKA Insaat-ի կողմից հրապարակված 2021 թվականի ֆինանսական հաշվետվության։ Հայտնում է 1tv.ge-ն։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնապես խզվել է Վրաստանի կառավարության և Enka Renovations-ի միջև կնքված ներդրումային պայմանագիրը «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման վերաբերյալ։ Բացի դրանից՝ ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ ընկերությունը դուրս է գրել «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման և հարակից […]
18:17 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), […]
17:06 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական […]
15:07 24.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն: Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի […]
14:32 24.03.2022
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնաբանել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբի Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդվածը, որը հրապարակվել էր ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քոլբն այդ հոդվածում առաջարկել էր Ռուսաստանից գնված համակարգերը փոխանցել Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 […]
14:25 24.03.2022
Մարտի 23-ին Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի ունեցավ թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Միջոցառմանը ներկա էին Աթենքի ազգային համալսարանի ուսանողներ և դասախոսներ, Հունաստանի խորհրդարանի և հայ համայնքի ներկայացուցիչներ: […]
13:25 24.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:13 24.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 846 մարդ, ևս 7-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 22 532 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 2,66 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,73 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ […]
09:16 24.03.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետախուզության և անվտանգության հարցերով օգնական Դեյվիդ Քաթլերը Թբիլիսիում է։ Երեկ՝ մարտի 23-ին, նա հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ։ Վրաստանի ՊՆ տվյալներով՝ նախարար Բուրչուլաձեի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են պատերազմական իրավիճակն Ուկրանայում, գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Անդրադարձ է կատարվել նաև Աբխազիային և […]
08:34 24.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:04 23.03.2022
Թուրքիայում հետազոտություն է իրականացվել երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ։ Արդյունքների ամփոփումից պարզվել է, որ մարտին պարենային ապրանքների գնաճը Թուրքիայում կազմել է 17․3 տոկոս։ Իսկ 2022թ․ առաջին եռամսյակային գնաճը հասել է 33.9 տոկոսի, տարեկան գնաճն էլ հաշվարկվել է 118․8 տոկոս, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ հունվարին գնաճը կազմել է 9, իսկ փետրվարին՝ 4․7 տոկոս։ Մասնավորապես առաջին […]
19:26 23.03.2022
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն այսօր հյուրընկալել է Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականներին։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիկոլա Ձանելին և ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական համագործակցության բաժնի տնօրեն, գեներալ-մայոր Ֆրանչեսկո Դիելան: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության գործնական […]
18:55 23.03.2022
Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Akşam» օրաթերթի կայքը հրապարակել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հզորության վարկանիշային աղյուսակը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ դասակարգումն ու ցանկը կազմելիս հաշվի են առնվել ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանական բյուջեն, զինվորական անձնակազմի թիվը, տեխնոլոգիական զարգացման աստիճանը, աշխատուժը և այլ չափանիշներ։ Ըստ այդմ՝ կազմվել է հյուսիսատլանտյան դաշինքի 15 ամենաուժեղ բանակների ցանկը։ […]
18:47 23.03.2022
Վրաստանը 2022 թվականի հունվարից վերսկսել է Հայաստանից էլեկտրաէներգիա գնել։ Վրաստանի «Էներգետիկ հաշվեկշռի» փաստաթղթի համաձայն՝ այս տարվա առաջին երկու ամսում Հայաստանից ձեռք է բերվել 136 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ վրաստանյան էլեկտրաէներգիայի շուկայի օպերատորի (ESCO-ի)՝ 2021, 2020 և 2019 թվականներին Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնել, իսկ 2018 թվականի ընթացքում Հայաստանից ձեռք է բերել […]
18:07 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու […]
17:54 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:40 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Նովրուզի՝ իրանական Ամանորի առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները: Հանրապետության նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա […]
14:24 23.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 23-24-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում կմասնակցի նախագահների մակարդակով ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին, փոխանցում է Ermenihaber-ը։ Օրակարգային թեման լինելու է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությունը։ Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են Էրդողանի ու մի շարք երկրների նախագահների և վարչապետների հետ հանդիպումները: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում Էրդողանի ղեկավարությամբ հրավիրվելու է […]
13:49 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար, 45 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:10 23.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 017 մարդ, ևս 3-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 23 553 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 3,47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,64 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,45 տոկոս: Ընդհանուր […]
09:15 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:44 22.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:00 22.03.2022
Վրաստանում այսօր՝ մարտի 22-ին, կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստից հետո՝ խորհրդի համակարգող Գիորգի Ղիբրաձեն անդրադարձել է երկրում սահմանափակումների վերացմանը: «Ալիք Մեդիան» ներկայացնում է այն սահմանափակումները, որոնց վերացման մասին այսօր հայտարարել է կառավարությունը: Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ, […]